16:28 29.06.2021
Ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է 7-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ընդդեմ «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի քրեական գործի քննությունը:
Հիշեցնենք՝ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։
Հիշեցնենք՝ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 29-ին՝ Արամի փողոցի մոտակայքում: Ըստ մեղադրանքի՝ Ալեն Սիմոնյանի բարևին Դանիելյանը պատասխանել է հայհոյանքով, որից հետո Ալեն Սիմոնյանը գլխով հարվածել է Դանիելյանի քթին։ Միջադեպից հետո և՛ Դանիելյանը, և՛ Սիմոնյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել:
Ամբաստանյալի կարգավիճակ ունի միայն Արթուր Դանիելյանը։ Այսօրվա դատական նիստը մի քանի րոպե անց հետաձգվել է, քանի որ ներկա չեն եղել ո՛չ ամբաստանյալ Արթուր Դանիելյանը, ո՛չ տուժող Ալեն Սիմոնյանը, ոչ էլ տուժողի ներկայացուցիչը: Արթուր Դանիելյանի պաշտպանը դատարանին տեղեկացրել է, որ ամբաստանյալն առողջական խնդիր ունի: Նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 7-ը:
22:48 03.05.2025
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք իր այցըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է այցը Ադրբեջան, որտեղ նա պետք է լիներ մայիսի 7-ից 11-ը։ Այս մասին հայտնել է հրեական պետության կառավարության ղեկավարի գրասենյակը։ «Գազայում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո, ինչպես նաև անվտանգության և դիվանագիտական խիտ օրակարգի հետ կապված՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշում է կայացրել Ադրբեջան կատարելիք այցը հետաձգել ավելի ուշ ժամկետների: […] ...
22:35 03.05.2025
Երևանում «Կամազ»-ը Սևքարեցի Սաքոյի փողոցում հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ճաքեցրել ասֆալտն ու կիսակողաշրջվելՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում «Կամազ» մակնիշի թույլատրելի քաշով բարձված բեռնատարը Սևքարեցի Սաքոյի փողոցում ընկել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ինչի հետևանքով ասֆալտը ճաքել է և «կամազ»-ը մասամբ կիսակողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասված ասֆալտի տակով անցնում է, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, խմելու ջրի […] ...
22:22 03.05.2025
Միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չէ, մենք հիմա այլ բանի մասին պետք է մտածենք․ Լևոն Շիրինյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագիտության դոկտոր, «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ Լևոն Շիրինյանին։ Քաղաքագետն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր արտաքին և ներքին քաղաքական զարգացումները։ Անցնող շաբաթը նախ աչքի ընկավ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների կտրուկ սրացումով։ Արդյո՞ք լայնածավալ առճակատումը անխուսափելի է, եթե այո, ապա ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ մեր տարածաշրջանի ու, մասնավորապես, մեր երկրի վրա։ Ինչպիսի՞ն պետք է […] ...
22:12 03.05.2025
Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտումԲրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի 2025 թվականի աշխարհի առաջնության վեցերորդ փուլի՝ Մայամիի Գրան պրիի սպրինտում։ Նորիսի «Մաքլարենի» թիմակից ավստրալացի Օսկար Պիաստրին զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարիի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Պիաստրին սպրինտից հետո պահպանում է առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում՝ վաստակած 106 միավորով։ Նորիսը երկրորդն է (97), իսկ […] ...
21:48 03.05.2025
Երևանում «Ford Mustang»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մեքենաներինՄայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ՝ դեպի հանրահայտ «ԱՅԲ» կրթահամալիր տանող ճանապարհահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...