Ինչո՞ւ էր Նինա Խրուշչովան խալաթով ուղեկցում ամուսնուն միջազգային այցերի ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+21.09 oC

Ինչո՞ւ էր Նինա Խրուշչովան խալաթով ուղեկցում ամուսնուն միջազգային այցերի ժամանակ

21:45 11.07.2021

Նիկիտա Խրուշչովի կնոջը համարում են ՍՍՀՄ առաջին տիկինը, որն ուղեկցել է իր ամուսնուն արտասահմանյան ուղևորությունների ժամանակ: Հենց Նինա Խրուշչովայից է սկսվել այդ  ավանդույթը: Բայց երբ առաջին անգամ Նինա Խրուչշովան հայտնվել է միջազգային մամուլի տեսադաշտում, արտասահմանցիների զարմանքին չափ չի եղել: Նինա Խրուշչովանեղել է պարզ խալաթով և նման սովորական խորհրդային տատիկի, ոչ թե երկրի ղեկավարի կնոջ: Նա սանրվածք ու դիմահարդարում չի ունեցել: Հատկապես կոնտրաստային է եղել Խրուշչովի և Քենեդու հանդիպումն ու նրանց կանանց ձեռքսեղմումը:

Էլեգանտ Ժակլին Քենեդին Նինա Խրուշչովայից 28 տարով երիտասարդ էր: Լրագրողները սարկազմով համեմատում էին  խորհրդային առաջին տիկնոջը գյուղացի տատիկի հետ:  Մինչդեռ Ժակլին Քենեդու ինքնակենսագրականում պատմվում է, թե ինչպես է վերջինս մանրակրկիտ կերպով պատրաստվել այդ հանդիպմանը:

Ժակլինն ուսումնասիրել է  բոլոր տեսանյութերը, որտեղ ներկա էր Նինա Խրուշչովան և որոշել է, որ ամենահարմար հագուստը գործնականն է՝ առանց ավելորդ պճնանքի: Բայց  հանդիպումն ուղղակի ցնցել է նրան: Ժակլինը չէր սպասում, որ Խորհրդային ղեկավարի կինը պարզապես տնային խալաթով կգար: Նիկիտա Խրուշչովն ու կինը նման էին գյուղացի թոշակառուների, որոնք  հյուրընկալվել էին իրենց երեխաներին: Թեև Ժակլինը նկատել էր, որ Խրուշչովայի խալաթը կարված էր ավելի թանկ կտորից, քան իր հագուստն էր: Հետագայում Ժակլինը հասկացել է այդ  ամենի ամբողջ խորամանկությունը. «Նրանք պարզապես տարեց զույգի դեր էին խաղում, որոնք եկել էին խելք ու քաղաքականություն սովորեցնելու  երկտասարդներին»:

Բացի այդ չպետք է մոռանալ երկու առաջին տիկինների ծագումը: Ժակլինը Նյու Յորքից հարուստ ընտանիքներից մեկի զավակն էր, իսկ Նինա Կուխարչուկը սովորական գյուղացու ընտանիքից էր, որին հաջողվել էր գիմնազիա ավարտել ու մասնակցել Հոկտեմբերյան հեղափոխությանը:

Խրուշչովի կինը նաև համալսարան էր ավարտել, գիտեր մի քանի լեզու, այդ թվում՝ անգլերեն, հետագայում քաղաքագիտական տնտեսագիտություն էր ուսումնասիրել: Միջազգային հանդիպումների ժամանակ  նա զարմացնում էր իր ինտելեկտով: Նա Նիկիտա Խրուշչովի հետ ապրել է 47 տարի, սակայն ամուսնությունը գրանցել են միայն Խրուշչովի պաշտոնանկությունից հետո: Նինա Խրուշչովան ամուսնուց 13 տարի ավելի երկար է ապրել և մահացել է 1984 թվականին:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP