17:40 02.02.2018
Արաբական «Ալ Ան» հեռուստաընկերության լրագրող Ջենան Մուսան իր թվիթերյան էջում թրքամետ զինյալներին վերաբերող մի տեսանյութ է հրապարակել, որտեղ զինյալները երգում են այն մասին, թե ինչպես ժամանակին իրենք անկոտրում են եղել Գրոզնիում, Դաղստանում, հետո գրավել Թորա Բորան, իսկ այժմ իրենց սպասում է Աֆրինը:
What a video this….Turkish backed Syrian rebels outside #Afrin, singing a jihadi song about “how we were steadfast in Grozny & Dagestan. And we took Tora Bora. And now Afrin is calling for us.” pic.twitter.com/gmFb1gKvFO
— Jenan Moussa (@jenanmoussa) 1 февраля 2018 г.
Այս հրապարակմանն անդրադառնալով՝ արաբագետ Արմեն Պետրոսյանը SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է, որ նշվածը վառ ապացույցն է այն իրողության, թե ինչպես է Թուրքիան լուծում սեփական խնդիրները տարբեր տարածաշրջաններում:
«Այն փաստը, որ թուրքական հատուկ ծառայությունները համագործակցում են տարաբնույթ ծայրահեղական խմբավորումների հետ՝ անհրաժեշտության դեպքում որպես վարձկաններ գործուղելով նրանց Անկարայի շահերի տարբեր գոտիներ, հայտնի է դեռևս Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում տեղ գտած ռազմական սրացումների ընթացքում:
Այն ավելի ցայտուն կիրառվել և շարունակվում է դրսևորվել իրաքյան, շատ առավել լայն ծավալով՝ սիրիական հակամարտություններում»,- նշել է արաբագետը:
Ըստ նրա՝ սա տարածված և փորձարկված մարտավարություն է միջին և գերհնարավորություններով տերությունների կողմից, որոնք շահեր ունեն և խնդիրներ են լուծում նաև սեփական տարածքից դուրս:
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...