Գործադիրը շարունակում է Արցախի քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+21.09 oC

Գործադիրը շարունակում է Արցախի քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման գործընթացը

14:12 15.07.2021

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ Ադրբեջանի 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման համար հունիս ամսվա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն ապահովելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է պետբյուջեից միջոցներ հատկացնել շահառուներին վերջին՝ հունիս ամսվա, իսկ դրամական օգնության իրավունքն առաջին անգամ հունիս ամսին ձեռք բերած անձանց՝ նաև նախորդ ամիսների դրամական օգնությունը տրամադրելու համար։ Պահանջվող գումարը կազմում է 7 մլրդ 344 մլն դրամ։

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իհարկե, հասկանալի է, որ հայտնի իրադարձություններից, այդ ծանր փորձություններից հետո մեր առաջին խնդիրներից մեկն Արցախում բնականոն կյանքը հնարավորինս վերականգնելը, մարդկանց սոցիալական աջակցություն ցույց տալը, սոցիալական կոլապս թույլ չտալն է եղել: Սակայն մենք հիմա նաև Արցախի նախագահի և կառավարության հետ քննարկում ենք, որ պետք է հընթացս անցում կատարենք արդեն զարգացման, աշխատանքը խրախուսող, տնտեսական ակտիվությունը խթանող ծրագրերին»:

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Արցախին տրամադրված աջակցության ընդհանուր ծրագրերի ծավալի վերաբերյալ: «Սոցիալական բլոկով ծախսվել է 61.8 մլրդ դրամ: Կարող եմ ասել, որ մոտ 104 հազար շահառու 4-րդ անգամ է արդեն օգտվում միջոցառումից: Այդ իմաստով սոցիալական բլոկի միջոցառումների ծավալը հասնելու է մոտավորապես 80 միլիարդի, որովհետև մենք սկզբունք ունենք, որ, մասնավորապես, վարձավճարների հատուցման միջոցառումը կգործի այնքան ժամանակ, մինչև մենք բնակարանով ապահովենք տեղահանված մեր հայրենակիցներին»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

Երկրորդ բլոկը, ըստ փոխվարչապետի պաշտոնակատարի, Արցախի կառավարության ֆինանսական պարտավորությունները և իրավաբանական անձանց գույքային վնասներն են. «Մենք հաստատեցինք գործիք, որը հնարավորություն տվեց մաքսիմալ արդյունավետ լուծել այդ խնդիրը, որը զգալի չափով այս պահին լուծված է: Այդ գործիքի ազդեցությունը մեր բյուջետային հոսքերի վրա կկազմի տարեկան մինչև 10 մլրդ դրամ, և դա կաշխատի տարիներ»:

Երրորդ բլոկը վերաբերում է բնակարաններով ապահովելու գործընթացին: ««Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ մենք պետք է այդ խնդրի համար մոբիլիզացնենք մոտ 104 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ կառավարության ծախսը 3 տարվա կտրվածքով կկազմի շուրջ 52 մլրդ դրամ»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

Ամփոփելով՝ փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ սոցիալական բնույթի բոլոր միջոցառումներն ընթացքի մեջ են, բնակարանով ապահովելու միջոցառումը դեռևս մշակման փուլում է:

Կառավարությունն ընդունել է «Ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին աջակցություն տրամադրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Սյունիքի մարզում Արցախի Հանրապետության քաղաքացիներին ժամանակավոր կացարաններ տրամադրած տնտեսավարողներին դրամաշնորհի տեսքով տրամադրել աջակցություն՝ վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում կատարված ծախսերի և կրած վնասների մասնակի փոխհատուցման նպատակով։ Միջոցառման շահառու հանդիսանում են մասնավորապես այն հանգստյան տները, հյուրանոցները և հյուրատները, որոնք ընդգրկված են եղել կոմունալ ծառայությունների փոխհատուցման ծրագրի շահառուների ցանկում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP