Կառավարությունը սոցիալական տարբեր խմբերի համար սահմանել է նախադպրոցական ծառայություններից օգտվելու ընդլայնված հնարավորություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+21.09 oC

Կառավարությունը սոցիալական տարբեր խմբերի համար սահմանել է նախադպրոցական ծառայություններից օգտվելու ընդլայնված հնարավորություններ

14:20 15.07.2021

Գործադիրը սահմանել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը: Վերջին տարիներին պետությունը վարում է նախադպրոցական ծառայությունների ընդլայնման հետևողական քաղաքականություն։ Մասնավորապես՝ նախադպրոցական ծառայությունների ընդլայնման գործիքներից են սուբվենցիոն ծրագրերը, որոնց շրջանակում 2020 թ. հաստատվել է մանկապարտեզների կառուցման և նորոգման 30 ծրագիր։ Եվս 21 նախադպրոցական հաստատություններում իրականացվում են վերանորոգման տարաբնույթ աշխատանքներ ինչպես պետական բյուջեի, այնպես էլ տարբեր ծրագրերի շրջանակում։ Ներկայումս հանրապետության 271 բնակավայրերում նախադպրոցական որևէ կրթական ծառայություն դեռևս չի մատուցվում:

Համապատասխան օրենքով ամրագրվել է նաև նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների ներդրման հնարավորությունը։ Այլընտրանքային ծառայությունների ներդրումը նախատեսված է նաև պետբյուջեի և 2021-2023 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով, որի շրջանակում նախատեսվում է, որ դրամաշնորհային ծրագրի ձևաչափով համայնքները հնարավորություն կունենան դիմել և դրամաշնորհային մրցույթի արդյունքներով ներդնել նախադպրոցական ծառայություններ իրենց համայնքներում։ Այս նպատակով տարեկան հատկացված է շուրջ 154 մլն ՀՀ դրամ։

Որոշման հիմնավորման համաձայն՝ այլընտրանքային ծառայությունները, սակայն, չեն կարող լրացնել նախադպրոցական ծառայությունների պահանջարկը երկրում։ Ուստի առաջնահերթ է դառնում պետական աջակցությունը նախադպրոցական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովման հարցում։ Հարցը հատկապես կարևոր է սոցիալական տարբեր խմբերի համար հասանելիության ապահովման նպատակով: Ըստ այդմ՝ մշակվել է առաջնահերթություն ունեցող խմբերի համար նախադպրոցական ծառայությունների հասանելիության ապահովման համար պետբյուջեից ֆինանսավորման հատկացման փուլային մոտեցում։ Առաջնահերթության իրավունքից օգտվում են առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն կամ երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաները, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները:

Նախադպրոցական կրթության համակարգի զարգացման համար կարևորագույն պայման է` պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների 1 սանի հաշվարկով ուսումնական հաստատության նորմատիվային սկզբունքի կիրառումը: Ֆինանսավորման կարգի նպատակն է կանոնակարգել դաշտը՝ առաջարկելով միասնական մեթոդաբանություն նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման մասով, որ առաջին փուլում կգործի իբրև պետբյուջեից ֆինանսավորման հատկացման մեթոդաբանություն, բայց հետագայում կարող է նաև ուղենշային հանդիսանալ ոլորտի ֆինանսավորման համար ընդհանրապես։

Ներկայացվող նախագծով նախատեսվում էր պետբյուջեից 1 սանի հաշվարկով ֆինանսավորման համար ներկայացված բանաձևով հաշվարկել հաստատության ֆինանսավորման չափը, այնուհետև Հաստատության տարեկան ֆինանսավորման չափը բաժանելով այդ հաստատության սաների միջին տարեկան քանակի վրա, ստանալ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման գումարը։ Ընդ որում, որպես հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության չափ առաջարկվում է ընդունել ներկայումս Երևան քաղաքի նախադպրոցական հաստատությունների աշխատողների վարձատրության չափին համարժեք մեծություններ, իսկ պահպանման տարեկան ծախսերը՝ ուսումնասիրության արդյունքում ձևավորված միջին մեծությունները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը ենթադրում է պետբյուջեի ծախսային մասի ավելացում՝ նախագծով առաջարկվում է կիրառել հետևյալ ժամանակացույցը՝ հաստատությանը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացնել հետևյալ խմբերի սաների համար.
•2022 թ. սեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,
•2023 թ. սեպտեմբերի 1-ից՝ ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները,
•2024 թ. սեպտեմբերի 1-ից՝ երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաների համար,
•2025 թ. սեպտեմբերի 1-ից՝ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, երկու դիտարկում է արել: «Առաջին՝ մենք 2022թ սեպտեմբերի 1-ից հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի դաստիարակ- ուսուցիչների աշխատավարձերի որոշակի բարձրացում տեղի ունենա, որոշակի հատվածներում։ Հիմա առաջարկում եմ, որպեսզի հատվածական չգործենք՝ պայմանավորվենք, որ աշխատավարձի բարձրացումը տեղի է ունենալու ատեստավորումից հետո։ Այսինքն՝ բարձրացնելու ենք միայն այն ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձը, որոնք անցած կլինեն ատեստավորում և հաստատած կլինեն իրենց որակավորումը ։ Ինչքան էլ մենք այս փուլում խոսում ենք տարբերությունները համահարթեցնելու և հավասարեցնելու մասին, միևնույն է, եթե մենք ավելի ֆինանսական միջոց ենք ծախսում, այդտեղ որակի բաղադրիչը պարտադիր պետք է լինի։ Հետևաբար, աշխատավարձերի բարձրացման մեր պարտավորությունն ուժի մեջ է մտնում պայմանով, որ կարող է բարձրացվել միայն որակավորումը հաստատած, վերահաստատած ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձը։

Հաջորդ դիտարկումը վերաբերում է 2024թ. սեպտեմբերի 1-ից երեք և ավելի երեխա ունեցող ծնողների երեխաներին ֆինանսավորումն իրականացնելուն։ Մենք սրա հետ կապված ունենք այլ ծրագիր: Նախընտրական շրջանում ասել եմ, որ 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար, պետք է սահմանենք նպաստ, որը քաղաքական առումով անվանում ենք տուրք։ Ես կարծում եմ՝ այս մասում մենք պետք է այս կետը կանխենք, այսպես ասած, դեռ պայմանական թողենք այստեղ, որովհետև, եթե բավականին շոշափելի աջակցություն ենք ցուցաբերելու 3-րդ և ավելի երեխա ունեցող ընտանիքներին, հետևաբար այս միջոցները, որ պետք է ծախսենք այստեղ, պետք է վերահասցեագրենք, կամ էլ այլ մեխանիզմ գործի, որ այդ գումարները հաշվանցվեն և հաշվարկվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով այդ երկու պայմաններն արձանագրել որոշման մեջ:

Վարչապետի պաշտոնակատարի դիտարկմամբ՝ կրթական համակարգում պարտադիր պետք է իրականացնել աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն, որը չի կարող տեղի ունենալ առանց որակավորման բարձրացման և հաստատման. «Սա ռազմավարական հարց է: Մենք պետք է համոզված լինենք, որ մեր երեխաների հետ աշխատող մարդիկ ունեն պատշաճ որակավորում և տիրապետում են պետության ընդունած չափորոշիչներին, դրանց իրականացման հմտություններ ունեն, որից հետո մենք, իհարկե, պետք է նրանց վարձատրության չափերը մեծացնենք։ Սա որպես սկզբունք հետագա բոլոր որոշումների համար։ Նաև 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի հետ կապված մեր քաղաքականությունները տարբեր ոլորտներում իրականացնելիս պետք է հիշենք, որ այդտեղ բավականին լուրջ ծրագիր ունենք, և ծրագրերի ներքին կապերը չպետք է կորցնենք, դրանք իրարից կտրված չպետք է դիտարկենք»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP