14:22 15.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են միջին մասնագիտական և նախնական արհեստագործական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների:
Միաժամանակ նախարարի պաշտոնակատարի համապատասխան հրամաններով մի շարք ուսումնական հաստատություններում առաջիկա սեպտեմբերի 1-ից կփորձարկվեն մի քանի մասնագիտությունների նոր չափորոշիչներ: Ստորև ներկայացնում ենք փորձարկվող մասնագիտությունները՝ ըստ ուսումնական հաստատությունների․
• «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտության «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորմամբ պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով կներդրվի «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» և «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ներում: Ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել «Կենսաբանություն», «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու» առարկաները:
• «Ռոբոտաշինություն» մասնագիտության «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի» որակավորմամբ պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով կներդրվի «Գյումրու պետական տեխնիկական քոլեջ» և «Ինֆորմատիկայի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ներում: Ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Հայոց լեզու» առարկաները:
• «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագրով կներդրվի «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության «Տեխնիկ` էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորմամբ պետական կրթական չափորոշիչը: Ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Հայոց լեզու» առարկաները:
• «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորմամբ պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով կներդրվի «Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ» և «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ներում: Մրցութային առարկաներ են սահմանվել «Կենսաբանություն», «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու» առարկաները:
• «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորմամբ պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով կներդրվի «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» և «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ներում: Մրցութային առարկաներ են սահմանվել «Կենսաբանություն», «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու» առարկաները:
• Նշված մասնագիտություններից յուրաքանչյուրին պահուստային տեղերի հաշվին հատկացվել է 20-ական տեղ (10 վճարովի և 10 անվճար): Ընդունելությունը կկատարվի հիմնական կրթության հիմքով` հիմք ընդունելով ավարտական վկայականի միջին որակական գնահատականը` ՄՈԳ-ը, և մրցութային առարկաների ցուցանիշները:
• Փորձարարական կարգով «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով 2021-2022 ուսումնական տարվա համար կներդրվի նաև «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունը: Պահուստային տեղերից հիմնական կրթության հիմքով այս մասնագիտությանը կհատկացվի 20 անվճար ուսուցմամբ տեղ: Ընդունելության համար մրցութային առարկաներ են համարվում «Մաթեմատիկա», «Երկրաչափություն» և «Հայոց լեզու» առարկաները:
• Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ընդունելությունը կկատարվի համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 18 մայիսի 2020 թ. N 08-Ն հրամանով սահմանված կարգի: Ընդունելությունը կատարվում է առցանց` dimord.emis.am կայքի միջոցով:
• Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով` ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 15-ը:
• Ոլորտային՝ արվեստի, առողջապահության և սպորտի մասնագիտություններով փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից և ավարտվում ուսումնական հաստատության սահմանած ընդունելության քննության օրվանից 2 օր առաջ: Քննություններն օգոստոսի 5-15-ն ընկած ժամանակահատվածում անցկացվում են քննական հանձնաժողովների կողմից` համաձայն տնօրենի հաստատած ժամանակացույցի:
• Բացի ոլորտային մասնագիտություններից, որոնց համար նախատեսված է քննություն, մնացած բոլոր մասնագիտությունների համար ընդունելության մրցույթն անցկացվում է՝ հիմք ընդունելով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականները:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...