ՔՏՀԱՏՄ-ն ներկայացրել է քաղաքաշինության բնագավառում իրականացված վերահսկողական միջոցառումների, բացահայտված իրավախախտումների ամփոփ վիճակագրություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+21.09 oC

ՔՏՀԱՏՄ-ն ներկայացրել է քաղաքաշինության բնագավառում իրականացված վերահսկողական միջոցառումների, բացահայտված իրավախախտումների ամփոփ վիճակագրություն

17:22 15.07.2021

Քաղաքաշինության բնագավառում 2021 թվականի գործունեության տարեկան ծրագրով առաջին եռամսյակում նախատեսված 124 ստուգումներից իրականացվել է 86-ը, ընդ որում՝ 34-ը՝ Երևանում, 10-ը՝ Սյունիքի մարզում, 9-ը՝ Կոտայքի մարզում, 8-ը՝ Արմավիրի մարզում, 6-ական՝ Տավուշի, Լոռու և Արարատի մարզերում, 3-ական՝ Արագածոտնի և Շիրակի մարզերում և 1-ը՝ Վայոց ձորի մարզում, 33-ը՝ Տավուշի, 27-ը՝ Արմավիրի, 19-ը՝ Վայոց ձորի մարզում։

Ստուգումների արդյունքում արձանագրվել է 272 խախտում, ընդ որում՝ Երևանում՝ 112, 41-ը՝ Լոռու, 39-ը՝ Սյունիքի, 1-ը՝ Շիրակի մարզում։

Շինարարություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (կապալառու) մոտ հայտնաբերվել է 105 խախտում։ Առավել կրկնվող խախտումները հետևյալն են․

– շինարարությունը չի իրականացվում համաձայնեցված նախագծին համապատասխան՝ 21 դեպք,

– բացակայում է բետոնի փորձարկման ակտը՝ 17 դեպք,

– շինարարության վարման մատյանում բացակայում են կապալառուի կողմից կատարված համապատասխան նշումները՝ 15 դեպք․

Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 65 խախտում։

Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 39 խախտում։

Կառուցապատողների մոտ հայտնաբերվել է 35 խախտում։ 8 դեպքում կառուցապատողը չի ապահովել շինարարության տեխնիկական հսկողության իրականացումը համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության միջոցով, իսկ 6-ում՝ տեղեկանքում նշված չեն շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության անվանումը և լիցենզիայի համարը։

Քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության մեջ հայտնաբերվել է 31 խախտում։

Ստուգումների արդյունքում տրվել է 39 տեղեկանք՝ խախտումների բացակայության վերաբերյալ, ինչպես նաև կազմվել և տրամադրվել են պարտադիր կատարման 33 ցուցումներ։

Քաղաքաշինության բնագավառում 2021 թվականի 1-ին եռամսյակում կատարվել են 325 դիտարկում և տեղազննում։

Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 613 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին։ Տրամադրվել են ավարտական ակտերի վերաբերյալ 325 դրական և 201 բացասական եզրակացություններ:

Տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 69 ինքնակամ կառույց, որից Երևանում՝ 23, Շիրակի և Արարատի մարզերում՝ 1-ական, Լոռու մարզում` 4, Կոտայքի մարզում` 2, Արագածոտնի մարզում` 20, Տավուշի մարզում` 8 և Արմավիրի մարզում` 10։

Բացահայտված խախտումները վերացնելու նպատակով մարզպետներին և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին տրամադրվել են իրազեկող բնույթի գրություններ: Համայնքների ղեկավարներին էլ ներկայացվել են առաջարկություններ՝ ինքնակամ շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ և դրա հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Տարվա առաջին եռամսյակում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 70 արձանագրություն, որից 48-ը՝ Երևանում, 17-ը՝ Լոռու մարզում, 4-ը՝ Կոտայքի և 1-ը՝ Շիրակի մարզերում։

2021 թվականի առաջին եռամսյակում ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվել է 9 հաղորդում քաղաքաշինության բնագավառում բացահայտված խախտումներով, ինչպես նաև խախտումների վերացմանն ուղղված Տեսչական մարմնի ցուցումները չկատարելու դեպքերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP