Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+18.09 oC

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին

18:45 15.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է հյուրերին և նշել. «Մենք բավականին դժվար շրջանով ենք անցել, կարծում եմ՝ նոր հանգրվանի ենք հասել ոչ միայն Հայաստանում, Արցախում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված, այլև Հայաստանից դուրս տեղի ունեցած իրադարձությունները փոխել կամ վերաձևակերպել են օրակարգերը: Նկատի ունեմ նաև Ամերիկայի հայկական համագումարի գործունեության համատեքստում, նկատի ունեմ Միացյալ Նահանգների նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, որն, այնուամենայնիվ, նոր իրադրություն է, նոր հանգրվան է:

Նաև կարծում եմ՝ այս համատեքստում կարևոր է համեմատել մեր պատկերացումները՝ Սփյուռքի և Հայաստանի միջև հարաբերություններն ինչպիսի՞ն պետք է լինեն այս նոր շրջանում, և ի՞նչ անելիքներ կան, ի՞նչն է, որ պետք է նույն կերպ շարունակենք և որտե՞ղ պետք է որոշակի վերափոխումներ, վերանայումներ կատարենք:

Այս և նման հանդիպումները շատ կարևոր են փոխադարձաբար մեր ընկալումները և պատկերացումները համեմատելու համար, որպեսզի կարողանանք որոշակի տեսադաշտ բացել, թե դեպի ուր ենք շարժվում և ինչպես ենք ձևակերպում նպատակները: Կարծում եմ՝ նոր իրադրություն է, բայց պետք է ձևակերպել այդ իրադրությունը՝ ի՞նչ է դա նշանակում ու ինչպիսի՞ նոր նպատակներ և խնդիրներ պետք է դրվեն այս նոր իրադրության մեջ, ի՞նչ անելիք ունի այստեղ Հայաստանի կառավարությունը, ի՞նչ անելիք ունեն Սփյուռքի կազմակերպությունները և ինչպե՞ս պետք է դասավորվեն այդ հարաբերությունները: Ուրախ եմ, որ այսօր քննարկելու առիթ ունենք»:

Էնթոնի Բարսամյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար՝ նշելով. «Պարոն վարչապետ, շնորհակալ եմ մեզ ընդունելու համար։ Նախ և առաջ, մեր ցավակցությունն ենք հայտնում երկրին և անձամբ Ձեզ, մենք այցելեցինք Եռաբլուր հուշահամալիր, զոհերի շիրիմներին։ Ամերիկայի հայկական համայնքը կիսում է կորստյան ցավը, քանզի դա ուղղակիորեն առնչվում է նաև մեզ։

Մենք եկել ենք շնորհավորելու ընտրությունների ավարտի կապակցությամբ, հանդիպելու Ձեզ և նոր կառավարության անդամներին՝ ականջալուր լինելու Ձեր տեսլականին։ Որպես ամերիկահայեր՝ մաղթում ենք լավագույնը այս երկրին: Մենք կաշխատենք և կերաշխավորենք մեր աջակցությունը Հայաստանին, կաշխատենք խորհրդարանի տարբեր կուսակցությունների հետ, կաշխատենք Ձեզ հետ որպես երկրի առաջնորդ, երկրի համար լավագույնին հասնելու նպատակով։ Մենք համագործակցում ենք նաև Ձեր աշխատակազմի հետ, ինչպես վերջին տարիներին, այժմ և հետագայում էլ կշարունակենք մեր համատեղ աշխատանքը:

Պետք է նշեմ, որ Բայդենի վարչակազմը մեր նկատմամբ ունի դրական վերաբերմունք: Մենք կշարունակենք ջանքեր գործադրել հայ-ամերիկյան համագործակցության խորացման և տարածաշրջանում Հայաստանի դերի ամրապնդման համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, համահայկական օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP