18:24 16.07.2021
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներին: Այս մասին մարզպետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանի, Ռուբեն Սարգսյանի և Աննա Ժամակոչյանի հետ։
Հանդիպման ընթացքում նախարարի հետ քննարկեցինք վերակազմավորման արդյունքում արդեն ձևավորված միասնական սոցիալական ծառայությունների գործունեության ոլորտին վերաբերող հարցեր, որոնք կնպաստեն ծառայությունների գործունեության արդյունավետությունը ապահովելու կարգին։
Քննարկումների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց` համագործակցված աշխատանք իրականացնել մարզպետարանի, մարզի համայնքների և միասնական սոցիալական տարածքային ծառայությունների միջև՝ համայնքներում ոլորտին վերաբերող հարցերին և խնդիրներին ավելի արդյունավետ լուծում տալու համար:
Հանդիպման ընթացքում քննարկեցինք նաև մարզպետարանի լիազորությունների շրջանակներում սոցիալական դեպքերի վարման, խնամակալության և հոգաբարձության ուղղությամբ տարվող աշխատանքների, միասնական սոցիալական ծառայությունների կողմից ողջամիտ ժամկետներում տեղեկատվության տրամադրմանը վերաբերող հարցեր:
Այնուհետև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանի և նրա ղեկավարած աշխատանքային խմբի հետ եղանք Գավառի մանկատանը:
Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի ուղեկցությամբ շրջեցինք շենքում, ծանոթացանք սաների համար ստեղծված կեցության պայմաններին և հնարավորություններին, զրուցեցինք սաների հետ:
Շրջայցի ընթացքում մանկատան տնօրենը խոսեց մանկատան շենքային պայմանների և տեղի սաների ձեռքբերումների և հաջողությունների մասին:
Այնուհետև Մարտունի քաղաքում մասնակցեցինք Մարտունու միասնական սոցիալական ծառայության բացման արարողությանը»:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...