Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ընդունել է գերմանական կրթական ծրագրի ներկայացուցիչներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ընդունել է գերմանական կրթական ծրագրի ներկայացուցիչներին

18:30 16.07.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ընդունել է «Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն Հարավային Կովկասում» գերմանական ծրագրի ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները։ Որպես առաջնահերթություն նշել է մասնագիտական կողմնորոշման ոլորտի զարգացումն ու հզորացումը, քանի որ գործազրկության կանխարգելման մեխանիզմներից մեկն էլ հենց դա է։ Վերջերս ստեղծված միասնական սոցիալական ծառայության գրասենյակում ևս տեղում քաղաքացուն տրվելու է մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն։

Ռուբեն Սարգսյանը խոսել է նաև պատերազմի հետևանքների մեղմման նպատակով արցախցիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի մասին՝ կարևորելով նրանց զբաղվածության խնդիրների լուծումն ու հետագա տնտեսական ակտիվության ապահովումը։ Դժվարին իրավիճակում գտնվող մարդկանց համար հումանիտար օգնությունը կարևոր է, սակայն տնտեսական ակտիվության ապահովումն՝ առավել կարևոր։

Պետության և տնտեսության փոխկապակցվածության և համագործակցության կարևորությունը նշել է նաև ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը՝ հստակեցնելով, որ այն հնարավորություն է ստեղծում վերլուծելու աշխատաշուկայի խնդիրներն ու գտնել դրանց լուծման ուղիները։

Ուտե Ֆոկը նախարարության պաշտոնյաներին ներկայացրել է այն ծրագրերն ու առաջարկները, որոնք աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացնելու դեպքում կունենանք երկարաժամկետ արդյունքներ։

Հանդիպման ավարտին համաձայնություն է ձեռքբերվել առաջիկայում ստորագրել փոխըմբռնման և համագործակցության հուշագիր, որի շրջանակում կհստակեցվեն ծրագրերը, կքննարկվեն իրականացման մեխանիզմները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP