19:25 16.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում Սիսիան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են Քննչական կոմիտեից:
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արթուր Սարգսյանը, 2016թ. հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Մասնավորապես՝ համայնքի ղեկավար Ա. Սարգսյանի նախաձեռնությամբ, 2016թ. դեկտեմբերին, Սիսիանի համայնքապետարանի միջոցներից շուրջ 10.000.000 ՀՀ դրամի չափով համայնքի կարիքների համար գնում կատարելու նպատակով, կազմակերպել է Սիսիանի «էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացումը:
Քննության տվյալներով՝ մինչև գնման ընթացակարգեր նախաձեռնելը, համայնքի ղեկավարի և նրա եղբոր նախնական համաձայնությամբ, արդեն իսկ կանխորոշված է եղել, որ աշխատանքներն իրականացվելու են վերջինիս պատկանող ՍՊ ընկերության կողմից: Ավելին՝ վերջինիս տնօրենը, մինչ մրցույթ հայտարարելը, անձամբ ուսումնասիրել և ծանոթացել է հայտարարվող մրցույթի նախագծա-նախահաշվային փաստաթղթերին:
Այնուհետև, ձևական գնման գործընթաց կազմակերպելու նպատակով, համայնքի ղեկավարի՝ 2016թ. որոշմամբ ստեղծվել է մրցույթի գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են համայնքապետարանի աշխատակիցները, գնահատող հանձնաժողովի կողմից գնման հրավերը հրապարակվել է էլեկտրոնային գնումների համակարգի՝ «armeps.am» կայքում, սակայն Ա. Սարգսյանի եղբորը պատկանող ընկերության կողմից մուտք գործելու հետ կապված խոչընդոտներ առաջանալու պատճառով վերջինիս նախաձեռնությամբ և նրա փոխարեն գնմանը մասնակցության հայտ է ներկայացրել Սարգսյանների ընտանիքի կնքահորը պատկանող ՍՊԸ-ն՝ ներկայացրած հայտին կից գնի առաջարկի համաձայն՝ առաջարկելով 10.230.000 ՀՀ դրամ:
Հրավերով նախատեսված հայտերի բացման օրը՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ին, մասնակցության հայտ է ներկայացրել նաև մեկ այլ ՍՊ ընկերություն՝ առաջարկելով ավելի ցածր գին՝ 6.598.950 ՀՀ դրամ:
Գիտակցելով ավելի նվազ գնային առաջարկ ներկայացնելու ու դրանով պայմանավորված մրցույթին այդ ընկերության կողմից հաղթող ճանաչվելու անխուսափելիությունը՝ Ա. Սարգսյանը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանձնարարել է գնահատող հանձնաժողովի քարտուղարին ստեղծել նշված ընկերության հայտը մերժելու արհեստական հիմքեր:
Գնահատող հանձնաժողովի անդամներն ու քարտուղարը, համայնքի ղեկավարին չհակադրվելու, վերջինիս հանձնարարությունն անվերապահ կատարելու խմբային շահերից ելնելով, տվյալ ժամանակահատվածում գործողության մեջ գտնվող «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով, ավելի քիչ գնային առաջարկ ներկայացրած ՍՊ ընկերության հայտը բավարար գնահատելու մրցույթի հաղթող ճանաչելու փոխարեն, անհիմն մերժել են ներկայացված հայտը և տուժանքի համաձայնագրի վճարման պահանջագրի լրացման կարգը գնահատել անբավարար՝ արձանագրելով, որ բացակայում է շահառուի անվանումը, պատճառաբանելով, թե համապատասխան տեղերում չեն արվել անհրաժեշտ նշումները: Մինչդեռ, համաձայն հենց համայնքապետարանի կողմից հրապարակված մրցույթի հրավերի, ներկայացվող վճարման պահանջագրերի համապատասխան նշված տեղերը ենթակա են եղել լրացման հենց մրցույթային հանձնաժողովի կողմից:
Այսինքն՝ մրցութային հանձնաժողովը, իր պարտականությունը վերագրելով որպես ՍՊ ընկերության բացթողում, առանց օրինական հիմքի, մերժել է առավել ցածր գնային առաջարկ ներկայացրած ընկերության հայտը՝ դիտավորությամբ անտեսելով համայնքի ղեկավարի ընտանիքի կնքահորը պատկանող ՍՊ ընկերության կողմից ներկայացրած վճարման պահանջագրում բացթողման հանգամանքը:
Արդյունքում՝ մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած, համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն, որի հետ 2016 թվականի դեկտեմբերի 27-ին կնքվել է վերը նշված աշխատանքների կատարման գնման պայմանագիրը, իսկ վերջինս էլ նույն օրն իր հերթին ենթակապալի պայմանագիր է կնքել համայնքի ղեկավարի եղբորը պատկանող ՍՊ ընկերության հետ:
Դրանից ընդամենը երկու օր անց՝ 29.12.2016թ., համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձի կողմից, խմբային շահերից ելնելով, կազմվել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, կապալի աշխատանքների կատարման ժամանակահատվածի վերաբերյալ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն՝ պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտ, որից հետո համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն անձնական և շահադիտական այլ դրդումներով, կազմել և իր ստորագրությամբ ու կնիքով վավերացրել է իրականությանը չհամապատասխանող և բովանդակային կեղծ տեղեկություն պարունակող պաշտոնական փաստաթուղթ՝ Սիսիան համայնքի «Է. Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի կարիքների համար ջեռուցման համակարգի տեղակայման աշխատանքների կատարողական ակտ, մինչդեռ աշխատանքներն իրականում կատարվել են 2017թ. հունվարին:
Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և մրցութային հանձնաժողովի անդամների կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս, համայնքապետի կողմից կազմված պաշտոնական բնույթ կրող կեղծ փաստաթղթի հիման վրա համայնքապետարանի բյուջեից կապալառու կազմակերպությանն անհիմն հատկացվել է 10.230.000 դրամ գումար՝ Սիսիան համայնքին պատճառելով 3.631.050 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:45 26.06.2025
Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից21:33 26.06.2025
Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ, Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման համար կատարված աշխատանքի համար։ Հարգելի գործընկերներ, ֆորումի մասնակիցներ, […] ...
21:32 26.06.2025
Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը բավականաչափ հասուն է․ ՄիրզոյանԱյսօր տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել բացման խոսքով․ «Ձերդ Գերազանցություն, նախարար Վան Յի, հարգելի՛ գործընկերներ, Նախ և առաջ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ձեր հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ զգացել եմ Չինաստան ժամանելու առաջին իսկ պահից: Սա իմ […] ...
21:20 26.06.2025
Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցըԵրևանը մշտապես իրականացվող փոփոխությունների կիզակետում է: Դրանք արտահայտվում են տարբեր բնագավառներում: Բայց որոնք են դրանց առանձնահատկությունները և ինչ է փոխվել մայրաքաղաքային կյանքում: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երեվանի Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: ...
21:05 26.06.2025
Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ ԾառուկյանԽառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը դիմել է քննադատներին։ «Թքած ունեմ, թե ինչ են խոսում իմ մասին։ Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել ինձ։ Դուք միայն շատ դիտումներ եք բերում ինձ»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Red Corner MMA-ն։ Վնասվածքի պատճառով ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից հրաժարվելուց հետո Արման […] ...
20:50 26.06.2025
Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիներըՀունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...
20:37 26.06.2025
Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...