Թուրքիայում նշել են պայմանը, որով Ղրիմը կճանաչեն Ռուսաստանի մաս․ Կրեմլը պատասխանել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+25.09 oC

Թուրքիայում նշել են պայմանը, որով Ղրիմը կճանաչեն Ռուսաստանի մաս․ Կրեմլը պատասխանել է

14:50 27.07.2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է թուրք պրոֆեսորի այն միտքը, որ Անկարան կարող է Ղրիմը ճանաչել, եթե Մոսկվան ճանաչի Հյուսիսային Կիպրոսը: «РИА Новости» գործակալության փոխանցմամբ՝ Պեսկովը հայտարարել է, որ ռուսական շրջանները երբեք չեն կարող դառնալ գործարքների առարկա:

Թուրքիայի Մալթեպե համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալը Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը և Թուրքիան կկարողանան համաձայնության գալ Ղրիմի կարգավիճակի շուրջ, եթե Մոսկվան ճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը: Հասան Ունալը Ռուսաստանին կոչ էր արել դառնալ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչման շարժման առաջնորդ, քանի որ միավորվելու դեպքում Կիպրոսը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի մաս, իսկ դա Մոսկվայի շահերից չի բխում:

«Նախ և առաջ, հազիվ թե Թուրքիայից հարգելի պրոֆեսորը կարող է արտահայտել Անկարայի տեսակետը: Եվ երկրորդ, անշուշտ, ռուսական շրջանները երբեք չեն կարող լինել և չեն լինի որևէ գործարքի առարկա: Դա բացառված է»,- ասել է Պեսկովը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:27 09.05.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում մայիսի 9-ի ցերեկը, 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ Մարզերում մայիսի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի և 12-ի գիշերը առանձին շրջաններում, 11-12-ի ցերեկը, […] ...

Ամենայն Հայոց կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին

14:11 09.05.2025

Ամենայն Հայոց կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին: Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված հայրենիքի համար իրենց կյանքն […] ...

Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին ծանոթանալու նպատակով

13:57 09.05.2025

Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին ծանոթանալու նպատակով

Մայիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։ Նախարարը գտնվել է Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, ինչպես նաև գյուղացիների խնդիրներին ու սպասումներին։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...

Օրբանը խոսել է Հունգարիայի դիրքորոշման մասին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում

13:40 09.05.2025

Օրբանը խոսել է Հունգարիայի դիրքորոշման մասին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում

2025 թվականին ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու քաղաքական որոշումն արդեն կայացվել է, սակայն Հունգարիան չի աջակցում դրան, Kossuth Radio-ի եթերում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Քաղաքական որոշում է կայացվել։ Մենք չենք աջակցում Ուկրաինայի անդամակցությանը, իսկ արագացված անդամակցությունը՝ առավել ևս ոչ», – ասել է Օրբանը։ Նա ընդգծել է, որ ոչ միայն Հունգարիան, այլև Սլովակիան […] ...

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

13:25 09.05.2025

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե՝ այո, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ – «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան […] ...

Մերցը սպասում է Ուկրաինայի վերաբերյալ «լուրջ բանակցություններ» հանգստյան օրերից հետո

13:10 09.05.2025

Մերցը սպասում է Ուկրաինայի վերաբերյալ «լուրջ բանակցություններ» հանգստյան օրերից հետո

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնկալում է, որ հանգստյան օրերից հետո ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ «լուրջ բանակցությունների» ժամանակն է գալու։ Այս մասին նա հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Մերցի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցից հետո ինքն ակնկալում է, որ նա կուժեղացնի «Ռուսաստանի վրա ճնշումը» և որ «այս […] ...

BACK_TO_TOP