22:55 04.08.2021
Էվբեյա կղզում և Աթենքի արվարձաններում բռնկված հրդեհները ավերել կամ վնասել են ավելի քան 200 տուն: Այս մասին հայտնում է Greek Reporter-ը։
Հրշեջ ծառայության շուրջ հարյուր աշխատակիցներ միջոցներ են ձեռնարկում հրդեհները տեղայնացնելու ուղղությամբ: Տարհանման կարգադրություն են ստացել երեք գյուղերի բնակիչները։
Բացի այդ, մարդկանց կոչ են արել տեղափոխվել Իսթիեա քաղաք կղզու հյուսիսարևմտյան ափին։ Ընդամենը վերջին մեկ օրում հաջողվել է տարհանել ավելի քան 10 գյուղ։
Միևնույն ժամանակ Էվբեյայում բռնկումների օջախների թիվը շարունակում է աճել։ Լիմնի քաղաքի փոխմարզպետ Արգիրիս Լիասկոսը կոչ է արել ակտիվացնել օդային հակահրդեհային ուժերը, քանի որ կրակը շարունակում է անվերահսկելի տարածվել:
Վարիմպոպիում հրդեհից լրջորեն տուժել է ավելի քան 70 տուն: Իշխանություններն ընդգծում են, որ արվարձանում հրդեհների հետ կապված իրավիճակը բարելավվում է հրշեջների ջանքերի շնորհիվ:
Հունաստանի քաղաքացիների պաշտպանության հարցերով փոխնախարար Նիկոս Հարդալիասը հայտարարել է, որ երեքշաբթի օրվանից ամբողջ երկրում գրանցվել է հրդեհի ավելի քան 40 նոր օջախ:
16:10 09.05.2025
«Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Խաբի Ալոնսոյի հետԼևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Marca-ն: Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 43-ամյա մասնագետի հետ: «Բայերը» փոխհատուցում կստանա, քանի որ Ալոնսոն ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականը: «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պաշտոնից կհեռանա Լա լիգայի վերջին տուրից հետո, իսկ մոտակա […] ...
15:53 09.05.2025
Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՀայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը մտադրություն ունի հրահրելու նոր ռազմական սրացում՝ հաշվի առնելով սահմանային կրակոցների պարբերական բնույթը, Սաֆարյանը պատասխանել է, որ […] ...
15:40 09.05.2025
Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում մատուցել է առաջին պատարագըՎատիկանում նախօրեին ընտրված Հռոմի պապ Լևոն XIV-ը ուրբաթ օրը Սիքստինյան կապելլայում մատուցել է իր առաջին պատարագը, որին մասնակցում են բոլոր կարդինալ ընտրողները։ Ամերիկայում ծնված Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ պապ Լևոն XIV-ը ելույթ ունեցավ կարդինալների կոլեգիայի առջև՝ անգլերենով բացման խոսքով հանդես գալով։ Նա խոստովանեց, որ ուրախ է լինել իր «սիրելի եղբայրների» շարքում և կարող է հույս դնել […] ...
15:28 09.05.2025
Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Լեո 14-րդ-ինՄադրիդի «Ռեալը» շնորհավորել է նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդ-ին: «Ռեալը», ակումբի նախագահը և կառավարման խորհուրդը շնորավորում են նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդին: Ցանկանում են նրան պայծառ ապագա կաթոլիկ եկեղեցու և քրիստոնեական համայնքի ղեկին: Լիահույս ենք, որ պոնտիֆիկոսը կնպաստի խաղաղության հաստատմանը, եղբայրությանը և արդարությանը»,- սոցցանցերում գրել է իսպանական թիմի մամուլի ծառայությունը: Նոր Հռոմի Պապ է ընտրվել […] ...
15:20 09.05.2025
Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած այլ երկրների ղեկավարներին։ Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին: ...