339 մեդալ, սկանդալներ, համավարակ. ինչո՞վ է նշանավորվել Տոկիո-2020-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+27.09 oC

339 մեդալ, սկանդալներ, համավարակ. ինչո՞վ է նշանավորվել Տոկիո-2020-ը

11:54 09.08.2021

Օգոստոսի 8-ին ավարտվեցին Տոկիո-2020 ամառային օլիմպիական խաղերը: Համավարակի պատճառով մարզիկները և երկրպագուները ստիպված էին մեկ տարի սպասել Օլիմպիադային, իսկ հանդիսատեսը ստիպված էր համակերպվել բազմաթիվ սահմանափակումների հետ: Ամառային Օլիմպիադայի բացման արարողության նման, փակման արարողությունն էլ անցել է գրեթե առանց հանդիսատեսի:

Չնայած կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներին՝ մարզադահլիճի մոտ հավաքվել էին մարդիկ: Reuters գործակալության փոխանցմամբ՝ նրանց մի մասը ցուցարարներ էին, որոնք իշխանություներին կոչ էին անում, հաշվի առնելով համավարակը, հրաժարվել Պարալիմպիական խաղերի անցկացումից, որոնք մեկնարկում են օգոստոսի 24-ին: Հավաքվածների մյուս մասն էլ ցանկանում էր անձամբ ներկա գտնվել եզրափակիչ հրավառությանը:

Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Տոկիո-2020-ն անվանել է հույսի խորհրդանիշ:

«Վստահ եմ, որ խաղերի մասնակիցներից ոչ ոք երբեք չի մոռանա այս Օլիմպիադան: Խաղերը եզակի էին և հույսի խորհրդանիշ էին ամբողջ մոլորակի մարդկանց համար: Մարզիկները շատ երախտապարտ են, որ նման պայմաններում խաղերն ընդհանրապես հնարավոր եղավ անցկացնել: Այս Օլիմպիադան իսկապես հաջողված էր, որովհետև մարզիկները դրան հաղորդեցին օլիմպիական ոգի», – ասել է ՄՕԿ նախագահը:

Ընդհանուր առմամբ, Տոկիո-2020-ի ընթացքում հանձնվել է 339 մեդալ: Մարզիկները մրցում էին 33 սպորտաձևերում: Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների մեկ երրորդը վաստակել է Միացյալ Նահանգները:

CBS Sports-ը հաղորդում է, որ 1996 թվականից ի վեր Միացյալ նահանգները նվաճված մեդալների թվով եղել է առաջատար բոլոր ամառային Օլիմպիական խաղերում, բացի 2008 թվականին Պեկինում անցկացված խաղերից, որտեղ առաջատարը հյուրընկալող կողմն էր՝ Չինաստանը:

Տոկիո-2020-ում Միացյալ Նահանգներին հաջորդում են Չինաստանը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը:

Բացի սպորտային հուզիչ պահերից, հաղթանակներից և պարտություններից, այս Օլիմպիական խաղերի ընթացքում քիչ չէին նաև սկանդալները և քաղաքական դրաման: Ամենաաղմկոտը, թերևս, բելառուսցի թեթևաթլետուհի Քրիստինա Տիմանովսկայայի հետ կապված միջադեպն էր: Բելառուսի սպորտային ոլորտի պաշտոնյաների սոցցանցերում քննադատելուց հետո Տիմանովսկայային ստիպել էին վերադառնալ հայրենիք: Վազորդուհին դիմել էր ոստիկանություն և օգնություն խնդրել Միջազգային օլիմպիական կոմիտեից: Այժմ Տիմանովսկայան գտնվում է Լեհաստանում, որը նրան հումանիտար վիզա է տրամադրել:

Մեկ այլ սկանդալ էլ ծագել էր խաղերի սկզբում, երբ հրաժարական տվեց ամառային Օլիմպիադայի բացման արարողության ռեժիսորը՝ Հոլոքոստի մասին 1998 թ.-ին արված կատակների համար:

Տոկիո-2020-ը նաև չդարձավ խթան տնտեսության համար, ինչպես նախապես ակնկալում էր Ճապոնիան: Փոխարենը, Reuters-ի փոխանցմամբ, ընդունող կողմը կատարեց 15 միլիարդ դոլարի ծախս և չունեցավ զբոսաշրջիկների հոսք, որպեսզի փակի այդ ծախսերը: Այնուամենայնիվ, սահմանափակումների շնորհիվ Ճապոնիային հաջողվեց խուսափել Օլիմպիական ավանում կորոնավիրուսի մեծ բռնկումից:

Իսկ հաջորդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ֆրանսիայի մայրաքաղաքում: Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոհաս Բախն Օլիմպիական դրոշը հանձնել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյին:

Այս իրադարձությունը մեծ ուրախությամբ են տոնել Ֆրանսիայում: Ինքնաթիռները Փարիզի երկնքում նկարել են երկրի դրոշը, իսկ Էյֆելյան աշտարակի հրապարակում համերգ է անցկացվել արտիստների և հայտնի մարզիկների մասնակցությամբ:

33-րդ Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

22:47 21.08.2025

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

22:42 21.08.2025

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Յուրիկ Մխիթարյանը 4 փայլուն հաղթանակներից հետո եզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱ

22:38 21.08.2025

Յուրիկ Մխիթարյանը 4 փայլուն հաղթանակներից հետո եզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱ

Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր. նոր նախաձեռնություն տարեցների համար

22:29 21.08.2025

Շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր. նոր նախաձեռնություն տարեցների համար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեկնարկել է նոր նախաձեռնություն` այս անգամ արդեն տարեցների համար։ Երևանի տարեց բնակիչների համար կազմակերպվում են շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր։ Այս տարի նախատեսված է 55 շրջագայություն, որին մասնակցում է շուրջ 1100 քաղաքացի: Ծրագրի մեկնարկը տրվեց Սևանի թերակղզի ու Սևանավանք այցելությամբ։ Ճանապարհորդության ընթացքում տարեցներին ուղեկցում է բուժաշխատող […] ...

Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներ

22:25 21.08.2025

Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներ

Օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարալանջ-Արթիկ ավտոճանապարհի Հառիճ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել արհեստական լճակի ափի մոտ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, վթար-հրդեհի հետևանքով վարորդն ու ուղևորը, […] ...

Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումները

22:19 21.08.2025

Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումները

Կադաստրի կոմիտեում արված նորամուծությամբ, անշարժ գույքի գնորդի իրավունքների պետական գրանցումն ու վաճառողի իրավունքների դադարեցումը կկատարվեն էլեկտրոնային համակարգով: Բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրերի համար կառավարությունը լրացուցիչ կտրամադրի 3,5 մլրդ դրամ: Գործադիրի այսօրվա որոշումները՝ ռեպորտաժում:   ...

BACK_TO_TOP