15:55 11.08.2021
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է աջակցել հայկական զինված ուժերին արդիականացման և բարեփոխումների հարցերում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում ողջունելով ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին:
«Մենք շատ ենք կարևորում ռազմական ոլորտում մեր համագործակցության զարգացումն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Առաջադրանքը հեշտ չէ, սակայն, կարծում եմ, որ ձեր փորձով դա իրագործելի կլինի»,- ասել է Շոյգուն:
ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ՀՀ տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմաբազան, որը լավ հագեցած է և հանդիսանում է անվտանգության երաշխավոր:
«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում անվտանգության ապահովման գործում, և մենք չափազանց շահագրգռված ենք այս տարածաշրջանում կայունության պահպանմամբ»,- հավելել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Շոյգուն նաև շնորհավորել է Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ դա տեղի է ունեցել «դժվարին ժամանակաշրջանում, երբ երկրի պաշտպանական ոլորտը բարեփոխելու բարդ խնդիրներ կան»:
Իր հերթին, Կարապետյանը երախտագիտություն է հայտնել Շոյգուին՝ Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնման, զորքերի վերազինման և վերապատրաստմանն օժանդակելու պատրաստակամության համար: Կարապետյանն ընդգծել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում իր առաջին օտարերկրյա այցը կատարում է հենց Ռուսաստան, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է:
«Ռուսաստանը միակ պետությունն է, որն իսկապես շոշափելի արդյունք է ցույց տալիս հայ ժողովրդի անվտանգության համար և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջապես Հայաստանի սահմաններին: Մենք պատրաստ ենք շատ սերտ և արդյունավետ համագործակցության»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...