23:15 15.08.2021
Միջին տարիքում կանանց մոտ հասակի կարճացումը վկայում է վաղաժամ մահվան ռիսկի մասին: Նման եզրակացության են եկել Շվեդիայի և Դանիայի գիտնականները: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ արդյունքները հրապարակվել են BMJ Open-ում:
Հետազոտության հեղինակները նշել են, որ 50 տարեկանից հետո շատերի մոտ հասակը կարճանում է, և այս գործընթացը հատկապես արագանում է 70 տարեկանին մոտ: Դրա պատճառների թվում են ողնաշարի սկավառակների հարթեցումը, ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածքները և կեցվածքի թեքումը: Այնուամենայնիվ, մի շարք նոր ուսումնասիրություններ ցույց են տվել, որ հասակի կարճացումը կարող է վկայել սրտանոթային հիվանդություններից վաղաժամ մահվան վտանգի մասին:
Գյոթենբորգի և Կոպենհագենի համալսարանների մի խումբ գիտնականներ հետևել են Շվեդիայի և Դանիայի 2,406 բնակիչների՝ ծնված 1908-1952 թվականներին: Կանանց հասակը չափել են երկու անգամ՝ երբ նրանք 30-60 տարեկան էին և դրանից 10-13 տարի անց: Միջին հաշվով, այս ընթացքում հետազոտության մասնակիցների հասակը կարճացել է 0.8 սանտիմետրով, սակայն ոմանց մոտ այն ընդհանրապես չի փոխվել, իսկ մյուսների մոտ հասակը կարճացել է մինչև 14 սանտիմետրով:
Երկրորդ չափումից հետո 17-19 տարվա ընթացքում գիտնականները հետևել են հետազոտվողների մահվան պատճառներին: 19 տարիների ընթացքում մահացել է 625 կին, որոնցից 157-ի մոտ մահվան պատճառ են դարձել սրտանոթային հիվանդությունները, այդ թվում՝ 37-ի մոտ՝ կաթվածը: Պարզվել է, որ յուրաքանչյուր կարճացած սանդիմետրը մեծացրել է մանվան վտանգը շվեդուհիների մոտ 14% -ով, իսկ դանիուհիների մոտ՝ 21 %-ով: Հասակի՝ 2 սանտիմետրից ավելի կարճացման դեպքում այս ցուցանիշներն աճել են մինչև 74 % և 80 %:
Գիտնականները եկել են այն եզրակացության, հասակի զգալի կրճաման դեպքում կրկնակի աճում է կաթվածից և սիրտ-անոթային հիվանդություններից մահվան վտանգը:
Հետազոտության հեղինակները կոչ են արել ուշադիր հետևել հասակի կարճացմանը՝ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման և սրման վտանգը բացահայտելու համար:
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...