Այս տարվա առաջին կիսամյակում ՊԵԿ-ն ամենից շատ եկամուտներ է հավաքագրել հունիս ամսին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Այս տարվա առաջին կիսամյակում ՊԵԿ-ն ամենից շատ եկամուտներ է հավաքագրել հունիս ամսին

11:25 13.07.2018

Պաշտոնավարման 46-րդ օրը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց 2018 թ. առաջին կիսամյակում իրականացված քայլերն ու արձանագրված ցուցանիշները՝ շեշտադրում անելով նախորդ երկու ամիսների վրա: Նա նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով փաստացի պետբյուջե հավաքագրված հարկային-մաքսային եկամուտների թիվը կազմում է 649 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի առումով 88,2 մլրդ դրամով ավել:

«Եթե հաշվի առնենք վերադարձի՝ հիմնականում ԱԱՀ վերադարձի, ինչպես նաև հիպոտեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գումարները, մենք այս տարի առաջին կիսամյակի արդյունքներով վերադարձրել ենք 50,7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 29 մլրդի համեմատ, այսինքն՝ 21,7 միլիարդով ավելի հարկ ենք վերադարձրել տնտեսվարողներին: Զուտ արդյունքներով՝ պետբյուջե հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 599,1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 549 մլրդ-ի փոխարեն, կամ զուտ հիմունքով, այն է՝ վերադարձված գումարները հանած, նախորդ տարվա նույն ժամանակվա համեմատ՝ 49,8 մլրդ դրամ»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Այս տարվա ծրագրային եկամուտների ու փաստացի հավաքագրումների համեմատականի պատկերը հետևյալն է. պետբյուջեի հարկային եկամուտները պլանավորված են եղել 1 տրլն 248,5 մլրդ դրամ, կիսամյակային առումով պլանավորված է եղել հավաքագրել 619,7 մլրդ դրամ, փաստացի հավաքագրվել է 649,8 մլրդ, այսինքն՝ ծրագրավորված թվի համեմատ ավել հավաքագրված և բյուջետային եկամուտների թիվը կազմում է 30,1 մլրդ դրամ:

«Փաստացի բյուջե վերադարձրած գումարը 50,7 մլրդ է, կիսամյակով ծրագրավորված է եղել վերադարձնել 39,9 մլրդ դրամ կամ մենք ԱԱՀ գծով ավել ենք վերադարձրել 10,9 մլրդ դրամ: Եթե զուտ արդյունքներով ներկայացնենք, փաստացի հավաքագրվել է 599,1 մլրդ դրամ՝ ծրագրավորված 578,9 մլրդ դրամի փոխարեն կամ զուտ առումով՝ մենք առաջանցիկ տեմպերով կիսամյակի կտրվածով 19,2 մլրդ դրամով ավել հարկային եկամուտներ ենք հավաքագրել»,- նշեց նա:

ՊԵԿ նախագահն ասաց, որ նախորդ 6 ամիսների ընթացքում ամենաակտիվ կամ առաջանցիկ տեմպերի առումով ամենաբարձր ցուցանիշ արձանագրած ամիսը հունիսն է, այդ ամսին ՊԵԿ-ն ավելի շատ եկամուտներ է հավաքագրել և ավելի շատ ԱԱՀ վերադարձրել տնտեսվարողներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 26.07.2025

SHANTNEWS

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:53 26.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

14:42 26.07.2025

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

14:30 26.07.2025

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

Կրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

14:14 26.07.2025

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...

«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակը

14:00 26.07.2025

«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակը

Բրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...

BACK_TO_TOP