Սննդաբանն ասել է՝ ինչպես ուտել ավելի շատ կալորիաներ և նիհարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Սննդաբանն ասել է՝ ինչպես ուտել ավելի շատ կալորիաներ և նիհարել

23:19 29.08.2021

Բրիտանացի սննդաբան Թամարա Ուիլները ասել է, որ ավելորդ քաշից ձերբազատվելու համար մարդը կարող է իրեն շատ չսահմանափակել ամեն ինչում: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Ըստ փորձագետի՝ սննդի բաղադրությունն ավելի կարևոր է, քան կալորիականությունը:

«Դա ցույց տալու համար համեմատենք 500 կիլոկալորիա քաղցրավենիքը և բլիթները և 500 կիլոկալորիա հավը և ավոկադոն: Չնայած դրանք ունեն միևնույն կալորիաները, սակայն հավից ու ավոկադոյից մենք ավելի շատ վիտամիններ, հանքանյութեր և բջջանյութ ենք ստանում», – բացատրում է սննդաբանը:

Նա հավելել է, որ մեր սննդակարգում զանազան վիտամիններ և հանքանյութեր օգտագործելը նպաստում է լավ քնին, ինչն ուղղակի և անուղղակի կերպով ազդում է քաշի վրա:

Ուիլները կարծում է, որ գոյություն ունի միջոց ուտել ավելի շատ և, միևնույնն է, նիհարել: Դրա համար հարկավոր է ցածր կալորիականությամբ դիետիկ մթերքները փոխարինել ավելի առողջարար այլընտրանքներով, նույնիսկ եթե դրանք ավելի մեծ կալորիականություն ունեն:

Նա մի քանի օրինակ է բերել. մասնավորապես, մի քանի կրեկերի (40 կկալ) փոխարեն ավելի լավ է ուտել կես ավոկադո (161 կկալ), ոչ յուղալի կարագով (280 կկալ) մի քանի տոստի փոխարեն՝ վարսակի բլիթներ հապալասով և մի գդալ յոգուրտով (410 կկալ), յուղազերծված կաթով և արհեստական քաղցրացուցիչով սուրճի փոխարեն (40 կկալ)՝ սովորական կաթով սուրճ (100 կկալ), իսկ մեկ բաժակ առանց շաքարի կոլայի փոխարեն՝(0 կկալ)՝ 1 բաժակ կաթ (110 կկալ):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

23:59 08.05.2025

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

Մարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 08.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 08.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

23:52 08.05.2025

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

23:47 08.05.2025

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

23:32 08.05.2025

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

Մայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...

BACK_TO_TOP