13:23 20.08.2021
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հաղորդում է, որ Ֆեդերալ սենատորներ Էնդրյու Բրեգի և Ժանեթ Ռայսի առաջնորդությամբ Արցախի ավստրալիացի բարեկամների մշտապես աճող խմբին են միացել ևս 16 նշանավոր գործիչներ՝ սատարելու Արցախի հայկական հանրապետության ինքնորոշման իրավունքին։ Այս մասին տեղեկացրին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։
Արցախի ավստրալիացի բարեկամների խումբը կազմավորվեց 2019 թ․ օգոստոսին, երբ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը և Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչը հյուրընկալեցին Արցախի Հանրապետության պատվիրակությանը՝ գլխավորությամբ այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի։ Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության բնիկ հայության ստեղծված խումբը ձևավորվելիս ուներ շուրջ 40 անդամ, ներկայումս այդ թիվը գերազանցում է 70-ը։
Խմբի վերջին համալրողների մեջ են ֆեդերալ սենատորներ Էնդրյու Բրեգը և Ժանեթ Ռայսը, օրենսդիրներ՝ Նոր Հարավային Ուելս և Հարավային Ավստրալիա նահանգների օրենսդիր մարմիններից։ Ի դեպ, Հարավային Ավստրալիայի խորհրդարանը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը 2020 թ․ պատերազմի ժամանակ։
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը ողջունել է խմբի համալրումը՝ շեշտելով, որ ավստրալահայ համայնքն երբեք չի հրաժարվի Արցախի Հանրապետության հերոսական ժողովրդի իրավունքների պաշտպանությունից։
Կայսերյանը մասնավորապես նշել է․ «Անցյալ տարի Արցախի Հանրապետության վրա կատարված հարձակումներից հետո Ադրբեջանը գրավեց ոչ միայն պատմական հայկական հողերի 70 տոկոսը, այլ նաև խախտեց միջազգային օրենքները` պղծելով հայկական մշակութային և կրոնական վայրերը, անօրինական ձերբակալելով ավելի քան 150 հայ ռազմագերիների, որոնց ենթարկում է քաղաքական սակարկությունների։ Այս գործողությունները, ինչպես նաև հայ ժողովրդի նկատմամբ բռնապետ Իլհամ Ալիևի բաց և թշնամական հայատյաց հայտարարությունները հայ-ավստրալիական համայնքի համար առավել մեծ առաջնահերթություն են դարձնում Արցախի Հանրապետության բարեկամների խմբի ավելացումը: Այս նոր համալրումը ավստրալական ոգու և պատմության օրինակ է, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների և արդարության պահպանմանը։ Ավստրալիան, ինչպես Կոսովոյի և Արևելյան Թիմորի դեպքում, չի հանդուրժի ինքնորոշում փնտրող բնիկ ժողովուրդների վտանգվածությունը»:
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ջանքերի արդյունքում՝ Արցախի ավստրալիացի բարեկամների խումբը վերջերս համալրած քաղաքական գործիչները, մինչ այդ էլ աչքի են ընկել Ավստրալիայի քաղաքական տարբեր ամբիոններում Արցախի ժողովրդի շահերի պաշտպանությամբ։
Արցախի ավստրալիացի բարեկամների խմբի համալրման մասին Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ամբողջական հայտարարությանը անգլերենով կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ http://www.anc.org.au/news/Media-Releases/-MOVINGMOUNTAINS–16-Prominent-Australians-Join-Friends-of-Artsakh-to-Take-Network-to-Over-70-Members
10:05 20.08.2025
Մեսսին պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը10:00 20.08.2025
Կդադարեցվի որոշ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 20-ին ժամը 10:00- 19:00-ը կդադարեցվի ք.Ջերմուկ Ձախափնյակ 15, 16-22, 23, 24-28 Շենքերի ջրամատակարարումը: ...
09:49 20.08.2025
Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններՕգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում, մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց […] ...
09:38 20.08.2025
Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար«Սանթոսի» ավագ Նեյմարը խոսել է Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտության մասին, հայտնում է The Touchline-ը։ «Մենք զզվելի տեսք ունեինք։ Խայտառակություն էր։ Մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին։ Շատ եմ ամաչում։ Կյանքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել»,- ասել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր ռմբարկուն։ «Սանթոսը» կրել էր ակումբի պատմության մեջ […] ...
09:30 20.08.2025
Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմները և հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ «Ես սիրում եմ դա անել։ Ես սիրում եմ պատերազմները դադարեցնել», – ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է. «Մեր միջև օվկիանոս կա։ Մենք պարտավոր չէինք այդքան ներգրավվել դրանում։ Եթե մենք […] ...
09:20 20.08.2025
Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայնՄոտ տասը երկիր պատրաստակամություն է հայտնել իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա՝ հնարավոր ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, օգոստոսի 19-ին տեղի է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հանդիպում՝ Ուկրաինա բրիտանական և ֆրանսիական զորքեր ուղարկելու կոնկրետ ծրագրի քննարկման համար։ Մասնակիցները քննարկել են զորքերի քանակը և տեղակայման վայրերը։ Ավելի վաղ, Fox News-ին տված […] ...
09:10 20.08.2025
Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ ԱրշավինՌուսական ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Անդրեյ Արշավինը նշել է, որ Էդուարդ Սպերցյանն ինքը պետք է որոշի, թե եվրոպական ո՛ր առաջնությունում է ցանկանում խաղալ, հայտնում է Матч ТВ-ն: «Ես հասկանում եմ նրանց, ովքեր ասում են, որ Սպերցյանը չպետք է գնա Չեմպիոնշիփ։ Այո՛, ֆուտբոլն այնտեղ ավելի պարզ է, իսկ Սպերցյանն առանձնանում է իր հմտություններով: Այնուամենայնիվ, Անգլիան մնում […] ...