Գիտնականը նախազգուշացրել է կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամների առաջացման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Գիտնականը նախազգուշացրել է կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամների առաջացման մասին

20:13 23.08.2021

Գիտնական-իմունոլոգ, Ցյուրիխի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր Սաի Ռեդին կանխատեսում է կորոնավիրուսի նոր շտամների առաջացում, որոնք վարակելիության բարձր մակարդակ ունենալով՝ չեն ենթարկվի հակամարմինների ազդեցությանը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ SonntagsBlick թերթին տված հարցազրույցում Ռեդին SARS-CoV-2 «բետա», «գամմա» և «դելտա» շտամների համապատասխան մուտացիան անվանել է «անխուսափելի», ինչը կարող է էապես բարդացնել համավարակի դեմ պայքարը 2022 թվականին:

Ինչպես բացատրել է Ռեդին, անցած տարվա օգոստոսին Հարավային Աֆրիկայում հայտնաբերված «բետա» շտամը և սեպտեմբերին Բրազիլիայում հայտնաբերված «գամմա» շտամը «զարգացրել են մուտացիաներ, որոնց շնորհիվ կարող են մասամբ խուսափել հակամարմինների ազդեցությունից»: Ինչ վերաբերում է «դելտա» տարբերակին, ապա այն «շատ ավելի վարակիչ է, բայց առայժմ չի ձևավորել» նման մուտացիաներ:

Գիտնականը մուտացիայի հաջորդ փուլը համարում է «անխուսափելի»: Ըստ նրա՝ «բետան» և «գամման» կդառնան ավելի վարակիչ, իսկ «դելտան» կզարգացնի հակամարմինների ազդեցությունից խուսափելու ունակություն: Ռեդին կարծում է, որ 2022 թվականին իրավիճակը «կարող է նույնիսկ ավելի վատ լինել», քան այժմ:

«Եթե կորոնավիրուսի նման տարբերակ հայտնվի, ապա մենք պետք է հնարավորինս շուտ հայտնաբերենք այն, և պատվաստանյութեր արտադրողները ստիպված կլինեն արագ հարմարեցնել դրանք», – ասաց Ռեդին:

Հարցին, թե ինչ սպասել գալիք աշնանը և ձմռանը կորոնավիրուսային համավարակից, պրոֆեսորն ասել է որ «դժվար վեց ամիս է լինելու», քանի որ դեռ հնարավոր չէ վերահսկել «դելտա» շտամը, իսկ պատվաստման մակարդակը դեռ բավականաչափ բարձր չէ: Ըստ Ռեդդիի՝ SARS-CoV-2- ը հիմնավորվել է մարդկանց մեջ «երկար ժամանակով»:

«Դա, հավանաբար, կտևի տարիներ, և, հնարավոր է, մինչև մեր կյանքի վերջը», – կանխատեսում է նա:

Գիտնականն ընդգծել է, որ «դելտա» շտամն այնքան ուժեղ է, որ ցանկացած չպատվաստված անձ դրա հետ շփվելուց հետո «կարող է դառնալ վարակի գերտարածող»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

23:59 08.05.2025

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

Մարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 08.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 08.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

23:52 08.05.2025

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

23:47 08.05.2025

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

23:32 08.05.2025

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

Մայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...

BACK_TO_TOP