14:19 30.08.2021
ՀՀ Վերաքննիչ դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի դեմ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով ՀՀ ՔՐ.ՕՐ 300.1 հոդվածի հատկանիշներով քրեական գործի կարճման դեմ դատախազության և պաշտպանական կողմի բողոքների քննությունը: Պետական մեղադրող Գևորգ Բաղդասարյանը, ներկայացնելով բողոքը, նշել է, որ «ընդհանուր իրավասության դատարանը դատավարության պարտադիր մասնակիցներից մի քանիսի բացակայության պայմաններում, ոչ պատշաճ դատական նկստում որոշում է կայացրել բավարարել քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունը առերևույթ սահմանադրությանը հակասող նորմերի կիրառմամբ և ոչ ճիշտ դատավարական կարգով: Դադարեցրել է ամբաստանյալների նկատմամբ ՀՀ Քր.Օր 300.1 և ՀՀ Քր.Օր 38.300.1 հոդվածներով քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով, ինչի արդյունքում խախտվել են տուժողների և տուժողների իրավահաջորդների արդար դատաքննության իրավունքները»: Պետական մեղադրողը միջնորդել է 2021 թվականի ապրիլի 6-ի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետպնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին բեկանել, գործն ուղարկել նույն դատարան նոր քննության: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաներ Հայկ Ալումյանն ու Հովհաննես Խուդոյան էլ ներկայացրել են իրենց բողոքները, որոնք վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց 2 մլրդ դրամ գրավը վերացնելուն կամ դրա չափը փոփոխելուն:
«2021 թվականի ապրիլի 6-ից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ պահպանված խափանման միջոցի հետևանքով վերջինս կրում է իր իրավունքներից և ազատություններից ոչ համաչափ բխող բարոյական և նյութական վնասներ»,- ասել է Հայկ Ալումյանը:
Դատարանը հետաձգեց բողոքների քննությունը, քանի որ տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը այլ դատական նիստի մասնակցելու համար հեռացել էր նիստից: Դատարանը հաջորդ նիստին՝ սեպտեմբերի 15 ին, կլսի նաև Սեդա Սաֆարյանին:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...