Ջենիֆեր Լոուրենսը պատրաստվում է մայրանալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+30.09 oC

Ջենիֆեր Լոուրենսը պատրաստվում է մայրանալ

11:40 10.09.2021

«Քաղցած խաղեր» ֆիլմաշարի 31-ամյա աստղ Ջենիֆեր Լոուրենսը և նրա 37 -ամյա ամուսինը՝ Մարոնի Կուկը, շուտով երեխա կունենան։ Այս տեղեկությունը հաստատել է դերասանուհու ներկայացուցիչը People հրատարակությանը տված հարցազրույցում:

Glamour ամսագրին տված հարցազրույցում դերասանուհին  խոստովանել էր, որ միայն երեխան էր պակասում լիակատար  երջանկության համար:

«Ես հաստատ ուզում եմ մայր դառնալ: Ես պատկերացնում եմ, որ երեխաներ ունենամ՝ իմ կյանքը կդառնա լիարժեք»,-ասել է դերասանուհին:

Պատկերասրահի սեփականատեր Կուկ Մարոնիի հետ Ջենիֆեր Լոուրենսը սկսել էր հանդիպել 2018 -ին՝ ռեժիսոր Դարեն Արոնոֆսկու հետ բաժանումից կարճ ժամանակ անց: 2019 -ին զույգը շքեղ հարսանիք է արել՝  բազմաթիվ հայտնի հյուրերի մասնակցությամբ: Տոնակատարությունը խնամքով թաքցվել է լրագրողներից, և արարողությունից ընդամենը մի քանի նկար է հայտնվել մամուլում:

Ջենիֆերը մինչև հիմա էլ լրագրողների հետ զրույցներում հազվադեպ է խոսում իր անձնական կյանքի մասին, բայց Կուկի հետ հարսանիքից կարճ ժամանակ առաջ նա խոստովանել էր, որ համաձայնվել է ամուսնանալ Մարոնիի հետ առանց վարանելու․

«Օ, այս որոշումն ինձ համար շատ հեշտ էր: Նա լավագույն մարդն է, ում ես երբևէ հանդիպել եմ իմ կյանքում»:

Дженнифер Лоуренс

 

Кук Марони

 

Дженнифер Лоуренс

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից

20:25 26.06.2025

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

20:13 26.06.2025

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

Հունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...

SHANTNEWS

20:00 26.06.2025

SHANTNEWS

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

19:54 26.06.2025

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

Քիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

19:50 26.06.2025

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը

19:46 26.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը

Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման, ☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության, ☑️4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու […] ...

BACK_TO_TOP