Անհայտ անձը կրակ է բացել Պերմի համալսարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+25.09 oC

Անհայտ անձը կրակ է բացել Պերմի համալսարանում

12:06 20.09.2021

Պերմի պետական համալսարանում անհայտ անձը հրաձգություն է սկսել, հաղորդում է ТАСС գործակալությունը։

Առողջապահության նախարարությունից հաղորդել են, որ 10-ից ավելի մարդ է վիրավորվել։ Ըստ հաղորդագրության՝ «անհայտ անձը ժամը 11-ի սահմաններում տրավմատիկ տեսակի զենքով մտել է Պերմի համալսարանի տարածք և կրակ բացել փողոցում»։

Ուսանողների և դասախոսների մի մասը փակվել է լսարաններում։ Ուսանողներից մի քանիսը դուրս են թռել պատուհաններից։

Դեպքի վայր են մեկնել իրավապահները։ Ուսանողներին տարհանում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայում ձերբակալել են շքեղ առանձնատներ թալանած հանցավոր խմբի

13:54 02.05.2024

Իսպանիայում ձերբակալել են շքեղ առանձնատներ թալանած հանցավոր խմբի

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալել է հանցավոր կազմակերպության ինը անդամների, որոնք ներգրավված են Ալիկանտեի (Վալենսիա ինքնավար համայնք) շքեղ առանձնատներում կատարված կողոպուտների մեջ: Այս մասին ասվում է իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ։ Նրանց տեղեկություններով՝ խմբի ղեկավարը եղել է Ուկրաինայի 28-ամյա քաղաքացի։ Հետաքննությունը սկսվել է անցյալ տարվա օգոստոսին։ Կասկածյալները մի քանի կողոպուտներ են իրականացրել Ալիկանտեում, ինչի հետևանքով հարձակման ենթարկված […] ...

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն աջակցել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքող քաղաքացիներին

13:38 02.05.2024

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն աջակցել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքող քաղաքացիներին

Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը աջակցություն է հայտնել օտարերկրյա գործակալների օրինագծի դեմ բողոքողներին։ «Մենք կանգնած ենք Վրաստանի ժողովրդի կողքին, որ նրանց ձայնը լսելի լինի, մենք դատապարտում ենք բռնությունը խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ ցույցը լուսաբանող լրագրողների նկատմամբ, խաղաղ հավաքները ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է»,- ասված է առաքելության հայտարարության մեջ: Վրաստանում բողոքի ակցիաներ են ընթանում ապրիլի 15-ից այն […] ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշինքի անդամներին առաջարկել է 100 միլիարդ դոլար հավաքել Ուկրաինայի համար․ Սիյարտո

12:37 02.05.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշինքի անդամներին առաջարկել է 100 միլիարդ դոլար հավաքել Ուկրաինայի համար․ Սիյարտո

Ապրիլի 30-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի անդամներին պաշտոնապես առաջարկել է 100 միլիարդ դոլար հավաքել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի անդամ երկրները Գլխավոր քարտուղարից առաջարկություն ստացան հավաքել 100 միլիարդ դոլար, որը ՆԱՏՕ-ն ցանկանում է ծախսել պատերազմի վրա, […] ...

Իրանը պատժամիջոցներ է կիրառել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի նկատմամբ՝ Իսրայելի գործողություններին աջակցելու համար

12:18 02.05.2024

Իրանը պատժամիջոցներ է կիրառել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի նկատմամբ՝ Իսրայելի գործողություններին աջակցելու համար

Իրանը պատժամիջոցներ է կիրառել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսի, թագավորության զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների և երեք ընկերությունների նկատմամբ՝ «պաղեստինյան ժողովրդի իրավունքները ոտնահարելու նպատակով Իսրայելի գործողություններին աջակցելու համար»: Ինչպես ասվում է Իրանի ԱԳՆ-ի Telegram ալիքի հաղորդագրության մեջ, պատժամիջոցները սահմանվել են «իսրայելական ռեժիմի գործողություններին կանխամտածված աջակցելու համար, ներառյալ տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության դեմ ահաբեկչական […] ...

ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

11:29 02.05.2024

ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

ԱՄՆ 66 կոնգրեսական Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել ռազմական և անվտանգային բոլոր հատկացումներն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը ։ Նամակն ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի […] ...

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է

11:24 02.05.2024

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է

«Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է»,- այս վերտառությամբ հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը, փոխանցում է «Ալիք մեդիան»: Մայիսի 1-ի հայտարարության մեջ Միլլերը դատապարտում է «գործակալների մասին» օրենքը, դատապարտում է նաև խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունները և նշում, որ իշխող «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանին կանգնեցրել է անկայուն ուղու վրա։ «Միացյալ […] ...

BACK_TO_TOP