Դելտան գրեթե դուրս է մղել կորոնավիրուսի մնացած շտամները․ ԱՀԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+27.09 oC

Դելտան գրեթե դուրս է մղել կորոնավիրուսի մնացած շտամները․ ԱՀԿ

08:40 23.09.2021

Կորոնավիրուսի Դելտա շտամը, որն առաջին անգամ գրանցվել է Հնդկաստանում, հայտնաբերվել է ողջ աշխարհում հիվանդներից վերցված նմուշների 99 տոկոսում։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-19-ի հարցերով առաջատար մասնագետ Մարիա վան Կերկհովեն Facebook-ի ուղիղ եթերում։

Նրա խոսքով՝ վարակի մնացած ձևերը՝ Ալֆան, Բետան և Գամման, բաժին են ընկնում վարակակիրների միայն 1 տոկոսին։
«Դելտան դարձել է ավելի ուժեղ, էլ ավելի վարակիչ, և դուրս է մղում բնակչության շրջանում տարածվող մնացած շտամներն ու վիրուսները»,-նշել է փորձագետը։

Կերկհովեն տեղեկացրել է, որ վերջին տվյալներով՝ Դելտա շտամ է արձանագրվել 185 պետություններում։
Ավելի վաղ ամերիկացի գիտնականները պարզել էին, որ Դելտա շտամի նկատմամբ ամենաբարձր պաշտպանությունը դրսևորել է Moderna պատվաստանյութը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արոնյանը երկրորդ խաղային օրվանից հետո զիջել է դիրքերը. Grand Chess Tour

21:22 13.08.2025

Արոնյանը երկրորդ խաղային օրվանից հետո զիջել է դիրքերը. Grand Chess Tour

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող «Grand Chess Tour, Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ խաղային օրվանից հետո զիջել է դիրքերը և այժմ կիսում է 2-3-րդ հորիզոնականները Ուեսլի Սոյի հետ: Առաջին խաղային օրը Արոնյանը 3 խաղում 3 հաղթանակ էր տարել: Երկրորդ օրը Արոնյանը երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի […] ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:14 13.08.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 26, 28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 26, 26ա, 26բ շենքեր, Նալբանդյան փ. 31, 33, 35 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 21, 21ա շենքեր և հարակից ոչ […] ...

Զելենսկի. Թրամփի հետ շփումների ժամանակ քննարկվել են տարածքային հարցեր

21:06 13.08.2025

Զելենսկի. Թրամփի հետ շփումների ժամանակ քննարկվել են տարածքային հարցեր

Ուկրաինայի տարածքներին վերաբերող հարցերը քննարկվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ տեսակոնֆերանսների ժամանակ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շփումներից հետո։ «Մենք այսօր քննարկել ենք այս հարցերը։ Իհարկե, սրանք շատ բարդ հարցեր են», – ասել է նա։ Միևնույն ժամանակ, Զելենսկին կրկին նշել է, որ Ուկրաինայի Սահմանադրությունը թույլ չի տալիս խախտել […] ...

Բանդիկյանի առաջին արդյունավետ գործողությունը Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում

20:58 13.08.2025

Բանդիկյանի առաջին արդյունավետ գործողությունը Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում

Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու D խմբի երկրորդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն մրցակցի դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Տոլյատիի «Ակրոնին»։ Հիմնական ժամանակում գրանցվել է 1-1 հաշիվը։ Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի Մ21 հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը, ով 70-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Տամեռլան Մուսաևին։ ԲԿՄԱ-ի հիմնական թիմում 6-րդ հանդիպմանն է մասնակցել և կատարել […] ...

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ձեզ կարող են արտաքսել. դեսպանատուն

20:48 13.08.2025

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ձեզ կարող են արտաքսել. դեսպանատուն

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել, կամ դուք կարող եք մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: ...

CBS. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին

20:39 13.08.2025

CBS. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փնտրում է վայր՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու համար, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթվա վերջին, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Երկու աղբյուրներ հաստատել են այս տեղեկությունը: Օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում օգոստոսի 15-ին։ […] ...

BACK_TO_TOP