10:57 23.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախագահությամբ՝ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողովը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նախարարը բարձր է գնահատել աշխատանքային իրավունքի ոլորտում ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի համագործակցությունն՝ ընդգծելով նմանօրինակ քննարկումների կարևորությունը։
Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանի համար նշանակալի առաջընթաց է այն, որ 2021 թ․ հուլիսի 1-ից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին է վերապահվել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական պետական վերահսկողություն իրականացնելու լիազորությունը։
«Նախարարությունը կարևորում է տարածաշրջանային դաշինքի շրջանակում ոլորտային համագործակցությունը, որը լինելով կարևոր հարթակ, փորձի փոխանակման միջոցով համագործակցության ընդլայնման հնարավորություն է ընձեռում կողմերին։ Մենք էական ենք համարում նաև հասարակական կազմակերպությունների ու սոցիալական գործընկերների ներգրավվածությունը՝ աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողության և աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավական կարգավորումների մշակման գործընթացում»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ևս շեշտել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների միջև փորձի փոխանակման հնարավորությունը՝ կարևորելով գլոբալ մարտահրավերների համատեղ դիմակայումն ու անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը:
«Համավարակով պայմանավորված՝ մեր երկրներում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել աշխատանքային հարաբերությունները կարգավորող և դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանող օրենսդրական ակտերում: Այժմ մենք պարտավոր ենք արագ արձագանքել առկա խնդիրներին՝ հիմքում ունենալով աշխատողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը»,- ընդգծել է Հակոբ Ավագյանը:
Համաժողովի ընթացքում կարևորվել է աշխատանքի տեսչությունների միջև կայուն համագործակցությունը, տեղեկատվության փոխանակումը, տեսչական համակարգերի հզորացումն ու զարգացումը։ Քննարկվել է նաև դաշինքի 2022թ. նախագահության հարցը, նախանշվել են հետագա անելիքները։
Հիշեցնենք, որ ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքը ստեղծվել է 2011 թվականին, որին անդամակցում է 10 երկիր՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Մոնղոլիա, Մոլդովա, Ուկրաինա։
21:22 13.08.2025
Արոնյանը երկրորդ խաղային օրվանից հետո զիջել է դիրքերը. Grand Chess TourՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող «Grand Chess Tour, Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ խաղային օրվանից հետո զիջել է դիրքերը և այժմ կիսում է 2-3-րդ հորիզոնականները Ուեսլի Սոյի հետ: Առաջին խաղային օրը Արոնյանը 3 խաղում 3 հաղթանակ էր տարել: Երկրորդ օրը Արոնյանը երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի […] ...
21:14 13.08.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 26, 28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 26, 26ա, 26բ շենքեր, Նալբանդյան փ. 31, 33, 35 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 21, 21ա շենքեր և հարակից ոչ […] ...
21:06 13.08.2025
Զելենսկի. Թրամփի հետ շփումների ժամանակ քննարկվել են տարածքային հարցերՈւկրաինայի տարածքներին վերաբերող հարցերը քննարկվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ տեսակոնֆերանսների ժամանակ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շփումներից հետո։ «Մենք այսօր քննարկել ենք այս հարցերը։ Իհարկե, սրանք շատ բարդ հարցեր են», – ասել է նա։ Միևնույն ժամանակ, Զելենսկին կրկին նշել է, որ Ուկրաինայի Սահմանադրությունը թույլ չի տալիս խախտել […] ...
20:58 13.08.2025
Բանդիկյանի առաջին արդյունավետ գործողությունը Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմումՌուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու D խմբի երկրորդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն մրցակցի դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Տոլյատիի «Ակրոնին»։ Հիմնական ժամանակում գրանցվել է 1-1 հաշիվը։ Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի Մ21 հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը, ով 70-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Տամեռլան Մուսաևին։ ԲԿՄԱ-ի հիմնական թիմում 6-րդ հանդիպմանն է մասնակցել և կատարել […] ...
20:48 13.08.2025
Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ձեզ կարող են արտաքսել. դեսպանատունԵթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել, կամ դուք կարող եք մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: ...
20:39 13.08.2025
CBS. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փնտրում է վայր՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու համար, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթվա վերջին, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Երկու աղբյուրներ հաստատել են այս տեղեկությունը: Օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում օգոստոսի 15-ին։ […] ...