2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա Վենետիկում հոկտեմբերի 8-10-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+27.09 oC

2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա Վենետիկում հոկտեմբերի 8-10-ը

11:25 23.09.2021

2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ ուղեկցող միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 8-10-ը: Ըստ ձեւավորված ավանդույթի՝ մրցանակի շնորհման յուրաքանչյուր արարողություն հանգամանորեն մտածված
մշակութային համադրություն է՝ ի փառաբանումն մարդկայնության համընդհանուր ոգու եւ մերօրյա հերոսների։

Հոկտեմբերի 9-ին Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանության եկեղեցում, տեղի կունենա համերաշխության աղոթք՝ հոգեւոր եւ պետական առաջնորդների, միջազգային մարդասիրական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ եւ երգչախմբի կենդանի կատարումներով:

2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, որը կանցկացվի «Վեր հառնելով միասին» խորագրի ներքո, կվարեն Ամալ Քլունիի անվան կրթաթոշակառու, UWC Դիլիջանի շրջանավարտ, լիբանանցի Դալյա Աթալլահը եւ «Վաշինգթոն փոսթ» օրաթերթի փոխխմբագիր, սյունակավար, «Ավրորայի» երկար տարիների բարեկամ Դեյվիդ Իգնաթիուսը: Միջոցառման խորագրի ընտրությունն արտացոլում է նախաձեռնության հանձնառությունը՝ գործով արտահայտելու երախտագիտությունը նրանց, ովքեր ավելի քան
100 տարի առաջ փրկեցին հայերին եւ օգնեցին նրանց վերածնվելու: Այն նաեւ արտացոլում է գթասրտության, միասնականության եւ համագործակցության հավերժական արժեքները, որոնք թույլ են տալիս հաղթահարելու աշխարհի ամենահրատապ մարդասիրական խնդիրները, ներառյալ՝ միասնական պայքարն ընդդեմ կորոնավիրուսի համավարակի եւ դրա հետեւանքների:

Մրցանակի շնորհման արարողությանը կատարումներով հանդես կգան ծիրանափողի վարպետներ Արամ Իփեքջյանը եւ Ջիվան Գասպարյան կրտսերը, ինչպես նաեւ «Հովեր» պետական կամերային երգչախումբը, որը կղեկավարի Սոնա Հովհաննիսյանը, եւ որը հայտնի է երգչախմբային փորձարարական կատարումներով եւ հայկական երգչախմբային ժառանգությունն աշխարհով մեկ ներկայացնելով:

Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրին, որի անունը հայտնի կդառնա մրցանակի շնորհման արարողությանը, կշնորհվի 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակ, ինչը կընձեռի բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:

Միջոցառումը կեզրափակվի աշխարհահռչակ իտալացի տենոր, մաեստրո Անդրեա Բոչելիի կատարմամբ:

Մրցանակի շնորհման արարողությունից հետո, ըստ ավանդույթի, 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կարձանագրվի «Մատյան մարդասիրաց» եզակի ձեռագրում՝ յուրօրինակ մի տարեգիրք, որում ներկայացված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունը: Մեր օրերում կազմված, իր տեսակի մեջ եզակի այս ձեռագիրն ստեղծվել է 2018թ. Մատենադարանում՝ հնագույն հայկական տեխնիկայի եւ նյութերի կիրառմամբ:

«Մատյան մարդասիրաց» ձեռագիրն առաջին անգամ դուրս կբերվի Մատենադարանից եւ կտեղափոխվի Սուրբ Ղազար կղզի՝ հայկական ամենակարեւոր մշակութային օջախներից մեկն աշխարհում, որտեղ 1512 թ․ հրատարակվել է առաջին հայալեզու տպագիր գիրքը:

«Ավրորայի» վենետիկյան միջոցառումները ներառում են նաեւ Aurora Dialogues երկու քննարկում՝ նվիրված ամենահրատապ մարդասիրական մարտահրավերներին: Հոկտեմբերի 8-ին տեղի կունենա «Հանդիպում 2021 թ. «Ավրորայի» հերոսների հետ» քննարկումը, որի ընթացքում «Ավրորայի» հերոսները կպատմեն իրենց գործունեության մասին: Երկրորդ քննարկումը՝ «Առողջապահական անվտանգության մարդասիրական կողմերը» թեմայով, կանցկացվի հոկտեմբերի 10-ին: Այն կորոնավիրուսի համավարակի ընթացքում առաջացած խնդիրների, դրանց հետեւանքների մասին է, ինչն օգտակար կլինի եւ կարող է կարեւոր լինել ապագա համավարակները
կանխարգելելու գործում:

Միեւնույն ժամանակ շարունակվում են 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար թեկնածուների առաջադրումները: Մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 31-ը յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել իր թեկնածուին, որը հաղթահարել է անձնական մեծագույն մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արոնյանը երկրորդ խաղային օրվանից հետո զիջել է դիրքերը. Grand Chess Tour

21:22 13.08.2025

Արոնյանը երկրորդ խաղային օրվանից հետո զիջել է դիրքերը. Grand Chess Tour

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող «Grand Chess Tour, Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ խաղային օրվանից հետո զիջել է դիրքերը և այժմ կիսում է 2-3-րդ հորիզոնականները Ուեսլի Սոյի հետ: Առաջին խաղային օրը Արոնյանը 3 խաղում 3 հաղթանակ էր տարել: Երկրորդ օրը Արոնյանը երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի […] ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:14 13.08.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 26, 28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 26, 26ա, 26բ շենքեր, Նալբանդյան փ. 31, 33, 35 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 21, 21ա շենքեր և հարակից ոչ […] ...

Զելենսկի. Թրամփի հետ շփումների ժամանակ քննարկվել են տարածքային հարցեր

21:06 13.08.2025

Զելենսկի. Թրամփի հետ շփումների ժամանակ քննարկվել են տարածքային հարցեր

Ուկրաինայի տարածքներին վերաբերող հարցերը քննարկվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ տեսակոնֆերանսների ժամանակ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շփումներից հետո։ «Մենք այսօր քննարկել ենք այս հարցերը։ Իհարկե, սրանք շատ բարդ հարցեր են», – ասել է նա։ Միևնույն ժամանակ, Զելենսկին կրկին նշել է, որ Ուկրաինայի Սահմանադրությունը թույլ չի տալիս խախտել […] ...

Բանդիկյանի առաջին արդյունավետ գործողությունը Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում

20:58 13.08.2025

Բանդիկյանի առաջին արդյունավետ գործողությունը Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում

Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու D խմբի երկրորդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն մրցակցի դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Տոլյատիի «Ակրոնին»։ Հիմնական ժամանակում գրանցվել է 1-1 հաշիվը։ Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի Մ21 հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը, ով 70-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Տամեռլան Մուսաևին։ ԲԿՄԱ-ի հիմնական թիմում 6-րդ հանդիպմանն է մասնակցել և կատարել […] ...

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ձեզ կարող են արտաքսել. դեսպանատուն

20:48 13.08.2025

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ձեզ կարող են արտաքսել. դեսպանատուն

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել, կամ դուք կարող եք մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: ...

CBS. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին

20:39 13.08.2025

CBS. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փնտրում է վայր՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու համար, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթվա վերջին, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Երկու աղբյուրներ հաստատել են այս տեղեկությունը: Օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում օգոստոսի 15-ին։ […] ...

BACK_TO_TOP