11:46 30.09.2021
Հոկտեմբերի 1-ից Մոսկվայում սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի ախտանիշներով բոլոր հիվանդները պետք է պարտադիր կերպով կորոնավիրուսի հակամարմինների արագ թեստ անցնեն: Известия պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ մայրաքաղաքի սոցիալական զարգացման գծով փոխքաղաքապետ, Մոսկվայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերահսկման և մոնիթորինգի օպերատիվ շտաբի պետ Անաստասիա Ռակովան:
«Այժմ հակամարմինների թեստը պարտադիր կլինի սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի ախտանիշներով բոլոր հիվանդների համար: Այդ մոտեցումը մեզ թույլ է տալիս արագ ախտորոշում կատարել։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք բուժումը սկսել նույն օրը, ինչը չափազանց կարևոր է COVID-19-ի դեպքում: Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 1-ից»,- ասել է նա լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ:
Մոսկվայի փոխքաղաքապետի խոսքով՝ կորոնավիրուսային վարակի արագ թեստը արագ ախտորոշում է, ինչը հնարավորություն է տալիս 10-20 րոպեում բարձր հավանականությամբ ախտորոշել հիվանդի մոտ COVID-19-ի առկայությունը:
Ռակովան հայտնել է, որ նման թեստեր կանցնեն ոչ միայն սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայով հիվանդները, այլև բոլորը, ովքեր ապրում են քաղաքացու հետ, եթե թեստը ցույց տա դրական արդյունք: Պաշտոնյան հավելել է, որ արագ թեստի հետ մեկտեղ, հիվանդները կշարունակեն անցնել ՊՇՌ թեստ:
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...