10:48 30.09.2021
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի են ունեցել լսումներ՝ Թուրքիայում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում առաջադրված, նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքի թեկնածության շուրջ։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»։
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանձնաժողովում դեսպանի պաշտոնում առաջադրված մի շարք թեկնածությունների հաստատման լսումների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ հարցուպատասխան ծավալեց Բայդենի վարչակազմի կողմից Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու առաջադրված, նախկին հանրապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքի հետ՝ այս հարցի կապակցությամբ վերջինիս դիրքորոշումը ճշտելու նպատակով: Հիշեցնենք, որ նախկինում Ջեֆ Ֆլեյքը բազմիցս դեմ է քվեարակել ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի քննարկման ժամանակ:
«Երկար տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանությունը հերքվել է այն իրագործողների ժառանգների կողմից: 2019 թվականին Սենատն առաջին անգամ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս տարվա ապրիլին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, նախագահ Բայդենը միացավ մեզ: Նախկինում դուք դեմ եք քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին: Դուք կմիանա՞ք այս կառույցին ու վարչակազմին՝ Հայոց ցեղասպանությունը վերահաստատելու հարցում»:
«Այո»,- արձագանքեց նախկին սենատոր Ֆլեյքն ի պատասխան:
Սենատոր Մենենդեսը շարունակեց հարցուպատասխանը՝ նշելով.
«Եթե Ձեր թեկնածությունը հաստատվի, կկրկնե՞ք այդ հանձնառությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին»:
«Կկրկնեմ»,- կարճ դրական պատասխան է տվել Ֆլեյքը:
Անդրադառնալով Թուրքիայի վարքագծին մի շարք հակամարտությունների հարցում՝ Ջեֆ Ֆլեյքն իր բացման խոսքում ընդգծել է.
«Եթե Թուրքիայի որոշ գործողություններ նպաստում են ԱՄՆ-ի շահերի առաջխաղացմանը Մերձավոր Արևելքում, Միջերկրածովում և Սև ծովի ավազանում, ապա մի շարք այլ գործողություններ ապակայունացնող են և ոչ օգտակար: Իմ թեկնածության հաստատման դեպքում, ես կխրախուսեմ Թուրքիային աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կայուն, երկարաժամկետ կարգավորմանը հասնելու ջանքերին և կխրախուսեմ խաղաղ ու դիվանագիտական լուծումներ Արևելյան Միջերկրականի տարաձայնություններին»,- ասել է Ֆլեյքը:
Լսումների ընթացքում սենատորները մի քանի անգամ անդրադարձել են Հայոց ցեղասպանության և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության հարցերին, ներառյալ դեմոկրատ սենատորներ Քրիս Քունսի ու Քրիս Վան Հոլենի խոսքերը:
«Նախագահ Էրդողանը Թուրքիան շեղել է ճիշտ ուղուց և տանում է սխալ ուղղությամբ՝ ինչպես ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի պարտավորությունների, այնպես էլ տարածաշրջանում այլ գործողությունների ու մարդու իրավունքների հարցերում: Մենք նաև տեսել ենք, որ նա օգնում և աջակցում է Հայաստանի դեմ հարձակումներին»,- հայտարարել է սենատոր Քրիս Վան Հոլենը:
Բացի այդ, լսումների ընթացքում հանձնաժողովի նախահգահ Մենենդեսը և այլ սենատորներ իրենց մտահոգությունը հայտնեցին ռուսական S-400 հակաօդային հրթիռային համալիրների՝ Թուրքիայի կողմից գնման կապակցությամբ՝ ընդգծելով այս հարցի կարևորությունն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անվտանգության համար: Քննադատություն ու հարցեր հնչեցին նաև Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների, մամուլի ազատության նկատմամբ բռնաճնշման, Կիպրոսի հարցում և Միջերկրածովում Թուրքիայի ձեռնարկած քայլերի, Էրդողանի վարած քաղաքականության և մի շարք այլ խնդիրների մասին:
23:59 12.08.2025
Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայրԵրևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով»,- գրել է նա: […] ...
23:55 12.08.2025
Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակումՈՒԵՖԱ-ն օգոստոսի 12-ին թարմացրել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Երկրորդ տեղ է բարձրացել Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում երրորդն էր: «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղից նահանջել է 4-րդ տեղ: Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, 3-րդն է: Նախորդ մրցաշրջանում միլանյան ակումբը 6-րդն էր: Լավագույն տասնյակում են նաև «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, […] ...
23:50 12.08.2025
Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Թ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց հետո դուրս է […] ...
23:46 12.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 65.3 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 275 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...
23:40 12.08.2025
Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տափերական գյուղում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Հրանտ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարզպետունի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գալուստ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 52-ամյա Մայիս Է․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում […] ...
23:32 12.08.2025
Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»«Ինտերի», «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։ 34-ամյա իտալացին La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում, պատասխանելով չիրականացված նպատակների մասին հարցին, ասել է. «Խաղալ Մադրիդի «Ռեալում»»։ Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Ջենովան», որի հետ նրա պայմանագիրը լուծարվել է 2025 թվականի հուլիսի 1-ին։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել […] ...