19:52 30.09.2021
Ծխելու մասին առասպելները շատ են։ Հաստատ լսած կլինեք, իբր մի կաթիլ նիկոտինը ձի է սպանում։ Նման «փաստերը» գուցե և օգնեն ծխողներին սիգարետից հրաժարվել, բայց դրանք, այնուամենայնիվ, չեն համապատասխանում իրականությանը:
Իսկ իրականությունն այն է, որ ձիու համար նիկոտինի մահացու չափաբաժինը 400 մգ է, ինչը հավասար է 20 տուփ սիգարետի, որը ձին պետք է բառացիորեն միանգամից ուտեր։ Մարդու համար այս «սահմանը» երկու տուփ սիգարետն է կամ կես տուփ սիգարը, որը, ի դեպ, նույնպես պետք է ուտել, և ոչ ծխել: Բայց նման բան ո՞վ կանի․․․
Վերջապես, իրականությունն այն է, որ նիկոտինը ինքնին խնդիր չէ: Ծխելու բացասական հետևանքները հիմնականում կապված են սիգարետի այրվելու ու ծուխի առաջացման հետ․ այրվելիս, սիգարետը սկսում է արտազատել խեժ և քաղցկեղածին նյութեր: Այսպիսով, եթե սիգարետի փոխարեն օգտագործում եք նիկոտին պարունակող ավելի քիչ վնասակար արտադրանք, այլ կերպ ասած՝ նիկոտինը ձեզ է հասնում ոչ թե ծխի, այլ գոլորշու միջոցով, կարող եք խուսափել վնասակար նյութերի մինչև 90-95%-ից, իսկ դա ցածր ցուցանիշ չէ։
ԻՆՉ Է ՆԻԿՈՏԻՆԸ ԵՎ ԻՆՉ Է ԱՅՆ ԱՆՈՒՄ
Նիկոտինը շատերի համար անհասկանալի ու չբացահայտված նյութ է։ Գուցե հենց սա է պատճառը, որ նիկոտինն է հաճախ ներկայացվում որպես ծխելու հետ կապված հիվանդությունների առաջացման հիմնական պատճառ:
Սա ճիշտ չէ: Նիկոտինի մեջ առեղծվածային ոչինչ չկա. այս նյութը բնության մեջ հանդիպում է ոչ միայն ծխախոտի տերևներում, այլև սմբուկի, լոլիկի, ծաղկակաղամբի մեջ։ Մեր մարմինը նույնպես փոքր քանակով նիկոտին է արտադրում․ նյութը մասնակցում է նյարդային համակարգի աշխատանքին: Այլ բան է, որ նյարդային համակարգի աշխատանքի համար նիկոտինի մեծ չափաբաժին պետք չէ։
Սիգարետ ծխելիս մեր օրգանիզմ ներթափանցում է նորմայից ավելի նիկոտին։ Այդ ավելցուկը օրգանիզմին ստիպում է արտադրել ադրենալին և դոպամին։ Այլ կերպ ասած, նիկոտինը ծխողի մոտ մի փոքր էյֆորիա է առաջացնում, հանգստացնում է նյարդերն ու ակտիվացնում օրգանիզմը։ Հենց այս զգացողությանն է շատ արագ ընտելանում ծխողը։
Նիկոտինը, անշուշտ, կարևոր դեր է խաղում սիգարետից կախվածություն ձեռք բերելու հարցում։ Կա նման մի արտահայտություն․ ծխում են նիկոտինի համար, հիվանդանում ծխից։ Ինչպես արդեն նշեցինք, հիմնական վնասը օրգանիզմին պատճառում են խեժը և քաղցկեղածին այն նյութերը, որոնք ներշնչում ենք սիգարետի ծխի հետ միասին:
ԾԽԵԼՈւ ՎՆԱՍԻ ԵՎ ՆԻԿՈՏԻՆԻ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2020 թվականի տվյալների, աշխարհում ներկայումս մոտ 1.3 միլիարդ ծխող կա։ Տարեկան առնվազն 8 միլիոն մարդ մահանում է սիգարետ ծխելուց (ընդ որում, 1.2 միլիոն մահերը բաժին են ընկնում չծխողներին․ նրանք հիվանդանում են երկրորդային ծխից):
Կարևոր է հասկանալ՝ ինչի՞ հետևանքով են հիվանդանում մարդիկ։ Որքան էլ պարզ է պատասխանը, այն ակնհայտ դարձավ միայն վերջին 20 տարվա հետազոտությունների ու գիտական փաստերի ի հայտ գալով․ հիմնական խնդիրը այրման գործընթացն է:
Երբ սիգարետը այրվում է, արտազատվում է ամոնիակ, շմոլ գազ, ացետոն և նույնիսկ ռադիոակտիվ բաղադրիչներ, ինչպիսիք են պոլոնիումը, ռադիումը և ցեզիումը:
Սիգարետի ծուխն իր մեջ պարունակում է 6 000 քիմիական միացություն, որոնցից տարբեր հաշվարկներով մոտ 250-ը վնասակար են, իսկ 50-ից ավելի նյութեր համարվում են քաղցկեղածին։ Հենց քաղցկեղածին նյութերն են, հայտնվելով մարդու օրգանիզմում, առաջացնում իրենց բնորոշ հիվանդությունները:
Ամենալավ բանը, որ ծխողը կարող է անել, սիգարետից հրաժարվելն է։ Առհասարակ։ Ընդմիշտ։ Բայց, ինչպես միշտ, ասելն անելուց հեշտ է։ Ծխելը թողնել փորձողների մեծ մասն այդպես էլ հաջողության չի հասնում։ Այստեղ օգնության կարող են գալ նիկոտին պարունակող ու առանց այրման աշխատող սարքերը։ Աշխատանքի սկզբունքը պարզ է․ քանի որ վնասը հասցնում է մեծապես այրումն ու ծուխը, այս սարքերում չկա այրում, հետևաբար նաև ծուխ ու խեժ։ Այրումը փոխարինված է ծխախոտի տաքացմամբ, ծուխը՝ գոլորշիով։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծխախոտը տաքացնող սարքեր օգտագործելիս օրգանիզմն ավելի քիչ է ենթարկվում վնասակար նյութերի ազդեցությանը, քան սիգարետ ծխելիս։ Երկրորդային ծխի բացակայության շնորհիվ նկատվում է նաև շրջապատի մարդկանց համար առողջական ռիսկի նվազում:
Անհրաժեշտ է հիշել սակայն, որ նոր սերնդի նիկոտին պարունակող սարքերը նույնպես անվնաս չեն, նիկոտինն էլ կախվածություն առաջացնող նյութ է։ Այնպես որ, լավագույն տարբերակը ծխողի համար ցանկացած նիկոտին պարունակող արտադրանքից ընդհանրապես հրաժարվելն է։
Գործընկերական նյութ
10:21 25.06.2025
«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ․ ՔԿՎ․Գ․-ն իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական […] ...
10:13 25.06.2025
Մեսսիի ներկա ու նախկին թիմերը կմրցեն միմյանց դեմ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության A խմբի վերջին տուրում դրամատիկ ավարտ է ունեցել «Ինտեր Մայամի» – «Պալմեյրաս» հանդիպումը: Խավյեր Մասկերանոյի թիմը երկու գնդակի առավելություն ուներ: Այդուհանդերձ, բրազիլական թիմը կարողացել է ոչ-ոքի կորզել։ Դրա շնորհիվ Աբել Ֆերեյրայի թիմը 5 միավորով խմբում դարձել է ուժեղագույնը և 1/8 եզրափակչում կմրցի B խմբում երկրորդ տեղը գրաված «Բոտաֆոգոյի» հետ: «Ինտեր Մայամին» նույնպես […] ...
10:00 25.06.2025
Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածըՀիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հատվածը։ Նորոգվող 10.1կմ-ից 8կմ հատվածում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Ըստ նախագծի՝ նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ ...
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...