22:11 16.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հուլիսի 16-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության ծրագրի պատասխանատու Դոնալդ Հարփերին և ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ռազմական գծով փորձագետներին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների վերապատրաստմանը, մասնագիտական ունակությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Փորձագետները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու քննիչների համար նախատեսված փորձի փոխանակման դասընթացին, որը տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեում՝ 2018 թվականի հուլիսի 17-20-ը։
«Քննչական կոմիտեի քննիչների գերակշիռ մեծամասնությունը երիտասարդ է: Նրանք ունեն 2-3 տարվա քննչական աշխատանքի փորձ։ Նրանց վերապատրաստելու, մասնագիտական ունակությունները կատարելագործելու խնդիրը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում։ Այս տարիներին, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցաբար պարբերաբար, կազմակերպել ենք տարբեր դասընթացներ՝ փորձելով ապահովել քննիչների նեղ մասնագիտացումը՝ հաշվի առնելով առանձին հանցագործությունների քննության առանձնահատկությունները։ Բայց սա առաջին դեպքն է, երբ դասընթացներին ներգրավում ենք նաև զինվորական հանցագործությունները քննող քննիչներին, և հույս ունեմ, որ այս ծրագիրը կլինի շարունակական»,- ասել է ՔԿ նախագահը։
Ընդգծելով քրեական գործի բացահայտման գործում առանձին քննչական գործողությունների առանցքային նշանակությունը՝ Հ.Գրիգորյանը հատկապես կարևորել է դեպքի վայրի զննությունը, դրանց արդյունքում ապացույցների ամրագրումն ու հարցաքննությունների տակտիկայի ճիշտ ընտրությունը։
«Սրանք այն քննչական գործողություններն են, որոնց կատարման ընթացքում թույլ տրվող սխալները կարող են անդառնալի հետևանք ունենալ քրեական գործով իրական հանգամանքների պարզաբանման վրա, անդրադառնալ քրեական գործի ելքի վրա ընդհանրապես, ուստիև՝ հենց այս թեմաներն ենք ներառել վերապատրաստման ծրագրերում»,- նշել է Հայկ Գրիգորյանը:
Կողմերը պայմանավորվել են դասընթացի ավարտին քննարկել արդյունքները և ըստ այդմ նախանշել համագործակցությունը զարգացնելու ուղղությունները:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...