Ալիևների ընտանիքի անշարժ գույքը Մեծ Բրիտանիայում՝ «Պանդորայի փաստաթղթերի» սկանդալի կենտրոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+23.73 oC

Ալիևների ընտանիքի անշարժ գույքը Մեծ Բրիտանիայում՝ «Պանդորայի փաստաթղթերի» սկանդալի կենտրոնում

15:20 04.10.2021

«Պանդորայի փաստաթղթեր». ահա այսպես է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումն (ICIJ) անվանել օֆշորային տարբեր գոտիներից արտահոսած փաստաթղթերի նոր փաթեթը, հաղորդում է BBC-ն։ 650 լրագրողներ կոնսորցիումի ղեկավարությամբ ուսումնասիրել են միլիոնավոր ֆայլեր։ Դրանք ներառում են տեղեկություններ 90 երկրների 300-ից ավելի բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքական գործիչների, այդ թվում՝ ներկա և նախկին 35 ղեկավարների գաղտնի գործարքների և ակտիվների վերաբերյալ։

Դոսյեում հիշատակվում են նաև 100-ից ավելի միլիարդատերեր, այդ թվում՝ շոու բիզնեսի աստղեր, գործարարներ։

Առաջին անգամ չէ, որ օֆշորային ընկերությունների ֆինանսական փաստաթղթերը հասանելի են դառնում հանրությանը։ Վերջին 7-8 տարիների ընթացքում հանրային տիրույթում են հայտնվել նաև Օֆշորային դոսյեն, Պանամական փաստաթղթերը, Դրախտային փաստաթղթերը։

Սակայն մյուս փաթեթների համեմատությամբ՝ Պանդորայի փաստաթղթերն ամենածավալունն են՝ ընդգրկելով 14 օֆշորային ընկերությունների տրամադրած գրեթե 12 միլիոն ֆայլ՝ 2,94 տեռաբայթ ծավալով։

Տարի Տվյալներ Ֆայլեր
Օֆշորային դոսյե 2013 260 ԳԲ 2,5 միլիոն
Պանամայի փաստաթղթեր 2016 2,6 ՏԲ 11,5 միլիոն
Դրախտային փաստաթղթեր 2017 1,4 ՏԲ 13,4 միլիոն
Պանդորայի փաստաթղթեր 2021 2,94 ՏԲ 11,9 միլիոն

Փաստաթղթերն արտահոսել են այնպիսի ընկերություններից, որոնք աշխատում են մասնավորապես Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Կիպրոսում, Պանամայում, Բելիզում, Սինգապուրում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Շվեյցարիայում։

Ալիևների օֆշորային գործարքները

«Պանդորայի փաստաթղթերում» ընդգրկած անուններից մի քանիսն արդեն հայտնվել էին կոռուպցիայի, փողերի լվացման, հարկերից խուսափելու հետ կապված սկանդալներում։ Նոր դոսյեի գլխավոր բացահայտումներից մեկը օֆշորային սխեմաների միջոցով Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի ձեռքբերման մասշտաբներն են։ Այս առնչությամբ BBC-ն բերում է Ադրբեջանի նախագահի ընտանիքի օրինակը։

«Օրինակներից մեկն է Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևը և նրա ընտանիքը․ նրանց մեղադրում են սեփական երկիրը թալանելու մեջ։ «Պանդորայի փաստաթղթերի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ալիևները և նրանց մերձավորները գաղտնի կերպով ներգրավված են Մեծ Բրիտանիայում ավելի քան 400 միլիոն ֆունտ ստերլինգի անշարժ գույքի գործարքներում»,- գրված է հոդվածի մեջ։

«Պանդորայի փաստաթղթերում» կան վկայություններ, որ Ալիևների ընտանիքը Մեծ Բրիտանիայում ձեռք է բերել անշարժ գույքի 17 օբյեկտ, այդ թվում՝ 33 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ բիզնես կենտրոն Լոնդոնում Իլհամ Ալիևի որդու՝ Հեյդարի անունով։

Ալիևների գործարքներից մի քանիսը, ըստ BBC-ի, բավական ամոթալի են բրիտանական իշխանությունների համար։ Օրինակ՝ Ալիևների ընտանիքն ավելի քան 30 միլիոն ֆունտ սթեռլինգ եկամուտ է ստացել՝ իր լոնդոնյան շենքերից մեկը վաճառելով Crown Estate-ին։ Վերջինս իրենից ներկայացնում է տասնյակ միլիարդավոր ֆունտ սթեռլինգ արժողությամբ անշարժ գույք և հողատարածք, որը պատկանում է թագուհուն, սակայն օգտագործվում է հանուն ժողովրդի շահերի։

Պարբերականը միևնույն ժամանակ ընդգծում է, որ գործարքներից շատերում անօրինական ոչինչ չկա։ Սակայն ըստ փորձագետների՝ գործարքների մասշտաբները ցույց են տալիս, թե օֆշորային ընկերություններն ինչ հնարավորություններ կարող են առաջարկել մարդկանց՝ փողերը լվանալու և հարկերից խուսափելու համար։

Բերելով Ալիևների օրինակը՝ BBC-ի լրագրողները գրում են, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները չեն պայքարում բրիտանական անշարժ գույքը փողերի լվացման համար օգտագործելու դեմ։ Բրիտանիայի կառավարությունը հավաստիացրել է, որ կպայքարի փողերի լվացման դեմ օրենքների խստացման միջոցով և կկազմի անշարժ գույքի օֆշորային սեփականատերերի գրանցամատյան, հենց դրա համար ժամանակ գտնի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոլումբիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 18-ի

09:25 22.08.2025

Կոլումբիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 18-ի

Կոլումբիայի Սանտյագո դե Կալի քաղաքում առնվազն վեց մարդ է զոհվել, իսկ Անտիոքիա դեպարտամենտում՝ ևս 12-ը՝ տարբեր ապստամբների կողմից իրականացված հարձակումների հետևանքով, ըստ երկրի իշխանությունների թարմացված տվյալների։ «Կալիի առողջապահության նախարարությունը հայտնում է 65 վիրավորի և վեց մահացածի մասին», – ասվում է Սանտյագո դե Կալիի քաղաքապետարանի բլոգում H-ում հրապարակված գրառման մեջ։ Սանտյագո դե Կալիի ավիաբազայի մոտ ահաբեկչական […] ...

Յամա՞լ, թե՞ Դեմբելե․ ո՞վ պետք է ստանա «Ոսկե գնդակը» ըստ Կունդեի

09:15 22.08.2025

Յամա՞լ, թե՞ Դեմբելե․ ո՞վ պետք է ստանա «Ոսկե գնդակը» ըստ Կունդեի

«Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեի կարծիքով՝ «Ոսկե գնդակը» պետք է ստանա իր ակումբակից Լամին Յամալը, հաղորդում է Marca-ն: Ֆրանսիացին դժվարությամբ է պատասխանել հարցին, քանի որ մյուս ֆավորիտն ազգային հավաքականում իր թիմակից Ուսման Դեմբելեն է. «Ինձ բարդ դրության մեջ եք դնում: Բայց կարծում եմ, որ Յամալն է արժանի «Ոսկե գնդակին»: Ես շատ լավ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:08 22.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ ...

Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ

09:00 22.08.2025

Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 21-ին, ժամը 14։14-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...

Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականին

23:12 21.08.2025

Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականին

Թուրքիայում մեկնարկում է երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որը պետք է միանա Սյունիքով անցնող ճանապարհին՝ Թրամփի երթուղին ապահովելու նպատակով: Երկաթգիծը հասցվելու է մինչև Նախիջևանի ինքնավարության սահման: Ե՞րբ է սկսվելու շինարարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ ճանապարհի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթգծի հիմքի գցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ Իգդիրում: Նախարարն […] ...

Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում

23:00 21.08.2025

Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում

Գիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...

BACK_TO_TOP