22:53 20.08.2018
Երևանի կենդանաբանական այգին վերսկսում է հաշմանդամություն ունեցող երեխաների համար հիպոթերապիայի պարապմունքները:
Կենդանաբանական այգին շարունակում է իր ձիարշավարանում հաշմանդամություն ունեցող երեխաների համար հիպոթերապիայի անվճար սեանսներ կազմակերպելու ավանդույթը, և իր ֆեյսբուքյան էջում հայտարարում, որ հիպոթերապիայի անվճար սեանսներին մասնակցելու համար պետք է ներկայացնել երեխայի (8-18 տարեկան) հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ, բժշկի համապատասխան ցուցումը, ցուցումը տվող բժշկի կապի տվյալները (հեռախոսահամար, մասնագիտական գործունեության հասցե):
«Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Երևանի կենդանաբանական այգու գիտամեթոդական բաժին: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել +374 98 85-70-92 կամ գրել [email protected] էլ. փոստին:
Խիստ հազվադեպ պարագայում, կախված առկա ֆիզիկական խնդրի բարդությունից, Կենդանաբանական այգու մասնագետը կարող է մերժել հայտը՝ երեխայի անվտանգության նկատառումներից ելնելով»,- նշված է գրառման մեջ:
21:50 22.05.2025
Գեղարքունիքի մարզում. «Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտումՄայիսի 22-ին, ավոտվթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրիվանք բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Գավառ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր […] ...
21:41 22.05.2025
Նյու Յորքի ոստիկանությունը կուժեղացնի կրոնական օբյեկտների պաշտպանությունը Վաշինգտոնում տեղի ունեցած կրակոցներից հետոՆյու Յորքի իրավապահ մարմինները լրացուցիչ ստորաբաժանումներ կուղարկեն կրոնական օբյեկտներն ու մշակութային հաստատությունները պաշտպանելու համար Վաշինգտոնի հրեական թանգարանում տեղի ունեցած կրակոցներից հետո, որի հետևանքով զոհվել էին Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։ «Չնայած Նյու Յորքի հետ որևէ կապի բացակայությանը, Վաշինգտոնում հրեաների և իսրայելցիների դեմ ուղղված սարսափելի հարձակմանն ի պատասխան, Նյու Յորքի ոստիկանությունը կմեծացնի իր ներկայությունը կրոնական վայրերում և […] ...
21:28 22.05.2025
Էրիկ տեն Հագը և «Բայերը» մոտ են համաձայնության գալունԼևերկուզենի «Բայերը» առաջխաղացման է հասել Էրիկ տեն Հագի հետ բանակցություններում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Նիդերլանդցի մասնագետը պատրաստակամություն է հայտնել ստանձնել թիմի ղեկը, այն բանից հետո, երբ շփումներ է ունեցել գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Խաբի Ալոնսոն հեռանալու է «Բայերից»: ...
21:17 22.05.2025
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը բուֆերային գոտի են ստեղծում Ուկրաինայի հետ սահմանի երկայնքովՈրոշում է կայացվել Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։ Կրեմլի ղեկավարի խոսքով՝ խնդիրը լուծվում է Ռուսաստանի զինված ուժերի կողմից։ «Որոշում է կայացվել սահմանի երկայնքով անվտանգության անհրաժեշտ բուֆերային գոտի ստեղծելու մասին։ Մեր զինված ուժերը հիմա զբաղվում են այդ […] ...
21:11 22.05.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 16, 16ա շենքեր, Կորյունի նրբ․ 10,11 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Կոնվերսբանկ» և «ԱրմսվիսԲանկ» ընկերություններ, «Էրեբունի» հյուրանոց, «Սենյոր» ՍՊԸ, Քաջազունու փ. 5, 7, 8 շենքեր և հարակից […] ...