Անթույլատրելի է պաշտպանի նույնացումը վստահորդին. Զեյնալյանը՝ Քոչարյանի պաշտպաններին քննադատողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+21.09 oC

Անթույլատրելի է պաշտպանի նույնացումը վստահորդին. Զեյնալյանը՝ Քոչարյանի պաշտպաններին քննադատողներին

22:21 07.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ուղղված քննադատություններին:

«Նախարարությունը հարկ է համարում անդրադառնալ վերջին շրջանում հանրության մեջ տարածում ստացած ատելության դրսևորումներին և վիրավորանքի ու զրպարտության սահմանագիծը հատող քննադատություններին՝ ուղղված որոշ քրեական գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների դեմ:

Ժողովրդավարական և իրավական պետությունում, որի կառուցմանն են ուղղված բոլորիս համատեղ ջանքերը, իրավաբանական օգնության, այդ թվում՝ քրեական գործով պաշտպանության իրավունքն արդարադատության հիմնասյունն է:

Մարդու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ: Իրավաբանական օգնությունը տրամադրվում է ցանկացած անձի՝ անկախ անձի կարգավիճակից, մեղսագրվող հանցանքի բնույթից, նախկինում զբաղեցրած պաշտոնից, նրա կողմից իրականացրած գործունեությունից և այլ հանգամանքներից:

Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ժողովրդավարական պետության ու հասարակության հիմնաքարերից է, ինչպես նաև կայուն և հաշվետու պետական համակարգ ունենալու գրավականը:

Ինչ վերաբերում է մեղադրյալի իրավունքների պաշտպանությանը, ապա նշված դեպքերում առանց որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավոր չէ ապահովել ոչ անձի իրավունքների պաշտպանությունը, ոչ էլ արդարադատության իրականացումը:

Հարկ է նշել, որ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Մինչև դատարանի կողմից կայացրած մեղադրական դատավճռի ուժի մեջ մտնելը յուրաքանչյուր մեղադրյալ համարվում է անմեղ, ուստի՝ փաստաբանը չի կարող ստանձնել դատավորի դերը և հրաժարվել որևէ անձի պաշտպանությունից՝ ելնելով նրա մեղավորության կանխավարկածից:

Փաստաբանների կողմից կոնկրետ մեղադրյալի պաշտպանությունը ստանձնելուց հրաժարվելը կհանգեցնի արդար դատաքննության և արդարադատության մատչելիության իրավունքի կոպիտ ոտնահարման: Քրեական արդարադատությունը հիմնված է մրցակցության և գործառութային տարանջատման սկզբունքների վրա: Այլ կերպ ասած՝ դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է ջանասիրաբար կատարի իր գործառույթը. դատախազը մեղադրի, դատավորը դատի, իսկ պաշտպանը՝ պաշտպանի իր վստահորդին օրենքով չարգելված միջոցներով և ելնելով նրա նպաստավոր շահերից: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կառուցել իրավունքի գերակայություն և իրական ժողովրդավարություն:

Պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ նույնիսկ մարդկության և խաղաղության դեմ հանցանքներ կատարելու մեջ մեղադրվող անձանց համար ապահովվել է իրավաբանական օգնությունը՝ ղեկավարվելով արդարադատության շահով:

Հարկ է ընդգծել նաև, որ անթույլատրելի է պաշտպանի նույնացումը վստահորդին: Հայաստանի Հանրապետությունում գործում է անձնական պատասխանատվության սկզբունքը, այսինքն՝ որևէ այլ անձ չպետք է կրի մեղսագրվող արարքից բխող բացասական հետևանքները: Ուստի՝ պետք է բացառել փաստաբանների դեմ ուղղված ատելության ալիքն ու խոսքը, ինչը պայմանավորված է, ընդամենն, օրենքով հանրության անունից իրենց վրա դրված պարտականությունները կատարելով:

Կառավարությունը կարևորում է փաստաբանների մասնագիտական գործունեության առանձնահատուկ դերը ժողովրդավարական հասարակություն կերտելու ճանապարհին և հայտնում է, որ այդ դերից բխող գործունեությանը խոչընդոտելը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Կոչ եմ անում հանդուրժողականության, հարգանքի՝ մարդկային իրավունքների հանդեպ՝ ընդհանրապես, ու պատվի և արժանապատվության հանդեպ՝ մասնավորապես»,- գրել է նախարարը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=271990793397786&id=100017606020589

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոդի. Հնդկաստանը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկայի ոլորտում

09:30 15.08.2025

Մոդի. Հնդկաստանը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկայի ոլորտում

Հնդկաստանը չափազանց կախված է էներգամատակարարումներից, և հանրապետությունը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկ ոլորտում։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով Հնդկաստանի անկախության օրվա առթիվ։ «Ինչ վերաբերում է էներգիային, մենք բոլորս գիտենք, որ մեր էներգետիկ կարիքների համար, լինի դա բենզին, դիզելային վառելիք, թե գազ, մեծապես կախված ենք բազմաթիվ երկրներից: Մենք ստիպված ենք միլիարդավոր […] ...

Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը

09:18 15.08.2025

Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 16-ի ժամը 07:00-ն կդադարեցվի ք.Կապան Նորաշենիկի մայրուղի ,գ.Սյունիք Գաղթականներ թաղամասի , Աճանան գյուղի ջրամատակարարումը: ...

Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներ

09:10 15.08.2025

Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներ

Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ8+000-կմ13+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ։ Մոտ 6կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը սկսվում է Դսեղից և հասնում մինչև Աթան։ Աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա ապրիլից։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Bloomberg. Գագաթնաժողովի համար Ալյասկայի ընտրությունը մարտահրավեր է ԱՄՆ գաղտնի ծառայության համար

09:00 15.08.2025

Bloomberg. Գագաթնաժողովի համար Ալյասկայի ընտրությունը մարտահրավեր է ԱՄՆ գաղտնի ծառայության համար

Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը Ալյասկայում անցկացնելու որոշումը դժվարին մարտահրավեր է դարձել ԱՄՆ գաղտնի ծառայության համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Եվ չնայած հանդիպումը ԱՄՆ տարածքում անցկացնելը թույլ է տալիս Գաղտնի ծառայությանը առանց սահմանափակումների տեղափոխել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, Ալյասկայի աշխարհագրական դիրքը «ինքնին մարտահրավեր էր»։ Անքորիջը պետք է տեղավորեր հարյուրավոր գաղտնի ծառայության գործակալների, ապահովեր նրանց […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 15.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska Landmine

08:41 15.08.2025

F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska Landmine

F-35 կործանիչներ են նկատվել Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում, որտեղ տեղի է ունենալու ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Alaska Landmine պորտալը։ «Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում կա զգալի ռազմական ակտիվություն, այդ թվում՝ մի քանի F-35 կործանիչներ», – ասվում է պորտալի սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։ Կրեմլն ու Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ […] ...

BACK_TO_TOP