Ամփոփվել են «Ընկերակցության մարտիկ» մրցույթի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+19.09 oC

Ամփոփվել են «Ընկերակցության մարտիկ» մրցույթի արդյունքները

00:04 04.08.2018

Օգոստոսի 3-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում  տեղի է
ունեցել «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթի փակման և մասնակիցների պարգևատրման հանդիսավոր
արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ
պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, բարձրաստիճան այլ հյուրեր:

Մրցույթի մասնակիցներին ուղղված իր խոսքում Դավիթ Տոնոյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն արել է հնարավորը՝ միջոցառումը հետաքրքրիր, բովանդակալից ու հիշվող դարձնելու համար:

«Հայաստանում մրցույթն առաջին անգամ է անցկացվել, դրա շնորհիվ ընդլայնվել է նախագծի աշխարհագրությունը, նաև մեր երկիրը դարձել է նմանատիպ միջոցառումների անցկացման ճանաչված հարթակ: Մասնակիցներից շատերն առաջին անգամ էին Հայաստանում և հույս ունեմ, որ նրանց հաջողվել է մոտիկից ծանոթանալ մեր ժողովրդի պատմությանն ու ավանդույթներին: Ռազմամարզական միջոցառումները միշտ եղել են ընկերության, գեղեցկության, ֆիզիկական կատարելագործման ձգտման յուրահատուկ խորհրդանիշ: Այսօր չունենք պարտվողներ, դուք բոլորդ հաղթողներ եք, հաղթողների ժառանգներ եք, ձեր հերոսական նախնիների հաղթական ավանդույթների շարունակողներն եք»,-ասել է Դավիթ Տոնոյանը:

Ռազմական վարպետության մրցույթի մասնակիցներին ողջունել է նաև ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը:

««Ընկերակցության մարտիկ» մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր-2018 մրցախաղի» շրջանակներում: Մրցախաղին, որն այս տարի անցկացվում է 7 պետության տարածքում, մասնակցում են 32 պետությունների 168 թիմերի ներկայացուցիչներ: Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկը» մրցախաղի 28 մրցույթներից մեկն է: Այս շատ գեղեցիկ ու կարևոր միջոցառումը համագործակցության, ընկերության և եղբայրության դպրոց է բոլորիս համար: Շնորհակալ եմ հայկական կողմին հիանալի կազմակերպման և ավանդական հայկական ջերմ հյուրընկալության համար»,-ասել է գեներալ-գնդապետը:

Մրցավարական հանձնաժողովի գրանցած արդյունքներով «Ընկերակցության մարտիկ» մրցույթում թիմային հաշվարկով երրորդ մրցանակային տեղն զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիմը, երկրորդ տեղը՝ Բելառուսի զինված ուժերի թիմը, իսկ մրցույթի հաղթող է ճանաչվել Ղազախստանի զինված ուժերի հավաքական թիմը:

Պարգևատրվել են նաև անհատական մրցաձևերում լավագույն արդյունքներ գրանցած տարբեր թիմերի զինծառայողները: «Ընկերակցության մարտիկ» պատվավոր անվանակարգում կանանց մեջ առաջին տեղը գրավել է ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ Արմինե Գրիգորյանը: Տղամարդկանց մրցույթում հաղթողը Ղազախստանի ԶՈՒ ներկայացուցիչ Սեյթկարիմ Նուրսեյթկոժան էր:

Հուլիսի 28-ին մեկնարկած մրցույթին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումներն անցկացվել են Երևանում, Դիլիջանում և Իջևանում:

Մասնակից պետությունների թիմերն ուժերը չափել են ռազմամարզական «Ատլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

00:00 30.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբ

23:58 29.05.2025

Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբ

Մայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը

23:52 29.05.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […] ...

Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ Ավանեսյան

23:44 29.05.2025

Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում: Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը: Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր […] ...

Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

23:38 29.05.2025

Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը […] ...

Կայծակ՝ Երևանի երկնքում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

23:33 29.05.2025

Կայծակ՝ Երևանի երկնքում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ժողովուրդ, նման բան տեսե՞լ եք: Երևանում, այս պահին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP