Ավարտվել է Եղեգնաձորում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+32.09 oC

Ավարտվել է Եղեգնաձորում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

12:51 05.10.2021

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է վրեժի շարժառիթով կատարված սպանության, սպանության նախապատրաստության և սպանության սպառնալիք տալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի հանգամանքները, շարժառիթը:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Եղեգնաձոր քաղաքի 51-ամյա բնակիչն ընտանեկան կարողությունը բաժանելու հարցի շուրջ տարաձայնություններ է ունեցել հոր, քրոջ և վերջինիս որդու հետ, ինչի պատճառով ձևավորվել են լարված հարաբերություններ:

Մինչդատական վարույթում ձեռնարկված միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սպանությանը նախորդող ժամանակահատվածում՝ 2021թ. ապրիլի 28-ին, 51-ամյա տղամարդու մոր հոգեհանգստյան արարողության ժամանակ, միջադեպ է տեղի ունեցել. քրոջ որդին մորեղբորը թույլ չի տվել մասնակցել սգո արարողություններին, բազմաթիվ ներկաների մոտ վիրավորել է նրան՝ պահանջելով հեռանալ:

Չպատասխանելով իր հասցեին հնչեցված վիրավորանքներին՝ տղամարդը հեռացել է՝ որոշելով սպանել զարմիկին՝ մոր մահվան կապակցությամբ կազմակերպված արարողություններին մասնակցելու արգելքից առաջացած վրեժի շարժառիթով պայմանավորված:

Այդ նպատակով, 2021թ. մայիսի 1-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, նա գնացել է իր ընտանիքին պատկանող ընկերություն և տեսնելով բակում կայանված, քրոջ որդուն պատկանող ավտոմեքենան, վերհիշելով տեղի ունեցածը, վրեժի շարժառիթով, քրոջ որդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր անվամբ հաշվառված երկփողանի «Տոզ-34Ռ» տիպի, 12մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրազենով կրակել է նրա ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Սպանության դեպքից անմիջապես հետո 51-ամյա տղամարդու տարեց հայրը, որդու կողմից թոռանն սպանելու շարժառիթով, որոշել է վրեժխնդիր լինել որդուց. դիտավորությամբ պայմաններ ստեղծելով առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն կատարելու համար, վերցրել է իր անվամբ հաշվառված «ՄՑ-21-12» տիպի մեկփողանի 12մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրազենն ու փամփուշտներ, և նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, գնացել է որդու տուն, որտեղ գտնվել են որդու կինը և անչափահաս տղան:

Հարսի եղբայրը, տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին, շտապել է քրոջ տուն և խոչընդոտել է՝ թույլ չտալով, որ քրոջ սկեսրայրը տուն մտնի:

Սակայն վերջինս, սպանության սպառնալիքներ հնչեցնելով, ձեռքին եղած հրազենը պահել է հարսի եղբոր ուղղությամբ, ով բռնելով հրազենի փողից, թեքել է դրա ուղղությունը, որի ընթացքում տարեց տղամարդը, ստեղծելով իր տված սպառնալիքներն իրագործելու իրական վտանգ, կրակոց է արձակել:

51-ամյա տղամարդու տարեց հայրը, իր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, փորձել է լիցքավորել հրազենը, սակայն տան բակ ժամանած որդուն և վերջինիս ընկերոջը հաջողվել է նրա ձեռքից վերցնել հրացանը, ինչի արդյունքում, իր կամքից անկախ հանգամանքներով, որդու կնոջ և անչափահաս թոռան սպանությունն ավարտին չի հասցրել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վերջինիս հորը՝ 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 137-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանի ԱԳ նախարարն աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

19:39 09.08.2025

Հնդկաստանի ԱԳ նախարարն աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Օգոստոսի 9-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեռախոսազրույցը: Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։ ...

Ռանոսի առաջին գոլը «Բորուսիա» վերադարձից հետո

19:37 09.08.2025

Ռանոսի առաջին գոլը «Բորուսիա» վերադարձից հետո

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիա» վերադարձից հետո առաջին գոլն է խփել: 22-ամյա հայ ֆուտբոլիստը անգլիական «Բրենթֆորդի» դեմ ընկերական խաղի 30-րդ րոպեին բացել է հաշիվը: Նա փոխարինվել է 70-րդ րոպեին, խաղն ավարտվել է 2-2 հաշվով:   ...

Հնդկաստանը ողջունում է Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ համաձայնությունը

19:15 09.08.2025

Հնդկաստանը ողջունում է Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ համաձայնությունը

Հնդկաստանը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում հանդիպման վերաբերյալ համաձայնությունը, որը կարող է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը և բացել խաղաղության ճանապարհը, ասվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալի հայտարարության մեջ: «Հնդկաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության միջև ձեռք բերված համաձայնությունը՝ 2025 թվականի օգոստոսի 15-ին […] ...

«Ինտերը» 10 ֆուտբոլիստով երկու գոլ խփել և կամային հաղթանակ է տարել

19:03 09.08.2025

«Ինտերը» 10 ֆուտբոլիստով երկու գոլ խփել և կամային հաղթանակ է տարել

Միլանի «Ինտերն» ընկերական խաղ է անցկացրել «Մոնակոյի» հետ և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարել: Իտալիայի փոխչեմպիոնը երկրորդ րոպեին գոլ է բաց թողել, իսկ 1-ին խաղակեսի ավարտից 10 րոպե առաջ մնացել է 10 ֆուտբոլիստով։ Երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվել է Հաքան Չալհանօղլուն: 2-րդ խաղակեսի սկզբնամասում իտալական ակումբից պատասխան գոլը խփել է արգենտինացի Լաուտարո Մարտինեսը, […] ...

ԵԱՀԿ-ն արձագանքել է Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումին

18:50 09.08.2025

ԵԱՀԿ-ն արձագանքել է Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումին

Եվրոպայի անվտանգության և համագործակցության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկու երկրներում ամուր խաղաղության ու կայունության հասնելուն»,- ասել է նա։ Եռակողմ հանդիպման արդյունքներով […] ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահի հետ

18:42 09.08.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ և պատմել նրան Վաշինգտոնի հետ իր շփումների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վլադիմիր Պուտինը իր բրազիլացի գործընկերոջը տեղեկացրել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ վերջերս կայացած հանդիպման հիմնական արդյունքների մասին: Բրազիլիայի նախագահը աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված […] ...

BACK_TO_TOP