08:10 01.10.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Գագիկ Պողոսյանը որոշում կայացրեց բավարարել Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։ Զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, որը հայտնի է «Պատրոն Դավո» մականվամբ, երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։
Երեկ առավոտյան Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ։ Առաջադրված մեղադրանքում Գալստյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Ավելին, նշում է, որ երբևէ Պաշտպանության նախարարությանն անորակ զենք չի մատակարարել։ Պաշտպանական կողմը մեղադրանքն անհիմն է որակում և հայտնում, որ կալանավորման որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ քրեական դատարանում։
11:20 19.07.2025
Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներինԲելգիայի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ուրտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
10:59 19.07.2025
Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել ենՀուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն […] ...
10:50 19.07.2025
Հրդեհ Ալավերդի քաղաքումՀուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...
10:44 19.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ: ...
10:17 19.07.2025
Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...
09:42 19.07.2025
Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեցԴատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...