ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Սասնա ծռեր»-ի և ՀՀԿ-ի մի քանի թեկնածուների գրանցումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+21.09 oC

ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Սասնա ծռեր»-ի և ՀՀԿ-ի մի քանի թեկնածուների գրանցումները

20:51 29.11.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կայացած արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Դավիթ Հովսեփյանի, Ռազմիկ Էվոյանի, Վարդան Վարդանյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Հերմինե Նաղդալյանի, Աշխեն Հակոբյանի գրանցումները՝  հիմք ընդունելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ սահմանվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների քվեաթերթիկների նմուշները, ինչպես նաև քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը: Այսօր նոյեմբերի 29-ին` ժամը 20:00-ից «Տիգրան Մեծ» հրատարակչությունում մեկնարկում է քվեաթերթիկների տպագրման գործընթացը: Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք կարող են տպագրության ողջ ընթացքում տպագրատանը հետևել քվեաթերթիկների տպագրման գործընթացին:

Հանձնաժողովի որոշմամբ՝ սահմանվել է նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին թվով 12 քրեակատարողական հիմնարկներից յուրաքանչյուրում քվեարկության սկիզբը:

Նիստում մեկնարկ է տրվել դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգին: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է նոյեմբերի 30-ից` Երևանի ժամանակով ժամը 08:00-ից և ավարտվում` 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 729 քաղաքացի:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 11.06.2025

SHANTNEWS

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

21:56 11.06.2025

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը իր խորին ցավակցությունն է հայտնել ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: «Խորին ցավակցություն ենք հայտնում ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշվում է հայտարարության մեջ: ...

Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

21:46 11.06.2025

Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հունիսի 9-ին Կոտայքի մարզում կառուցվող շենքերից մեկում հերթական անգամ աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխել անգիտակից մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները […] ...

Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներ

21:42 11.06.2025

Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներ

Հունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների […] ...

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը

21:39 11.06.2025

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Իրականացվել են ապամոնտաժման հետևյալ աշխատանքները՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ Գ-3 թաղամասի հ.7 հասցեին կից համայնքային հողում ինքնակամ կառուցված փայտե շինություն, Աջափնյակ վարչական շրջանում՝ Տիչինայի փ. 150/4 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն, Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.29/23 հասցեին կից՝ ինքնակամ քարե […] ...

Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու ներուժի օգտագործմամբ իշխանության կորստի վտանգ է զգացել․ Նորիկ Նորիկյան

21:32 11.06.2025

Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու ներուժի օգտագործմամբ իշխանության կորստի վտանգ է զգացել․ Նորիկ Նորիկյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին։ Անդրադարձ է եղել ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ իշխանություն-եկեղեցի հակամարտությանը։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահը պնդում է, որ վարչապետն իրավունք չունի կաթողիկոսին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել։ Իսկ այդ գործընթացը սկսելու պատճառ նշում է հետևյալը․ «Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու ներուժի օգտագործմամբ իշխանության կորստի վտանգ է զգացել և […] ...

BACK_TO_TOP