ԻՊ-ը ստանձնել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

ԻՊ-ը ստանձնել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը

23:05 05.09.2022

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԻՊ-ի հայտարարությունը:

Առավոտյան դեսպանատան հյուպատոսական բաժնի մոտ գրոհայինը գործի է դրել պայթուցիկ սարքը։ Զոհվել են դեսպանատան երկու աշխատակից և Աֆղանստանի մի քանի քաղաքացի։

Ինչպես հայտնել է Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչ Հալիդ Զադրանը՝ մահապարտ ահաբեկիչը ծրագրում էր պայթյուն կազմակերպել բազմության մեջ, սակայն չի կարողացել դա անել, քանի որ նրա վրա կրակ են բացել ուժայինները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին

10:22 14.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ ընդգծում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության […] ...

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Մերձավոր Արևելքը

10:10 14.06.2025

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Մերձավոր Արևելքը

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորության դեպքում լքել Մերձավոր Արևելքը, հաղորդում է «Globe and Mail» թերթը ՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը։ «Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող կանադացիներին ապահովել իրենց ճանապարհորդական փաստաթղթերի վավերականությունը և լքել տարածաշրջանը», – գրում է հրատարակությունը։ ...

Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»

09:50 14.06.2025

Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»

Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»։ 56-ամյա մասնագետի հետ աշխատանքային պայմանագիրը, հավանաբար, կգործի մինչև 2028 թվականը։ Ավելի վաղ Championat-ը հայտնել էր, որ մոսկովյան ակումբի ղեկավարությունը համաձայնության է եկել Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ։ Ընդգծվել է, որ կողմերը բանավոր համաձայնության են եկել տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրի շուրջ։ Վերջին ակումբը, որտեղ աշխատել է 56-ամյա […] ...

Ֆոն դեր Լայենը կոչ է անում պահպանել տարածաշրջանային կայունությունը

09:33 14.06.2025

Ֆոն դեր Լայենը կոչ է անում պահպանել տարածաշրջանային կայունությունը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Նա կոչ է արել հակամարտության երկու կողմերին «գործել առավելագույն զսպվածությամբ և աշխատել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ»։ «Ես Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ խոսեցի Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման մասին։ Ես կրկին նշեցի, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության և իր ժողովրդին պաշտպանելու իրավունք: Միևնույն […] ...

Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին

09:17 14.06.2025

Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին

Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. էլեկտրոնային հասցեով ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով, ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։ ...

Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել

09:10 14.06.2025

Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել, կոչը հրապարակել է ամերիկյան NBC հեռուստաալիքը։ «Իսրայելի գործողության նպատակը միջուկային և հրթիռային սպառնալիքի վերացումն է։ Մեր նպատակին հասնելուն զուգընթաց մենք նաև մաքրում ենք ձեր ճանապարհը դեպի ազատություն։ Ժամանակն է, որ դուք միավորվեք մեկ դրոշի տակ և պայքարեք ձեր ազատության համար չար և բռնակալ ռեժիմի դեմ», – […] ...

BACK_TO_TOP