23:20 05.09.2022
Ավելորդ քաշից ազատվելուն խանգարում է չափից շատ կարագը, համեմունքներն ու հավելումները, կարծում են ամերիկացի սննդաբանները:
Սննդաբան Էմի Գուդմանը բացատրել է, որ շատ մարդիկ սխալմամբ կարծում են, թե օգտակար մթերքները կարելի է ուտել անսահմանափակ քանակությամբ։ Դա, նրա խոսքով, այդպես չէ. առողջ սննդի ավելցուկը նույնպես կարող է վնասել կազմվածքին։ Նա խորհուրդ է տալիս հետևել չափաբաժիններին՝ անկախ նրանից, թե որքան օգտակար սնունդ է օգտագործում մարդը։
Գուդսոնի խոսքով՝ անգամ նիհարելիս կարող եք ձեզ թույլ տալ սիրելի քաղցրավենիքներն ու սնեքները, բայց ավելի քիչ քանակությամբ։ Օրինակ՝ ամբողջ փաթեթի փոխարեն մի բուռ չիպս: Հակառակ դեպքում՝ մեկ կերակուրով մեկ ամբողջ շաբաթվա ընթացքում ստեղծված կալորիականության դեֆիցիտը ոչնչացնելու վտանգ կա։
Մեկ այլ սխալ է քաշի կորստի ժամանակ սննդակարգի մասնագետ Քորթնի Դ’Անջելոն անվանել է սննդակարգում անբավարար քանակությամբ սպիտակուցները: «Ես խորհուրդ եմ տալիս գնել հավի կրծքամիս, հնդկահավի բուրգերներ, հավի նրբերշիկ, ձուկ կամ խոզի սուկի»,- ասել է նա և հավելել, որ սպիտակուցն օգնում է նվազեցնել շատ կալորիաներ և ածխաջրեր պարունակող նախուտեստներ և խավարտներ ուտելու ձգտումը։
Դ’Անջելոն կոչ է արել ուշադրություն դարձնել համեմունքներին և հավելումներին: Դրանք, նրա կարծիքով, նույնպես խանգարում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։ «Օրինակ՝ ձեր առավոտյան նրբաբլիթների օշարակը կարող է համեղ լինել, բայց այդ ավելորդ շաքարից հետո ավելի շատ շաքար օգտագործելու ցանկություն կառաջանա»,- նախազգուշացրել է նա:
Սննդաբան Տրիստա Բեսթը եփման գործընթացում չափից շատ յուղ ավելացնելու սովորությունը համարում է բարակ իրանի խոչընդոտ։ Նա բացատրել է, որ յուղն ավելի կալորիական է դարձնում ուտեստները և խորհուրդ տվել նվազեցնել դրա օգտագործումը կամ եփել ջրով։
10:10 14.06.2025
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Մերձավոր ԱրևելքըԿանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորության դեպքում լքել Մերձավոր Արևելքը, հաղորդում է «Globe and Mail» թերթը ՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը։ «Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող կանադացիներին ապահովել իրենց ճանապարհորդական փաստաթղթերի վավերականությունը և լքել տարածաշրջանը», – գրում է հրատարակությունը։ ...
09:50 14.06.2025
Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»։ 56-ամյա մասնագետի հետ աշխատանքային պայմանագիրը, հավանաբար, կգործի մինչև 2028 թվականը։ Ավելի վաղ Championat-ը հայտնել էր, որ մոսկովյան ակումբի ղեկավարությունը համաձայնության է եկել Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ։ Ընդգծվել է, որ կողմերը բանավոր համաձայնության են եկել տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրի շուրջ։ Վերջին ակումբը, որտեղ աշխատել է 56-ամյա […] ...
09:33 14.06.2025
Ֆոն դեր Լայենը կոչ է անում պահպանել տարածաշրջանային կայունությունըԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Նա կոչ է արել հակամարտության երկու կողմերին «գործել առավելագույն զսպվածությամբ և աշխատել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ»։ «Ես Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ խոսեցի Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման մասին։ Ես կրկին նշեցի, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության և իր ժողովրդին պաշտպանելու իրավունք: Միևնույն […] ...
09:17 14.06.2025
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներինՆկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. էլեկտրոնային հասցեով ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով, ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։ ...
09:10 14.06.2025
Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբելԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել, կոչը հրապարակել է ամերիկյան NBC հեռուստաալիքը։ «Իսրայելի գործողության նպատակը միջուկային և հրթիռային սպառնալիքի վերացումն է։ Մեր նպատակին հասնելուն զուգընթաց մենք նաև մաքրում ենք ձեր ճանապարհը դեպի ազատություն։ Ժամանակն է, որ դուք միավորվեք մեկ դրոշի տակ և պայքարեք ձեր ազատության համար չար և բռնակալ ռեժիմի դեմ», – […] ...
08:53 14.06.2025
Իրանցիները պատրաստվում են կրոնական տոնին՝ չնայած Իսրայելի հարձակումներինԻրանցիները, չնայած Իսրայելի հարձակումները հետ մղելու ՀՕՊ ուժերի աշխատանքին, շարունակում են պատրաստվել շաբաթ օրվա կրոնական տոնին, հաղորդում է Mehr գործակալությունը։ «Իրանցիները պատրաստվում են նշել Քադիր Խոմեյնիի տոնը Իմամ Խոմեյնիի հրապարակում (Թեհրանում – խմբ.)», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...