ՌԴ Անվտանգության խորհուրդն ուշադիր հետևում է ԱՊՀ երկրների վրա ճնշումը մեծացնելու Արևմուտքի փորձերին. Պատրուշև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

ՌԴ Անվտանգության խորհուրդն ուշադիր հետևում է ԱՊՀ երկրների վրա ճնշումը մեծացնելու Արևմուտքի փորձերին. Պատրուշև

23:59 02.06.2022

ՌԴ Անվտանգության խորհուրդը ուշադիր հետևում է ԱՊՀ-ի երկրների վրա ճնշում գործադրելու, ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված կապերը խզելու Արևմուտքի փորձերին: Այդ մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ԱԽ-ի 30-ամյակի կապակցությամբ «Կոմերսանտին» տված մեկնաբանության մեջ:

«Անվտանգության խորհրդում ուշադրությամբ հետևում են Արևմուտքի չդադարող փորձերին՝ մեծացնել ճնշումը ԱՊՀ երկրների վրա, խզել դարերի ընթացքում ձևավորված կապերը մեր ժողովուրդների միջև, կեղծել համատեղ հաղթանակների պատմությունը», – ասել է Պատրուշեւը:

Ընդհանուր առմամբ, նա նշել է, որ Ռուսաստանը ձգտում է խորացնել ինտեգրացիոն գործընթացները ԱՊՀ երկրների հետ, այդ թվում ՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության շրջանակներում:

«ԱՊՀ-ի պետությունների միջև համագործակցությունը կայունացնող ազդեցություն ունի հետխորհրդային տարածքի և հարակից տարածաշրջանների վրա», – ընդգծել է ԱԽ քարտուղարը:

Նա հիշեցրել է, որ 2022 թվականին Ղազախստանում ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների, պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների արագ և  մասնագիտական արձագանքի շնորհիվ հաջողվել է կանխել ահաբեկչական հարձակումները և պետական հեղաշրջման փորձը: ՌԴ Անվտանգության խորհուրդը կարևոր դեր է խաղացել նաեւ 2008 թվականի օգոստոսին երկրի քաղաքացիների պաշտպանության և Հարավային Օսիայի դեմ Վրաստանի ռազմական ագրեսիայի կանխման, ինչպես նաև Աբխազիայի նկատմամբ իրադարձությունների նման զարգացումը կանխելու միջոցառումների մշակման գործում, շարունակել է Պատրուշևը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

21:08 18.07.2025

ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ […] ...

Յոշկար-Օլա արվարձանում կատաղության դեպքի պատճառով կարանտին է հայտարարվել

20:53 18.07.2025

Յոշկար-Օլա արվարձանում կատաղության դեպքի պատճառով կարանտին է հայտարարվել

Յոշկար-Օլա քաղաքային շրջանի Յակիմովո գյուղում հուլիսի 18-ից հայտարարվել է կարանտին կատաղության դեպքով պայմանավորված: Այս մասին նշվում է Յոշկար-Օլայի քաղաքապետարանի Telegram ալիքում։ «Հիվանդության օջախը Յակիմովո փողոցի թիվ 87ա տանը գտնվող մասնավոր ֆերմայի տարածքն է։ Մարի Էլի Հանրապետության անասնաբուժական կոմիտեի տվյալներով՝ այս հասցեում պահվող շան մոտ կատաղություն է հաստատվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշված հասցեից 1 կմ […] ...

Էրդողանը Պուտինին ասել է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլ սկսելու կարևորության մասին

20:41 18.07.2025

Էրդողանը Պուտինին ասել է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլ սկսելու կարևորության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի առաջնորդը նշել է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների երրորդ փուլը սկսելու կարևորությունը և դրանք Ստամբուլում հյուրընկալելու իր պատրաստակամությունը: Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր: Նախագահ Էրդողանը […] ...

«Այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր». Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը

20:28 18.07.2025

«Այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր». Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօրվանից այլ խորհուրդ ունի. շանսոնյեի արձանը ոչ միայն ամբողջացրեց հրապարակի տեսքը, այլև նոր շունչ ու ոգի փոխանցեց Երևանին՝ «Լա Բոհեմ»-ի հնչյուններով ու չդադարող ծափահարություններով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2024թ. մեծանուն արվեստագետի ծննդյան 100-ամյակի առիթով հայտարարվեց Ազնավուրի արձանի էսքիզային նախագծերի մրցույթ, որում մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ հաղթող […] ...

Axios. Եվրոպական եռյակը և Իրանը կարող են հանդիպել հաջորդ շաբաթ

20:14 18.07.2025

Axios. Եվրոպական եռյակը և Իրանը կարող են հանդիպել հաջորդ շաբաթ

Իրանի և ԵՄ-3-ի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) պաշտոնյաները կարող են հաջորդ շաբաթ բանակցություններ անցկացնել՝ Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով։ Այս մասին իր X -ի էջում հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին։ Նա մանրամասնել է, որ այս հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում կամ Ժնևում։ «Իրանը, ինչպես սպասվում է, այս […] ...

SHANTNEWS

20:00 18.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP