23:51 02.06.2022
Մոսկվան տագնապով է վերաբերվել Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու մասին թուրքական կողմի հայտարարություններին և հույս ունի, որ Անկարան ձեռնպահ կմնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Արաբական Հանրապետությունում իրավիճակի վատթարացմանը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ՝ հինգշաբթի տարածված մեկնաբանության մեջ։
«Տագնապով ենք ընդունել նման ուժային գործողության մասին հաղորդագրությունները։ Սիրիայի Արաբական Հանրապետության օրինական կառավարության համաձայնության բացակայության պայմաններում նման քայլը կլիներ Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ուղղակի խախտում, այդ երկրում լարվածության լրացուցիչ էսկալացիա կառաջացներ: Հուսով ենք, որ Անկարան ձեռնպահ կմնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Սիրիայում առանց այդ էլ բարդ իրավիճակի վտանգավոր վատթարացման»,- նշել է դիվանագետը։
Ընդ որում, ռուսական կողմը ըմբռնումով է մոտենում Թուրքիայի մտահոգություններին ՝ կապված ազգային անվտանգության համար սպառնալիքների հետ, որոնք բխում են Սիրիայի սահմանամերձ շրջաններից։
«Այդ կապակցությամբ Կարծում ենք, որ թուրք-սիրիական սահմանին հուսալի անվտանգություն հնարավոր է ապահովել միայն դրան հարող գոտում Սիրիայի ուժային կառույցների զինծառայողների տեղակայման միջոցով։ Դա գործնական արձագանք կլիներ Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու մասին Անկարայի կողմից բազմիցս պաշտոնապես հնչող հայտարարություններին»,- ընդգծել է Զախարովան։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ Անկարան նոր ռազմական գործողություն է սկսում սահմանակից տարածքում և նախ «ահաբեկիչներից կմաքրի Թել Ռիֆաթ և Մանբիջ շրջանները»:
21:08 18.07.2025
ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ […] ...
20:53 18.07.2025
Յոշկար-Օլա արվարձանում կատաղության դեպքի պատճառով կարանտին է հայտարարվելՅոշկար-Օլա քաղաքային շրջանի Յակիմովո գյուղում հուլիսի 18-ից հայտարարվել է կարանտին կատաղության դեպքով պայմանավորված: Այս մասին նշվում է Յոշկար-Օլայի քաղաքապետարանի Telegram ալիքում։ «Հիվանդության օջախը Յակիմովո փողոցի թիվ 87ա տանը գտնվող մասնավոր ֆերմայի տարածքն է։ Մարի Էլի Հանրապետության անասնաբուժական կոմիտեի տվյալներով՝ այս հասցեում պահվող շան մոտ կատաղություն է հաստատվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշված հասցեից 1 կմ […] ...
20:41 18.07.2025
Էրդողանը Պուտինին ասել է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլ սկսելու կարևորության մասինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի առաջնորդը նշել է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների երրորդ փուլը սկսելու կարևորությունը և դրանք Ստամբուլում հյուրընկալելու իր պատրաստակամությունը: Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր: Նախագահ Էրդողանը […] ...
20:28 18.07.2025
«Այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր». Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանըԵրևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօրվանից այլ խորհուրդ ունի. շանսոնյեի արձանը ոչ միայն ամբողջացրեց հրապարակի տեսքը, այլև նոր շունչ ու ոգի փոխանցեց Երևանին՝ «Լա Բոհեմ»-ի հնչյուններով ու չդադարող ծափահարություններով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2024թ. մեծանուն արվեստագետի ծննդյան 100-ամյակի առիթով հայտարարվեց Ազնավուրի արձանի էսքիզային նախագծերի մրցույթ, որում մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ հաղթող […] ...
20:14 18.07.2025
Axios. Եվրոպական եռյակը և Իրանը կարող են հանդիպել հաջորդ շաբաթԻրանի և ԵՄ-3-ի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) պաշտոնյաները կարող են հաջորդ շաբաթ բանակցություններ անցկացնել՝ Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով։ Այս մասին իր X -ի էջում հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին։ Նա մանրամասնել է, որ այս հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում կամ Ժնևում։ «Իրանը, ինչպես սպասվում է, այս […] ...