15:03 03.06.2022
2021 թ. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացրել է 17 ծրագիր, 123 միջոցառում: Փաստացի տարեկան ծախսը կազմել է 619 մլրդ 774,1 մլն դրամ, կատարողականը՝ 98,8 տոկոս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 3-ի համատեղ նիստում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ոլորտի՝ 2021 թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը, անդրադարձել ծրագրերին ու իրականացված միջոցառումներին:
Ըստ զեկուցողի՝ 2021 թ. համավարակի և պատերազմի ազդեցության հետևանքների մեղմման նպատակով կառավարության որոշմամբ նախարարությունը փաստացի ֆինանսավորվել է շուրջ 61,4 մլրդ դրամով:
Տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և երեխաների հիմնահարցերի լուծման նպատակով պետական բյուջեից ուղղվել է 7,3 մլրդ դրամ: Զբաղվածության խնդիրների լուծման ուղղությամբ ծախսվել է շուրջ 1,7 մլրդ դրամ, որում ներառված են նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ուղղությամբ ծախսերը: Իրականացվել է Արցախին սոցիալական աջակցություն ցուցաբերելու շուրջ 20 ծրագիր, աջակցություն է տրամադրվել Արցախից տեղահանված քաղաքացիներին, վիրավորում ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին, անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին:
Սոցիալական փաթեթի ապահովման ուղղությամբ պետական բյուջեից ծախսվել է շուրջ 9,4 մլրդ դրամ: Անապահով խմբերին, ինչպես նաև անաշխատունակության դեպքում սոցիալական աջակցության, ժողովրդագրական վիճակի բարելավման ուղղությամբ ծախսվել է շուրջ 78,3 մլրդ դրամ:
Նարեկ Մկրտչյանի ներկայացմամբ՝ ընթացքի մեջ են անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքները: Նախորդ տարի, ըստ զեկուցողի, օբյեկտիվ վարչարարության արդյունքում շուրջ 10 հազարով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը: Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստ է տրամադրվել 83.710 ընտանիքի:
Նարեկ Մկրտչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, պարզաբանումներ է ներկայացրել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելուն, խորհրդային միության տարիներին խնայբանկերում ունեցած ավանդների վերադարձին առնչվող կարգավորումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Միասնական սոցիալական ծառայության աշխատանքներին
21:08 18.07.2025
ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ […] ...
20:53 18.07.2025
Յոշկար-Օլա արվարձանում կատաղության դեպքի պատճառով կարանտին է հայտարարվելՅոշկար-Օլա քաղաքային շրջանի Յակիմովո գյուղում հուլիսի 18-ից հայտարարվել է կարանտին կատաղության դեպքով պայմանավորված: Այս մասին նշվում է Յոշկար-Օլայի քաղաքապետարանի Telegram ալիքում։ «Հիվանդության օջախը Յակիմովո փողոցի թիվ 87ա տանը գտնվող մասնավոր ֆերմայի տարածքն է։ Մարի Էլի Հանրապետության անասնաբուժական կոմիտեի տվյալներով՝ այս հասցեում պահվող շան մոտ կատաղություն է հաստատվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշված հասցեից 1 կմ […] ...
20:41 18.07.2025
Էրդողանը Պուտինին ասել է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլ սկսելու կարևորության մասինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի առաջնորդը նշել է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների երրորդ փուլը սկսելու կարևորությունը և դրանք Ստամբուլում հյուրընկալելու իր պատրաստակամությունը: Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր: Նախագահ Էրդողանը […] ...
20:28 18.07.2025
«Այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր». Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանըԵրևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօրվանից այլ խորհուրդ ունի. շանսոնյեի արձանը ոչ միայն ամբողջացրեց հրապարակի տեսքը, այլև նոր շունչ ու ոգի փոխանցեց Երևանին՝ «Լա Բոհեմ»-ի հնչյուններով ու չդադարող ծափահարություններով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2024թ. մեծանուն արվեստագետի ծննդյան 100-ամյակի առիթով հայտարարվեց Ազնավուրի արձանի էսքիզային նախագծերի մրցույթ, որում մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ հաղթող […] ...
20:14 18.07.2025
Axios. Եվրոպական եռյակը և Իրանը կարող են հանդիպել հաջորդ շաբաթԻրանի և ԵՄ-3-ի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) պաշտոնյաները կարող են հաջորդ շաբաթ բանակցություններ անցկացնել՝ Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով։ Այս մասին իր X -ի էջում հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին։ Նա մանրամասնել է, որ այս հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում կամ Ժնևում։ «Իրանը, ինչպես սպասվում է, այս […] ...