Ֆրանսիայի Նիմ քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակի և հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

Ֆրանսիայի Նիմ քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակի և հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն

21:52 19.04.2022

Ապրիլի 16-ին Ֆրանսիայի Նիմ քաղաքի կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակի և հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Նիմի քաղաքապետ Ժան-Պոլ Ֆուրնիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Նիմի հայկական ընկերակցության (« Amicale Franco-Armenienne de Nimes et du Gard ») նախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Արարողությանը ներկա էր նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի Պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Ֆրանսուազ Դյուման, ինչպես նաև Մարսելում Հայաստանի հյուպատոս Սամվել Լալայանը։

Իր ելույթում Հայաստանի դեսպանը հիշեցրեց այն կարևոր դերակատարումը, որ Ֆրանսիան ունեցել է ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ապաստանելու հարցում։ Ընդգծվեց նաև Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը 2001 թվականին օրենքի ուժով ճանաչելու, ինչպես նաև ապրիլի 24-ը 2019 թվականից ի վեր Ֆրանսիայի պետական հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու կարևորությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման հարցում։

May be an image of 10 people, people standing and outdoors

Եզրափակելով խոսքը՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց Նիմի քաղաքապետին և քաղաքային խորհուրդին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող հրապարակի անվանակոչման և խաչքարի տեղադրման նախաձեռնությանը հավանություն տալու համար։

Դեսպանը նաև իր երախտագիտությունը հայտնեց Նիմի՝ համեմատաբար նոր ձևավորված ֆրանսահայ համայնքին՝ ի դեմս քաղաքի հայկական ընկերակցության և նրա նախագահ Արմեն Մարտիրոսյանի՝ այս կարևոր նախաձեռնության և այն կյանքի կոչելու համար։

Ելույթներից հետո տեղի ունեցավ խաչքարի օրհնության արարողություն, ինչին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը։
Նույն օրը դեսպան Տոլմաջյանը հանդիպեց Նիմի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համայնքին հուզող խնդիրները։

Դեսպանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց համայնքին՝ 2020 թվականին Արցախում պատերազմի ժամանակ Նիմի ֆրանսահայերի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված ավելի քան 60 հազար եվրո հանգանակության համար՝ ընդգծելով, որ նիմահայերի պես փոքրաթիվ հայ համայնքի համար նման զգալի չափի հանգանակությունը բացառիկ է և վկայում է համայնքի՝ մայր հայրենիքի հետ ամուր կապվածության և նվիրվածության մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

23:59 18.07.2025

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

Աջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել  է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացում

23:51 18.07.2025

Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացում

Աշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

23:46 18.07.2025

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

Հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...

Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով

23:33 18.07.2025

Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով

Հուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...

Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենում

23:25 18.07.2025

Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենում

Երևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

23:12 18.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP