Տեղի է ունեցել աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման միասնական էլեկտրոնային հարթակի ներկայացման միջոցառումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

Տեղի է ունեցել աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման միասնական էլեկտրոնային հարթակի ներկայացման միջոցառումը

15:47 19.04.2022

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության և Միգրացիայի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման միասնական էլեկտրոնային հարթակի ներկայացման միջոցառումը։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կարևորել է, որ նորաստեղծ հարթակում մեկտեղվել են երկու տարբեր պետական գերատեսչությունների գործառույթներ, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվել ոլորտին առնչվող այլ պետական մարմինների գործակցությունը կազմակերպել էլեկտրոնային եղանակով՝ կրճատելով բյուրոկրատիան և հեշտացնելով շփումը գործատուների հետ։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն էլ կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը կատարված բարեփոխումների գործում, մասնավորապես Միգրացիայի միջազգային կազմակերպության և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի դերը։

«Միասնական էլեկտրոնային հարթակն արդեն չորրորդ ամիսն է՝ գործարկվել է, սակայն մի շարք գործոններով պայմանավորված՝ այսօր ենք ներկայացնում համակարգի մեկնարկն ու միաժամանակ նրա եռամսյա գործունեության արդյունքները»,- ասել է նա՝ հավելելով, որ գործատուների գոհունակությունը, առաջարկներն ու նկատառումները կարևոր են Հարթակի ուղղությամբ շարունակական աշխատանքներ կատարելու տեսանկյունից և որ նմանօրինակ հանդիպումները հենց այդ նպատակին են ծառայում։
«ՄՄԿ-ի նպատակն է աջակցել աշխատանքային միգրացիայի համակարգի բարելավմանը՝ բարելավելով աշխատանքի թույլտվության տրամադրման մեխանիզմները՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։ Հուսով ենք, որ այս եղանակով մենք նպաստում ենք միգրանտների իրավունքների պաշտպանությանը և կայուն տնտեսական զարգացմանը՝ ի շահ բոլորի»,- նշել է ՄՄԿ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը։

2022 թ-ի հունվարի 1-ից գործարկված https://workpermit.am/ կայքի միջոցով Միգրացիոն ծառայությունն արդեն ստացել է մոտ 700 հայտ, գրանցվել են մոտ 250 գործատուներ, տրամադրվել է ավելի քան 260 ժամանակավոր կացության կարգավիճակ և ավելի քան 170 բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք՝ ԵԱՏՄ քաղաքացիներին։
Հարթակի միջոցով օտարերկրացի աշխատակից ներգրավելու ցանկություն ունեցող գործատուներն ամբողջությամբ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում են թեկնածուին աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման հայտ։
• Գործընթացն սկսում է գործատուի առցանց գրանցումով։
• Այնուհետև լրացվում է թափուր աշխատատեղի
նկարագիրը։
• Մինչ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննում է աշխատատեղը օտարերկրացիով լրացնելու հայտը, Գործատուն լրացնում է օտարերկրացու տվյալները։
• Գերատեսչական հաստատումներից հետո օտարերկրացին իր էլ․փոստի հասցեին ստանում է ծանուցում՝ աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման վերաբերյալ։
Նա պետք է մոտենա Միգրացիոն ծառայություն՝ ստանալու փաստաթուղթը։

Մինչև 2022 թ-ի հունվարի 1-ը այս գործընթացն իրականացվում էր 2 մասով: Գործատուն մոտենում էր ԱՍՀՆ՝ աշխատանքի թույլտվության դիմում ներկայացնելու համար: Այն ստանալուց հետո օտարերկրացին մոտենում էր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ կացության կարգավիճակի դիմում ներկայացնելու համար: Ամբողջ գործընթացը տևում էր մինչև 3 ամիս:

2022-ի հունվարի 1-ից նշված 2 բաղադրիչները իրականացվում են միաժամանակ, ամբողջությամբ էլեկտրոնային, դյուրացված վարչարարությամբ և կրճատված ժամկետում: Ամբողջ գործընթացը տևում է մեկ ամիս:

Միջոցառման երկրորդ հատվածում գործատուները ներկայացրել են իրենց նկատառումներն ու առաջարկները, ՄԾ աշխատանքային միգրացիայի և մոնիթորինգի բաժնի պետ Վարդան Մաթևոսյանը պատասխանել է հնչեցված հարցերին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

23:59 18.07.2025

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

Աջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել  է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացում

23:51 18.07.2025

Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացում

Աշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

23:46 18.07.2025

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

Հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...

Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով

23:33 18.07.2025

Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով

Հուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...

Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենում

23:25 18.07.2025

Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենում

Երևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

23:12 18.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP