14:06 26.01.2023
Ուկրաինային կործանիչների հնարավոր մատակարարումը կարող է վերածվել «լոգիստիկ մղձավանջի», «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրում է Politico թերթը։
Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներն արդեն ներքին բանավեճերի մեջ են Կիևին կործանիչներ տեղափոխելու շուրջ։
«Ինքնաթիռների ուղարկումը լոգիստիկ լուրջ մարտահրավեր կլինի Ուկրաինայի դաշնակիցների համար»,- գրում է թերթը հոդվածում, որի մի մասը՝ «Լոգիստիկ մղձավանջ» ենթավերնագրով, նվիրված է Կիև կործանիչներ տեղափոխելու դժվարություններին։
Politico-ն նշում է, որ ամերիկյան F-15 և F-16 կործանիչների առանձնահատկությունն այն է, որ նրանց անհրաժեշտ են երկար և որակյալ թռիչքուղիներ, որոնք Ուկրաինայում չկան։ Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ Ռուսաստանի Դաշնության ուժերը հեշտությամբ կարող են բազաներ կառուցելու և դրանց վրա հարվածելու ցանկացած փորձ իրականացնել։
Փորձագետներից մեկի կարծիքով՝ ամերիկյան F-18 կործանիչները կամ շվեդական արտադրության Gripen կործանիչներն ավելի հարմար կլինեն Ուկրաինայի համար, քանի որ դրանք կարող են թռչել ավելի կարճ թռիչքուղուց և պահանջում են ավելի քիչ սպասարկում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը արևմտյան երկրների՝ Կիևին տանկեր մատակարարելու մասին հայտարարությունից հետո ասել է, որ Ուկրաինան պետք է նրանցից ստանա հեռահար հրթիռներ և մարտական ինքնաթիռներ։շ
«Ես խոսեցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Մենք պետք է բացենք նաև Ուկրաինայի համար հեռահար հրթիռների մատակարարումը, դա կարևոր է. մենք պետք է ընդլայնենք մեր համագործակցությունը հրետանու ոլորտում, մենք պետք է հասնենք Ուկրաինային ինքնաթիռների մատակարարմանը»,- ասել նա Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։ Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ պատերազմում հաղթելու Ուկրաինայի հնարավորությունները մեծապես կախված են գերմանական տանկերից։
Զելենսկու նոր պահանջներից հետո գերմանական Die Welt պարբերականի ընթերցողները խստորեն քննադատել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ արևմտյան երկրներին Կիևին նոր զենք տրամադրելու ևս մեկ կոչի համար։
«Հենց նրան տան ինքնաթիռները, նա միջուկային ռումբեր կպահանջի, գերմանացի քաղաքական գործիչները իրո՞ք գիտեն, թե ում են պաշտպանում։ Արևմուտքը պետք է ավելի զգույշ լինի, թե ում հետ են այստեղ բիզնես անում»,- նման հայտարաություններ են արել պարբերականի ընթերցողները։
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...