Դոնալդ Թրամփին թույլ կտան վերադառնալ Facebook և Instagram – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+11.09 oC

Դոնալդ Թրամփին թույլ կտան վերադառնալ Facebook և Instagram

13:14 26.01.2023

Meta-ն  հայտարարել է, որ շուտով թույլ կտա ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին վերադառնալ Facebook և Instagram։ Կվերադառնա՞ Թրամփն այս սոցիալական ցանցեր, դեռ պարզ չէ։ «Twitter»-ում վերջերս արգելքի վերացումից հետո նա չի վերադարձել հաղորդում է BBC-ն։

Meta-ի գլոբալ գործերի նախագահ Նիկ Քլեգը հատուկ հայտարարության մեջ ասել է, որ Թրամփի հաշիվների կասեցումը կվերացվի առաջիկա շաբաթներին, քանի որ ընկերությունը կարծում է, որ հասարակությունը «պետք է կարողանա լսել, թե ինչ են ասում քաղաքական գործիչները»:

Թրամփին, որն այն ժամանակ հեռացող նախագահն էր, անորոշ ժամանակով արգելվել էր Facebook-ը և Instagram-ը 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիումի անկարգություններից հետո: Քլեգը հիշեցրել է, որ այս կերպ Facebook-ն արձագանքել է ԱՄՆ խորհրդարանում անկարգություններ հրահրած իր կողմնակիցների մասին Թրամփի հավանության մեկնաբանություններին։

«Հաշիվների ժամանակավոր փակումն արտակարգ որոշում էր, որն ընդունվել էր արտասովոր հանգամանքներում»,- ավելացրել է Քլեգը:

Այժմ, նրա խոսքով, ընկերությունը որոշել է, որ Թրամփի հաշիվներն այլևս լուրջ վտանգ չեն ներկայացնում հասարակության համար։
Այդուհանդերձ, այս սոցցանցերի կանոնների նոր խախտումների դեպքում Թրամփին ավելի լուրջ պատիժներ են սպասվում։

2021 թվականին նա գործարկեց իր սեփական սոցիալական ցանցը՝ Truth Social: Այն պաշտոնապես ունի ընդամենը մոտ հինգ միլիոն օգտատեր, մինչդեռ Facebook-ը՝ երեք միլիարդ։

Բայց միևնույն ժամանակ, Թրամփը բացառիկ պայմանավորվածություն ունի Truth Social-ի հետ՝ նա նախ պետք է իր դիտողությունները տեղադրի այս ցանցում, իսկ մյուս սոցիալական ցանցերում կարող է դրանք տեղադրել ոչ շուտ, քան վեց ժամ հետո։

Թրամփն արձագանքել է Meta-ի որոշմանն իր ոճով. նա իր սոցիալական ցանցում՝ Truth Social-ում, հայտարարել է, որ իբր Facebook-ը միլիարդներ է կորցրել՝ «արգելելով ձեր սիրելի նախագահին՝ ինձ»։

«Այլևս երբեք նման բան չպետք է կրկնվի գործող նախագահի կամ որևէ մեկի հետ, ով արժանի չէ պատժի»,- գրել է Թրամփը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

23:49 06.05.2025

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

23:44 06.05.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...

BACK_TO_TOP