Իտալիայի արտգործնախարարը Իսրայելին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+23.09 oC

Իտալիայի արտգործնախարարը Իսրայելին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում

23:35 17.04.2024

Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին Stampa թերթին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։

«Գազայի հատվածում պատերազմը հրահրվել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների բարբարոսական և ամոթալի հարձակմամբ իսրայելցի խաղաղ բնակիչների վրա: Այնուամենայնիվ, այժմ անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ։ Իսրայելը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, որոնք մեծապես ազդել են պաղեստինյան բնակչության վրա», – ասել է նա:

Ըստ Տայանիի՝ Կապրիում G7-ի նախարարական հանդիպումից առաջ նա զրույց է ունեցել իր իսրայելցի գործընկեր Իսրայել Կացի հետ։

«Ես նրան ասացի մեր տեսակետը։ Իսրայելը հասել է հստակ հաջողության՝ գրեթե ամբողջությամբ չեզոքացնելով Իրանի անընդունելի հարձակման հետևանքները, ուստի ես հույս հայտնեցի, որ նրանք կանգ կառնեն այնտեղ՝ ամրապնդելով այս քաղաքական և ռազմական հաջողությունը», – ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին կշարունակի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկումը

22:51 30.04.2024

Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին կշարունակի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկումը

Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում չհասցրեց ամբողջությամբ քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ, մայիսի 1-ին քննարկումը կշարունակվի։ «Քննարկումն ու քվեարկությունը կշարունակվեն վաղը», – ասել է Վրաստանի օրենսդիր մարմնի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Խորհրդարանը ապրիլի 30-ին երկրորդ ընթերցմամբ սկսել է քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Օրվա ընթացքում պատգամավորները հոդված առ հոդված քննարկել են օրենքը։ Խորհրդարանականների միջև թեժ […] ...

Ինչո՞ւ է Հունգարիան արգելափակում Եվրամիության օգնության տրամադրումը Հայաստանին

22:40 30.04.2024

Ինչո՞ւ է Հունգարիան արգելափակում Եվրամիության օգնության տրամադրումը Հայաստանին

Հունգարիայի կառավարությունը խոչընդոտում է Հայաստանին Եվրամիության օգնության հատկացումը: Տեղեկությունն այս մասին տարածել է «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրը: Ի՞նչ օգնության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ոչ պաշտոնական, սակայն հավաստի տեղեկությունների համաձայն, Բրյուսելու վերջերս համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստանին 10 մլն եվրո հատկացնելու մասին: Այդ գումարը պետք է հատկացվեր ԵՄ խաղաղության հիմնադրամից, պետք […] ...

Նորվեգիան Ուկրաինային լրացուցիչ 630 մլն դոլար կհատկացնի

22:18 30.04.2024

Նորվեգիան Ուկրաինային լրացուցիչ 630 մլն դոլար կհատկացնի

Այս տարի Նորվեգիայի կառավարությունը թագավորության բյուջեից լրացուցիչ օգնություն կհատկացնի Ուկրաինային 7 միլիարդ կրոնի չափով (632 միլիոն դոլար՝ ընթացիկ փոխարժեքով): Այս մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։ «Ուկրաինայում իրավիճակը դարձել է ավելի լուրջ և ավելի անկանխատեսելի»,- ասել է վարչապետը, որin մեջբերում է NRK հեռարձակող կորպորացիան։ Հատկացված գումարից 6 մլրդ կրոնը (540 մլն դոլար) նախատեսված […] ...

ԱՄՆ-ը ակնկալում է, որ ​​ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն մոտ օրերս

21:41 30.04.2024

ԱՄՆ-ը ակնկալում է, որ ​​ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն մոտ օրերս

ԱՄՆ-ն ակնկալում է, որ պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման մոտ պահվող պատանդների ազատ արձակման շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն մոտ օրերս։ Այս մասին Հորդանանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը կենտրոնացած է «Գազայի հատվածում զինադադարի և ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման վրա»։ «Սա առաջնահերթություն է, և ես կարծում եմ, որ […] ...

Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն

21:30 30.04.2024

Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում՝ քաղաքի կենտրոնական պուրակում գտնվող հայկական խաչքարի առջև, ապրիլի 26-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին Վալ-դը-Մարն դեպարտամենտի պատգամավոր Միշել Էրբիյոնը, Վալ-դը-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվյե Կապիտանիոն, Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիկքելը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, Վալ-դը-Մարնի ֆրանս-հայկական ալյանս կազմակերպության նախագահ […] ...

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում կայանալիք բանակցություններին մասնակցությունը

20:53 30.04.2024

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում կայանալիք բանակցություններին մասնակցությունը

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։ «Ալմաթիում կկայանան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները», – ասել է Սմեդյարովը։ Ղազախստանում երկու երկրների միջև բանակցություններ վարելու գաղափարն առաջարկել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստան և Ադրբեջան կատարած […] ...

BACK_TO_TOP