22:49 17.04.2024
Բրազիլիայում հարսնացուն մահացել է սեփական հարսանիքի ժամանակ սրտի կանգի պատճառով, գրում է բրիտանական Metro պորտալը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 38-ամյա Էլիսանջելա Գազանոն իր հարսանիքը նշել է Լիմերիայի ամառանոցներից մեկում։ Երեկույթի ժամանակ նա պարել է լողավազանի մոտ, կորցրել է հավասարակշռությունը և ընկել ջուրը։ Արարողության մասնակիցները փորձել են փրկել կնոջը, սակայն նրա սիրտը հանկարծակի կանգ է առել։ Հարսնացուին հոսպիտալացրել […]
22:38 17.04.2024
Հայտնի է, որ աշխարհի ամենամաքուր օդը Հարավային օվկիանոսի վրա է, բայց այժմ նաև բացահայտվել է, թե ինչպես է այն ինքնամաքրվում: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հազարավոր կիլոմետրերի վրա տարածվող յուրատեսակ ամպերը անձրևներների միջոցով մաքրում են Հարավային Օվկիանոսի օդը աերոզոլներից: Որքան շատ է խոնավությունը այս ամպերի մեջ, այնքան օդի ինքնամաքրումը ավելի ինտենսիվ է տեղի ունենում: […]
22:27 17.04.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրամիությունը պետք է ընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները Իսրայելի վրա հարձակումից հետո։ «Մենք կողմ ենք պատժամիջոցներին, որոնք կարող են թիրախավորել բոլոր նրանց, ովքեր օգնում են արտադրել հրթիռներ և անօդաչու սարքեր, որոնք օգտագործվել են շաբաթ և կիրակի հարձակումների ժամանակ», – ասել է նա Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից առաջ: Ըստ նախագահի, որին […]
22:16 17.04.2024
6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արևմուտքում՝ Սիկոկու և Կյուսյու կղզիների միջև, ցունամիի վտանգ չկա։ Այս մասին հայտնում է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բունգո նեղուցում, որը միացնում է Ճապոնական ծովն ու Խաղաղ օվկիանոսը։ Օջախն ընկել է 50 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ուժեղ ցնցումներ են զգացվել Կոչի, […]
22:07 17.04.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Բաղյան փ. 1 շենք, Բաղյան 1-ին նրբ. 1, 2, 4, 6 շենքեր, Բաղյան 2-րդ նրբ. 1, 7 շենքեր, Գայի պող. 18, 20, 22, 24, 25 շենքեր, թիվ […]
17:00 17.04.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շոայբ Կասուն (նստավայրը՝ Կիև): Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը նշել է. «Վստահ եմ, որ Ձեր նշանակումը լրացուցիչ լիցք կհաղորդի մեր երկու երկրների հարաբերություններին: Նաև առիթն օգտագործելով ուզում եմ նախապես շնորհավորել Ձեզ և հարավաֆրիկյան ժողովրդին ապրիլի 27-ի՝ ձեզ համար […]
16:55 17.04.2024
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի տաղանդների զարգացման հիմնադրամ» ստեղծելու, «Տաղանդների զարգացման ծրագրի» հայեցակարգը և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է ստեղծել Տաղանդների զարգացման հիմնադրամ, որի աշխատանքները միտված են լինելու ՀՀ ամբողջ տարածքում մարդկային տաղանդի հայտնաբերմանն ու այդ տաղանդի դրսևորմանն աջակցելուն՝ ընդհուպ իր տաղանդի առավելագույն դրսևորմամբ […]
16:51 17.04.2024
Իրանը հակառակորդի կողմից ցանկացած նոր ագրեսիայի դեպքում կպատասխանի ավելի մահաբեր զենքով։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի հրամանատար, գեներալ Աբդուլռահիմ Մուսավին՝ Ազգային բանակի օրվա կապակցությամբ։ «Երկրի շահերի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա կոշտ պատասխանի, եթե թշնամիները թեկուզ մեկ քայլ անեն, մենք կպատասխանենք ավելի մահաբեր զենքով, նրանք կզղջան»,- Մուսավիի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։ Հրամանատարն ընդգծել է, […]
16:45 17.04.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը` Սիրիայի Արաբական Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Ողջունելով հյուրին նախագահն ասել է. «Ուրախ եմ ջերմ շնորհավորանքներս հղել Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Խնդրում եմ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին: Հայաստանը և Սիրիան կապված են […]
16:39 17.04.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հանդիպել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամների հետ։ Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ որպես կոմիտեի առանցքային գործընկեր՝ կարևորում է ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը՝ ոլորտային հարցերի վերհանման և արդյունավետ լուծումների մշակման առումով։ «Առաջարկում եմ համատեղ աշխատել՝ հրատապ խնդիրների շրջանակը որոշելու և օր առաջ լուծելու ուղղությամբ՝ զուգահեռաբար մշակելով ոլորտի բարեփոխման հետագա քայլերը։ […]
16:25 17.04.2024
Ուկրաինայի տնտեսությունը կկործանվի, եթե Կիևն արևմտյան երկրներից հակաօդային պաշտպանության նոր համակարգեր չստանա, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Սա, նրա խոսքով, բացասական հետևանքների կհանգեցնի սոցիալական և ռազմական ոլորտներում։ «Եթե մենք չստանանք ՀՕՊ համակարգերը, մեր տնտեսությունը կկործանվի: Գիտեք, թե ինչ է տեղի ունենում, երբ տնտեսությունը կործանվում է: Կլինեն սոցիալական և ռազմական հետևանքներ»,- ասել է նա LBC […]
16:18 17.04.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա, եթե այն ընդունվի երեք ընթերցմամբ։ «Ես վետո կդնեմ այս օրենքի վրա (օտարերկրյա գործակալների մասին), ինչպես անում եմ այլ օրենքների հետ կապված, որոնք հակասում են Եվրամիության ռազմավարությանը և առաջարկություններին», – ասել է Զուրաբիշվիլին BBC-ին տված հարցազրույցում։
16:12 17.04.2024
Տավուշ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կիրանցի ու Բերքաբերի բնակիչների հետ, պատասխանել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացին վերաբերող հարցերի: Ավելի ավղ հայտնել էինք, որ Փաշինյանը հայնդիպել է ոսկեպարցիների հետ։
16:07 17.04.2024
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից համագյուղացու տուն ներխուժելու, 93-ամյա տանտիրուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, նրա սպանության, ինչպես նաև վերջինիս բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այսպես․ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ կանչով Ագարակի բնակչուհու տուն մեկնած շտապօգնության խումբը, […]
16:02 17.04.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տրանսպորտի ոլորտի գրասենյակի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի‚ Արևմտյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան թիմի տնօրեն Չեն Չենի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին‚ համագործակցության զարգացմանը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ […]
15:48 17.04.2024
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ղարաբաղի տարածքից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին որոշումը կայացվել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։ Չորեքշաբթի ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հաստատել էր, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։ «Երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը […]
15:41 17.04.2024
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մոտ ապագայում կայցելի Իրան։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԻԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։ «Գրոսսին Իրան կժամանի մոտ ապագայում»,-ասել է Էսլամին իրանական Tasnim գործակալությանը։ «Նրա խոսքով՝ Իրանը «կխուսափի ցանկացած գործունեությունից, որը կարող է բացասաբար անդրադառնալ ՄԱԳԱՏԷ-ի հետ հարաբերությունների վրա»։ «Մեր հարաբերությունները երաշխիքների և Միջուկային զենքի […]
15:33 17.04.2024
ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել 2,822 միլիարդ դոլարի հրատապ մարդասիրական օգնություն տրամադրել Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի ավելի քան 3 միլիոն մարդկանց: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA): Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքներին ուղղված ֆլեշ կոչը պահանջում է 2,822 միլիարդ դոլար հատկացնել ՄԱԿ-ի գործակալություններին և ոչ կառավարական կազմակերպություններին՝ […]
15:24 17.04.2024
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն ապրիլի 20-ին կժամանի Ստամբուլ։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին։ Հեռուստաալիքը նշում է, որ Էրդողանը Հանիեին ընդունելու է Ստամբուլի Դոլմաբահչեի նստավայրում, որտեղ բանակցություններ են տեղի ունենալու։ Ավելի վաղ Էրդողանը խորհրդարանում ելույթի ժամանակ ասել էր, որ «Պաղեստինի հարցի առաջնորդը շաբաթվա վերջում կլինի […]
15:17 17.04.2024
ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում հայտնաբերվել է դեղորայքի անօրինական տեղափոխման նոր դեպք: Օրերս մաքսային կետ-բաժին է ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային հսկողության գոտում Վ.Ա.-ն մաքսային ծառայողին ասել է, որ մեքենայում հայտարարագրման ենթակա ապրանքներ չկան: Սակայն տեսազննման ժամանակ նկատելի է դարձել, որ վարորդի կողքի ուղևորի հատակը սովորականից բարձր է: […]
15:10 17.04.2024
Պակիստանի տարբեր շրջաններում չորս օր շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի, 28 մարդ էլ մահացել է կայծակի հարվածներից։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Առնվազն 32 զոհ և 40 տուժած կա հյուսիսարևմտյան Խայբեր Փախտունխվա նահանգում, որտեղ տեղումները երկու անգամ գերազանցել են նորման: Տարածաշրջանում ավերվել է ավելի քան 1,3 հազար տուն, իսկ անօթևան բնակիչները […]
15:03 17.04.2024
Ապրիլի 15-16-ը Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքում, որը հռչակվել է 2024 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստին մասնակցում էին Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ […]
14:54 17.04.2024
Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին: Քվեարկությունն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Օրինագծին կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք։ Քվեարկությունն անցել է առանց ընդդիմության մասնակցության։
14:43 17.04.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հանդիպում է անցկացնում Եվրամիության երկրների, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ՝ կապված հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ՝ խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկման համատեքստում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովենիայի, Ֆրանսիայի, Չեխիայի […]
14:31 17.04.2024
Ոսկեպարցիների հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղևորվում է Կիրանց։ Այնտեղ ևս նախատեսվում է հարցուպատասխան բնակիչների հետ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոսկեպարում վարչապետը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Հաջորդիվ վարչապետը պատասխանել է ոսկեպարցիների հարցերին։
14:28 17.04.2024
Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 17-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը: «Ուրախ եմ ողջունել ձեզ Լիտվայի խորհրդարանում: Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է ՀՀ անկախությունը, եւ ուրախությամբ կարող եմ փաստել, որ այս տարիների ընթացքում մեր երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդվել են: Մենք պատրաստ ենք եւ […]
14:22 17.04.2024
Քաղաքականության վրա արտաքին ազդեցությունը սահմանափակելու մասին վրացական օրինագիծը չի կարելի անվանել ռուսական, շատ երկրներ պահպանում են «ներքաղաքական հիգիենա»։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա ոչ մի կերպ ռուսական չէ, սա այժմ սովորական պրակտիկա է հսկայական թվով պետությունների համար»,- ասել է նա: Պեսկովի խոսքով՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի […]
14:16 17.04.2024
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում շարունակում են առաջին ընթերցմամբ քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Հանդիպումն ուղիղ հեռարձակվում է օրենսդիր մարմնի կայքում։ Օրինագծի քննարկումը, որը չկարողացան ավարտին հասցնել երեքշաբթի, շարունակվել է քաղաքական բանավեճով։ Ընդդիմադիր «Լելո» խմբակցության պատգամավոր Աննա Նացվլիշվիլին օրենքի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել ամբիոնից։ Ընդդիմության ելույթներից հետո ելույթ կունենան խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները։ Այնուհետև կլինեն […]
14:05 17.04.2024
Ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումների շրջանակում ապրիլի 19-ին Հայաստանի ազգային գրադարանում առաջին անգամ կանցկացվի «Ընթերցանության մարաթոն»՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակին։ Մասնակիցներն իրար հաջորդելով և 5-ական րոպե հերթական հատվածը կարդալով՝ կշարունակեն Բակունցի «Կյորես» վեպի ընթերցումը մինչև ավարտը: Մարաթոնի ընթացքում կընթերցվեն նաև մի շարք այլ պատմվածքներ՝ «Միրհավը», «Ալպիական մանուշակը», «Խոնարհ աղջիկը», «Սպիտակ ձին» և այլն։ Ընթերցանության մարաթոնին […]