14:00 17.04.2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի սկիզբը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Այո, դա իսկապես այդպես է», – պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողների խնդրանքին՝ հաստատել ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման սկզբի մասին։
13:50 17.04.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ապրիլի 16-ին Նոր Գեղի գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ վարորդը՝ 48-ամյա Արամ Ի.-ն, փետրվարի 6-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի […]
13:36 17.04.2024
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության կրթության նախարար Յուսուֆ բին Աբդալլահ Ալ-Բանյանի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ձևավորվող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և նշել, որ ՀՀ ԱԳ նախարարի այս այցը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տարբեր առանցքային ոլորտներում փոխգործակցության զարգացման գործում։ Հանդիպման ընթացքում […]
13:32 17.04.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանում եզդիական համայնքին Նոր տարվա առթիվ: «Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։ Թող այս Նոր տարին Հայաստանում ապրող եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի: Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության […]
13:26 17.04.2024
Կոպենհագենի պատմական ֆոնդային բորսայի շենքի կեսն ամբողջությամբ այրվել է հրդեհի հետևանքով, և մարումը շարունակվում է, հաղորդում է Reuters-ը։ «Դանիայի հին ֆոնդային բորսայի շենքի կեսն ամբողջությամբ այրվել է, մնացել են միայն արտաքին պատերը այն բանից հետո, երբ հրդեհը պատել է շենքը։ Երեքշաբթի ավերիչ հրդեհի հետևանքով տանիքը փլուզվել»,-նշված է հրրապարակման մեջ: Շենքի մոտ կեսը պահպանվել է, սակայն […]
13:15 17.04.2024
Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Մ․ Գորդոն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Pasadena Now-ն։ «Որպես համայնք՝ տեղին է, որ մենք միասին կանգնենք և միանանք մեր հայ եղբայրներին ու քույրերին՝ փորձելով հիշել նրանց զոհված նախնիներին և ապահովել, որ այս սարսափելի արարքը չկրկնվի», – ասել […]
13:09 17.04.2024
Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը հասել է 33 899-ի, վիրավորվել է 76 664 մարդ։ Այս տվյալները տրամադրել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ «Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 33 899-ի, տուժել է 76 664 մարդ»,- ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
12:55 17.04.2024
Երևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-ին և 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ […]
12:49 17.04.2024
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 16-ին Մասիս քաղաքի հրապարակում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 42-ամյա Արսեն Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
12:42 17.04.2024
Ապրիլի 18-ին՝ ժամը 11։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի «Լեռնանիստի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով տեսական և գործնական դասընթաց, որի շրջանակներում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է հաղորդագրության մեջ։
12:36 17.04.2024
ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Ապրիլի 16-ին կայացած նիստում Եվրոպայի խորհրդին Կոսովոյի անդամակցության հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը: «Պարո՛ն նախագահ, Եվրոպան ավանդաբար փորձել է անտեսել զուգահեռները Կոսովոյի եւ իրենց ինքնորոշման իրավունքն իրացնել ձգտող այլ չճանաչված սուբյեկտների, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի […]
12:28 17.04.2024
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը մասնակցել է կառույցի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Պատգամավորն իր ելույթում նշել է. «Շնորհակալություն, Պարո’ն նախագահ, Հարգելի’ գործընկերներ, Այս տարի մենք նշում ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 75-ամյակը, որի գոյության փաստն իսկ էապես բարելավել է ժողովրդավարական միջավայրը մեր մայրցամաքում: «Եվրոպա» եզրույթն ինքնին դիտարկվում է որպես […]
12:21 17.04.2024
Ապրիլի 17-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։ Քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ատեստավորման հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Բարձրաստիճան սպաները հիմնականում հաջողությամբ են խոցել թիրախները և գրանցել բարձր արդյունքներ:
12:16 17.04.2024
Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ Բաքվի հետ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելն արդյունքի չի բերի, ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի դեսպանի հետկանչը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը հանդիպել է Ադրբեջանում հանրապետության դեսպանի հետ՝ երկու երկրների միջև լարվածության ֆոնին։ «Ֆրանսիան լրջորեն կասկածի տակ է դրել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման […]
12:07 17.04.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 16-17-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք ։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու`7, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ 5, գույքը ոչնչացնեու կամ վնասելու՝ 3, ֆիզիկական ներգործության, […]
23:59 16.04.2024
Վրաստանի անվտանգության ուժերը 11 մարդու են ձերբակալել Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ «Բողոքի ակցիայի ընթացքում իրավապահները վարչական իրավախախտումների համար բերման են ենթարկել 11 անձի»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Նախարարությունից հայտնում են, որ ակցիայի ժամանակ վիրավորված իրավապահը տեղափոխվել է մայրաքաղաքի կլինիկա։
23:45 16.04.2024
Թուրքիայի բնակիչ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ պայմանավորվածություն ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Անկարա այցի վերաբերյալ, սակայն ամսաթիվը դեռ որոշված չէ։ NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս մասին Թուրքիայի ղեկավարը լրագրողներին ասել է նախարարների կաբինետի նիստից հետո։ «Պարոն Պուտինն ու ես հաճախ ենք հեռախոսազրույցներ ունենում Թուրքիա կատարած այցի հետ կապված, հուսով եմ, որ շուտով կոնկրետություններ […]
23:33 16.04.2024
Վրաստանի օմբուդսմեն Լևան Իոսելիանին կոչ է արել իրավապահ մարմիններին համաչափ ուժ կիրառել Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ ցուցարարների նկատմամբ և ապահովել նրանց հավաքների ազատությունը։ Այս մասին ասված է օմբուդսմենի տարածած հայտարարության մեջ։ «Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը (օմբուդսմեն) շարունակում է հետևել Թբիլիսիում հավաքին՝ խորհրդարանին հարող տարածքում։ Վրաստանի հանրային պաշտպանը կոչ է անում ներքին գործերի նախարարությանը […]
23:10 16.04.2024
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Իսրայելի իր պաշտոնակից Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Մերձավոր Արևելքում էսկալացիան չի բխում որևէ մեկի շահերից և միայն կվատթարացնի անկայունությունը, հաղորդում է Sky News-ը՝ վկայակոչելով զրույցին հաջորդած հայտարարությունը։ «Սունակն ընդգծել է, որ էսկալացիան չի բխում ոչ մեկի շահերից և միայն կվատթարացնի անկայունությունը Մերձավոր Արևելքում»,- մեջբերում է հեռուստաալիքըՄեծ Բրիտանիայի […]
22:59 16.04.2024
Իսրայելը ԱՄՆ-ի հետ չի կիսվում այն ծրագրերն մասին, թե ինչպես է հրեական պետությունը պլանավորում պատասխանել Իրանի հարվածներին, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի խոսնակին հարցրել են՝ արդյո՞ք Իսրայելը ԱՄՆ-ին ասել է, թե ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել՝ ի պատասխան Իրանի հարձակման։ «Նրանք չեն հաղորդել», – պատասխանել է Միլլերը:
22:29 16.04.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկուշաբթի օրը զրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ և կոչ է արել դեէսկալացնել իրավիճակը Իսրայելի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը երեկ զրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ։ Նա կոչ է արել կենտրոնանալ տարածաշրջանում […]
22:26 16.04.2024
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ ՄԻՊ-ը, ձերբակալված Սամվել Վարդանյանին մի խումբ դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկելու տեղեկության հաշվառմամբ՝ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր։ Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Սամվել Վարդանյանի հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է դեպքին առնչվող մանրամասներ: Հաշվի […]
22:15 16.04.2024
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի երկինքը բաց է Իսրայելի ռազմաօդային ուժերի համար, ցանկացած թշնամի, որը կռվում է Իսրայելի դեմ, հարձակման է ենթարկվելու։ Այսպիսի հայտարարություն նա արել է երկրի հյուսիսում իսրայելական բանակի զինծառայողների հետ հանդիպման ժամանակ։ «Իրանցիներին չի հաջողվի զսպման նոր կարգավիճակ հաստատել Իսրայել պետության դեմ: Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գործում […]
21:50 16.04.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ցանկանում պատերազմ Իրանի հետ և խորացող հակամարտություն Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Նախագահը չի ցանկանում տեսնել նման բան, նա դա ասել է նախկինում: Նա չի ցանկանում պատերազմ տեսնել Իրանի հետ, չի ցանկանում տեսնել հակամարտության ընդլայնում կամ խորացում», – ասել […]
21:39 16.04.2024
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի հրավերով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ապրիլի 16-ին այցելել է պոլիտեխնիկական համալսարան, որտեղ մասնակցել է «Բլոկչեյն» և «Արհեստական բանականություն» դասընթացների ավարտական սերտիֆիկատների հանձնման արարողությանը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀԱՊՀ-ի և «Վեբ 3» հիմնադրամի համատեղ ջանքերով՝ ԲՏԱ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված […]
21:17 16.04.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշումներով Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի հ.8, Արտաշիսյան փողոցի հ.45/21 և Արտաշիսյան փողոցի հ.47/19 հասցեներում թվով 22 ավտոտնակ կքանդվի։ Առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված քարե շարվածքով ավտոտնակների փոխարեն նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել […]
21:07 16.04.2024
Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական հոգևոր ճեմարան, որը եզակի կրթական հնարավորություն է ընձեռում նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել գիտելիքները և դառնալ հոգևորական: Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան նորաբաց ճեմարանի նպատակն է ազգային ոգու, քրիստոնյա ինքնության պահպանումը, բանիմաց ու նվիրյալ հոգևորականների պատրաստումը: ՌԴ պետական կրթական չափորոշիչներով գործող ճեմարանն ապահովում է 4-ամյա բարձրորակ կրթություն, որից հետո սաները […]