TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Վարչապետի շնորհավորական ուղերձը Իսլանդիայի վարչապետին

15:52 16.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետ Բյարնի Բենեդիկթսոնին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսլանդիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն Ձեր բարձր առաքելության իրականացման գործում։ Վերահաստատում եմ Հայաստանի անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով և տարբեր հարթակներում՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի […]

̰
Ողևորափոխադրող ընկերության աշխատակիցների կողմից Աբովյանում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է

15:48 16.04.2024

Ավարտվել է մի քանի անձանց կողմից Աբովյան համայնքի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն և նրան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 4 անձի մասով։ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2024թ. մարտի 7-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող կանգառում ուղևորափոխադրմամբ զբաղվող […]

̰
ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ

15:40 16.04.2024

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Կոնստանտինոս Սալոնիդիսը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում անդրադարձավ Ադրբեջանի այն փաստարկին, թե իբր Հայաստանը չի կատարել քննարկվող գործով Ադրբեջանի հետ բանակցելու նախապայմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սալոնիդիսը ներկայացրեց, թե ինչո՞ւ է Ադրբեջանի նախնական առարկությունը ենթակա մերժման։ «Ադրբեջանի առաջին փաստարկն այն է, թե իբրև կողմերը երբևէ բանակցություններ չեն իրականացրել։ Չի վիճարկվում […]

̰
Քննարկվել են հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր

15:32 16.04.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հինգերորդ նիստը: Նիստում քննարկվել են Երևան քաղաքի, ՀՀ Արագածոտնի, Սյունիքի, Լոռու մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր: Օրակարգում ընդգրկված հարցերից Երևանի Էրեբունի վարչական շրջան, Սասունցի Դավիթ 1 հասցեում գտնվող Երևանի Երկաթուղային կայարանի շենքի առաջին հարկում արվեստի կենտրոնի կազմակերպման, […]

̰
ԱՄՆ ֆինանսների նախարարը պնդում է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ են պետք Իսրայելի վրա հարձակման համար

15:27 16.04.2024

ԱՄՆ-ը, համաձայնեցնելով արեւմտյան գործընկերների հետ, պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ Իսրայելի տարածքի վրա հարձակման համար։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենին։ «ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը, դաշնակիցների հետ միասին, չի վարանի օգտագործել պատժամիջոցների հնարավորությունները՝ շարունակելու զսպել Իրանի չար և ապակայունացնող պահվածքը»,- ասելու է Ելենը Արժույթի միջազգային հիմնադրամի և […]

̰
ՍԴ դատավորի կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ. ԱԺ-ն ընդունել է օրենքի նախագիծը

15:15 16.04.2024

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում նշանակված դատավորի համար կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափից ու հավելավճարի ընդհանուր գումարից: Փոփոխություններն ունեն նաև հետադարձ ուժ, որի արդյունքում օրենքի ազդեցությունը […]

̰
2024 թ. մարտին 145 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

15:05 16.04.2024

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 145 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 46․6 […]

̰
SHANTNEWS

15:00 16.04.2024

̰
Գազայում զոհերի թիվն ավելացել է

14:59 16.04.2024

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը հասել է 33 843-ի, վիրավորվել է 76575 մարդ։ Այս տվյալները տրամադրել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ «Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Գազայում Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 33 843-ի, տուժել է 76575 մարդ»,- ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Գազայի առողջապահության նախարարությունը […]

̰
Հնդկական օվկիանոսից ներթափանցած հզոր ցիկլոնը տեղաշարժվում է Իրանի հարավ, իսկ այնուհետև՝ Պակիստան

14:50 16.04.2024

Արաբական թերակղզու հարավ-արևելյան հատվածի մի շարք երկրներ վերջին 2 օրերին գտնվում են Հնդկական օվկիանոսից ներթափանցած հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որի գործունեությունն ուղեկցվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներով։ Օմանի, Միացյալ Արաբական Էմիրությունների առանձին հատվածներում 24 ժամում թափվել է 100-200մմ տեղում՝ առաջացնելով ջրհեղեղներ և մեծ ավերածություններ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ներկա պահին […]

̰
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցում

14:30 16.04.2024

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ ապրիլի 18-ին, Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը կպարգևատրեն «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին: Մրցույթն ուղղված է պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը. այն ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացրել է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի […]

̰
ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննությանը հետևել է Սուրեն Պապիկյանը

14:22 16.04.2024

Ապրիլի 16-ին ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը ներգրավված զինծառայողները ֆիզիկական պատրաստություն առարկայի քննության շրջանակում ստուգարք են հանձնել մեկ կիլոմետր վազք վարժաձևից։ Քննության ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ատեստավորման հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

̰
Ապրիլի 17-ին Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում լույս չի լինի

14:16 16.04.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-15:00 Արշակունյաց պող. 1-ին և 2-րդ նրբանցքների առանձնատներ, Արշակունյաց պող. 26 շենք, 11:00-17:00 Աղբյուր Սերոբի փ. 1-3 շենքեր, Գյուլբենկյան փ. 13-15 շենքեր, Զարոբյան փ. 7 փողոց 16-62 առանձնատներ, Սարմենի փ. 36-50 առանձնատներ, […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

14:03 16.04.2024

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ցինիկ ու անլուրջ է որակել ադրբեջանական կողմի քայլերը, որը փորձում է Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում հավասարության նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արդարադատության միջազգային դատարանում լսումների ընթացքում ունեցած ելույթում Եղիշե Կիրակոսյանը հիշեցրեց, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ է հարուցել […]

̰
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ վերսկսվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ ցույցը

13:52 16.04.2024

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կրկին բողոքի ակցիա է տեղի ունենում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ, դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Հանրահավաքի մի քանի հարյուր մասնակիցներ հավաքվել են խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ։ Նրանք հայտարարում են, որ նախաձեռնությունը չպետք է պաշտպանվի այսօր լիագումար նիստում։ Բողոքի ակցիայի մասնակիցները սուլում են և օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ պաստառներ […]

̰
Առողջապահության նախարարությունում և բուժկենտրոններից մեկում խուզարկություն է իրականացվում

13:41 16.04.2024

ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Քննչական կոմիտեից: «ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ […]

̰
Եգիպտոսի և Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն Գազայի հակամարտության կարգավորման հարցը

13:31 16.04.2024

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին այս շաբաթվա վերջ կայցելի Թուրքիա՝ քննարկելու պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հեռանկարները և երկկողմ հարաբերությունները։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը՝ դիվանագիտական ​​աղբյուրներին հղումով։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Շուքրիի հանդիպմանը նախատեսվում է քննարկել նաեւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի՝ Անկարա այցի նախապատրաստական ​​աշխատանքները։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ դա սպասվում է ապրիլի […]

̰
Նախագծով առաջարկվում է օգոստոսի 3-ը նշել որպես 2014 թ. Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր

13:25 16.04.2024

Պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 16-ին հրավիրված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ որոշմամբ այն կքննարկվի հատուկ ընթացակարգով. նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: Հեղինակն առաջարկում է օրենքի 11-րդ հոդվածը […]

̰
Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

13:17 16.04.2024

Ապրիլի 15-ին, ժամը 18.20-ին, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում «Կիա Ֆորտե» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին: Ուղևորը՝ 71-ամյա Համեստ Պապյանը, մահացել է, իսկ 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց զբոսայգում

13:10 16.04.2024

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 15-ին Կոմիտասի պողոտայի հարակից զբոսայգում հայտնաբերել, ձերբակալել և Արաբկիրի բաժին են տարել 25-ամյա Հովհաննես Հ.-ին: Նա մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

̰
Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

13:04 16.04.2024

Ապրիլի 17-ին` ժամը 10։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Հայաստանը շարունակելու է ցեղասպանությունների կանխարգելման դրոշակակիր լինել․ ԱԺ փոխնախագահ

12:57 16.04.2024

Հայաստանը ցանկանում է, որպեսզի աշխարհում ոչ մեկ իր կրոնի, լեզվի, մաշկի գույնի, այլակարծության համար չհետապնդվի, առավել ևս չցեղասպանվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ։ «Մենք համերաշխության խոսք ենք հղում եզդի ժողովրդին, մեր ապրումակցումն […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:50 16.04.2024

Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […]

̰
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

12:43 16.04.2024

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Մ.-ն, հանդիսանալով ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատներից մեկի զորակոչի բաժանմունքի պետի պաշտոնակատար, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, բժշկական կենտրոններից մեկի տնօրենի օժանդակությամբ մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ կեղծ բժշկական ախտորոշումների հիման վրա […]

̰
Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ

12:33 16.04.2024

Ապրիլի 16-ին, ժամը 10։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 60 շենքի 1-ին մուտքի մոտ նկատվել է վիրավոր բազե, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները հայտնաբերել […]

̰
Բորելը կարծում է, որ Իրանը տարածաշրջանային պատերազմի չի ձգտում

12:28 16.04.2024

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Իրանը չի ցանկանում տարածաշրջանում իրավիճակի սրում կամ պատերազմ։ Իսպանական Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում դիվանագետը նշել է, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում այժմ «անդունդի եզրին է»։ «Մենք բռնկման և մի որոշման շեմին ենք, որը սարսափելի հետևանքներ կունենա գոտու և ամբողջ ժողովրդի համար։ Ես […]

̰
Եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելը կարևոր քայլ է ՀՀ-ի կողմից վարվող քաղաքականության տեսանկյունից․ ԱԳ նախարարի տեղակալ

12:23 16.04.2024

Ցեղասպանության, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ։ Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցային հարթակներում ակտիվորեն աջակցում է հիշատակված […]

̰
Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

12:19 16.04.2024

Ապրիլի 8-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ գողացել են Սիսակյան փողոցում կայանված իր «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում նույն օրը՝ ժամը 19.30-ի սահմաններում, գողացված մեքենան հայտնաբերվեց Փարաքարում և տեղափոխվեց Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Աշտարակի քրեական հետախույզները հետագա […]

̰
Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

12:12 16.04.2024

Ապրիլի 16-ին, ժամը 09:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին տեղի է ունեցել «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթար։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները հնարավոր քարաթափման վտանգ ներկայացնող տարածքում իրականացրել են սահմանազատում և հերթապահություն։ Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներն իրականացնում են երթևեկության անվտանգության […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:06 16.04.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, խարդախության և անձնական ունեցվածքի գողության ՝ 12-ական, մարմնական վնասվածք պատճառելու`9, հոգեկան ներգործության՝ 8, ֆիզիկական […]

̰
BACK_TO_TOP